Քանի 1-ին դասարանցի է հայտագրվել և որ դպրոցներում դեռ ազատ տեղեր կան Շրջակա միջավայրի նախարարության թույլտվությունը կարելի է գնահատել որպես բառային աճպարարություն. «Sevan Startup Summit 2021»-ի շուրջ «փոխհրաձգությունը» շարունակվում է Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը սկսեց կարևոր լուրով Վեոլիա ջուր-ՀԷՑ «թնջուկը» շարունակվում է. ինչ հանգուցալուծում կստանա այն Նոր ավտոբուսներում միայն 100 դրամանոցներով վճարումը անհարմարություն է առաջացնում. քաղաքացիները բողոքում են, քաղաքապետարանը՝ հակադարձում Իրականում ինչ տեսանյութ է տարածվում Սամվել Բաբայանի մասնակցությամբ (տեսանյութ) Ինչ ժամկետում քաղաքական ուժերը պետք է դիմեն Սահմանադրական դատարան Աջափնյակի ապօրինի կրպակները ապամոնտաժելու ժամանակ 12 մարդ բերման է ենթարկվել. քաղաքապետի հայտարարության հետքերով (տեսանյութ) Ինչպես են զինվորները քվեախցից արդեն պատրաստի քվեաթերթիկը ծրարով վերցնում և դուրս գալիս Ես ոչ մեկի հրաժարականը չեմ պահանջել, ոչ մեկի ծեծի չեմ ենթարկել. Լոռու մարզպետը Օձունի համայնքապետի հետ տեղի ունեցած միջադեպի մասին
Երևան, 24.Հունիսի.2021,
00
:
00
Արտահերթ ընտրություններ 2021 Լավագույն տեսանյութերը. Youtube

Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում. Hetq.am

Hetq.am-ը գրում է.

Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձանց մերձավորները աշխատանքի են անցել նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում։ «Հետք»-ը պարզել է, որ հատկապես փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի բարեկամներն ու ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։

Կառավարության 2020 թ.-ի որոշմամբ «Ագրոքիմիական ծառայություն» ՊՈԱԿ-ը վերանվանվել է «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն»։ Կառույցից տեղեկացել ենք, որ ՊՈԱԿ-ն ունի 44 հաստիք, որից 2-ը թափուր են։ Ներկայացնում ենք ՊՈԱԿ-ի այն աշխատակիցներին, որոնք փոխկապակցված են Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանի և էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնյաների հետ։ Տիգրան Գաբրիելյանը ԷՆ-ում գյուղատնտեսության ոլորտը համակարգող փոխնախարարներից է։

Գաբրիելյանը բարձրաստիճան պաշտոնյա է 2018 թ.-ից: Երբ գյուղատնտեսության նախարարը ներկայիս ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանն էր, Գաբրիելյանը 2018-ի նոյեմբերի 7-ին նշանակվել է նրա տեղակալ։ Հետագայում գյուղատնտեսության նախարարությունը միացվեց Էկոնոմիկայի նախարարությանը, իսկ Տիգրան Գաբրիելյանը զբաղեցրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը։ Փոխնախարարի կինն էլ աշխատում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ենթակայությամբ գործող «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։ 2013 թ.-ից նա զբաղեցնում է գլխավոր մասնագետի պաշտոնը։

Ստորեւ ներկայացնում ենք այն պաշտոնատար անձնաց ցանկը, որոնք կապված են էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի, էկոնոմիկայի նախարարության այլ պաշտոնատար անձանց հետ։

Աննման Գինոսյանը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավաբանն է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին։ Աննման Գինոսյանը փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի կնոջ՝ Գոհար Գինոսյանի հորաքույրն է։ Այս փաստը հաստատել է Տիգրան Գաբրիելյանը։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ նա հայտնել է, որ, այո՛, Աննման Գինոսյանն իր կնոջ հորաքույրն է։

Զոհրաբ Մինասյանը ՊՈԱԿ-ի գյուղատնտեսական կենդանիների համարակալման և հաշվառման բաժնի գլխավոր մասնագետի պաշտոնը զբաղեցնում է 2020 թ.-ի նոյեմբերի 13-ից։ Զոհրաբ Մինասյանի և փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի ընկերությունը սկսվել է ուսանողական տարիներից։ Փոխնախարարն իր և Մինասյանի կապը հաստատում է՝ նշելով, որ նա եղել է իր համակուրսեցին՝ ի թիվս 120 այլ ուսանողների, որոնցից շատերն աշխատում են գյուղատնտեսության ոլորտին առնչվող այս կամ այն կառույցում։

Զոհրաբ Մինասյանի աշխատանքային ոլորտի մասին ասենք, որ խոշոր եղջերավոր կենդանիների համարակալման և հաշվառման գործընթացի համար թեև կառավարությունը գումար հատկացրել է, բայց դեռ շոշափելի քայլեր չեն իրականացվել։

Սեյրան Մարգարյանը, ըստ մեր աղբյուրի, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի մանկության ընկերն է։ Նա 2020 թ.-ի ապրիլի 6-ից զբաղեցնում է «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնտեսական բաժնի պետի պաշտոնը։ Տիգրան Գաբրիելյանը, սակայն, չի ընդունում Սեյրան Մարգարյանի հետ ընկերական հարաբերության փաստը՝ պնդելով, որ Մարգարյանին ճանաչում է որպես կառույցի աշխատակից։

ՊՈԱԿ-ի անասնաբուժության և բուսասանիտարական բաժնի պետ Լևոն Եղոյանը և նույն բաժնի ավագ մասնագետ Տիգրան Անդրեասյանը, մեր աղբյուրի տեղեկացմամբ, փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի մտերիմներն են։ Լևոն Եղոյանն այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին, իսկ Տիգրան Անդրեասյանը՝ օգոստոսի 27-ին։ Էկոնոմիկայի փոխնախարարը, պատասխանելով Եղոյանի և Անդրեասյանի հետ իր կապի վերաբերյալ մեր հարցին, նշել է, որ նրանց ճանաչում է որպես անասնաբույժ-մասնագետների, քանի որ մինչ փոխնախարարի պաշտոնը ստանձնելը շուրջ 20 տարի անասնաբուժության ոլորտում՝ սկսած միջազգային կառույցներից մինչև մասնավոր հատված, իրականացրել է անասնաբուժական գործունեություն, ծառայությունների մատուցում։

Մարինե Հովակիմյանը ՊՈԱԿ-ի գործավարության պատասխանատուն է։ Այդ պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 3-ին։ Հովակիմյանը Տիգրան Գաբրիելյանի հոր՝ Զաքար Գաբրիելյանի վաղեմի գործընկերն է։ Այս փաստը ևս փոխնախարարը չի հերքել։ «ՊՈԱԿ-ի գործավարության պատասխանատու Մարինե Հովակիմյանը, հնարավոր է, հանդիսանում է փոխնախարարի հոր երբեմնի գործընկերը, քանի որ փոխնախարարի հայրը շուրջ 30 տարի աշխատել է նախկին գյուղատնտեսության նախարարությունում»,- մեզ պատասխանել է Տիգրան Գաբրիելյանը՝ շարունակելով, որ մինչ ինքը փոխնախարար կդառնար, Մարինե Հովակիմյանն աշխատում էր «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում, որի իրավահաջորդ է դարձել ներկայիս «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Տիգրան Գաբրիելյանը միակը չէ, ում մերձավորներն աշխատանքի են անցել ՊՈԱԿ-ում։ Փոխնախարարի հետ մտերիմ հարաբերություններ ունեցող՝ ԷՆ գյուղատնտեսական առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանի կինն էլ է պաշտոն ստացել։ Էմմա Ստեփանյանը 2020 թ.-ի ապրիլի 3-ից զբաղեցնում է ՊՈԱԿ-ի մարդկային ռեսուրսների կառավարչի պաշտոնը։

ՊՈԱԿ-ում է աշխատում նաև Էկոնոմիկայի նախարարության գործերի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Հրաչյա Նիկողոսյանի կինը՝ Նաիրա Դալլաքյանը։ ՊՈԱԿ-ի հաշվապահի պաշտոնը Դալլաքյանը զբաղեցնում է 2020 թ.-ի ապրիլի 3-ից:

Զաքար Զաքարյանը «Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի խորհրդականի պաշտոնում նշանակվել է 2020 թ.-ի ապրիլի 6-ին: Նա Էկոնոմիկայի նախարարության ֆինանսական և բյուջետային բաժնի պետ Մարգարիտա Զաքարյանի եղբայրն է։

«Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում պետական ավելի ցածր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ փոխկապակցված աշխատակիցներ էլ կան, որոնց առանձին-առանձին անդրադառնալու անհրաժեշտություն չենք տեսնում։

ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը մայիսի 6-ին «Ազատություն» ռադիոկայանի «Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդման շրջանակում անդրադարձել է մեր այն հարցին, թե ինչպես է առհասարակ վերաբերվում հովանավորչությանը։

Փոխնախարարի և մյուս պաշտոնյաների կապերը պարզելուց հետո փորձեցինք նախապես ճշտել Վահան Քերոբյանի վերաբերմունքը երևույթի վերաբերյալ։

Նրան ուղղել էինք հետևյալ հարցը․ «Ինչպե՞ս եք վերաբերվում պաշտոնյաների կողմից իրենց բարեկամներին, ընկերներին և ծանոթներին պաշտոնների տեղավորելու երևույթին։ Ինչպիսի՞ն կլինի ձեր արձագանքն ու վերաբերմունքը, եթե ի հայտ գան փաստեր հովանավորչության, ընկերների և բարեկամների՝ նախարարության ենթակայության կառույցներում աշխատանքի ընդունելու վերաբերյալ»։

Վահան Քերոբյանը հայտարարեց, որ շատ վատ է վերաբերվում հովանավորչությանը և համարում է, որ ցանկացած աշխատատեղ պետք է լինի մրցակցային։ Միևնույն ժամանակ նախարարը գտնում է, որ եթե պաշտոնյաները բարեկամներ են, դա դեռ «մահապատիժ չէ», քանի որ Հայաստանը փոքր է, բայց պետք է նաև հասկանալ, թե ինչպես են այդ մարդիկ իրար հետ ընդունվել աշխատանքի, ով է ում հրավիրել և այլն։ Նա մի օրինակ բերեց, որ կարող է մի պաշտոնյա իմանա նախարարության մի թափուր պաշտոնի մասին, որ մրցույթ է նշանակված, և տեղյակ պահի իր բարեկամին, որն էլ գա և մրցակցային միջավայրում հաղթի։

Ճշտող հարցին, թե ինչպես կարձագանքի նախարարը, եթե հայտնի դառնան հովանավորչության դեպքեր նախարարության ենթակայության կառույցներում, Վահան Քերոբյանը պատասխանեց․ «Ես կանեմ այն, ինչ օրենքով կարող եմ անել։ Ծառայողական քննություն կսկսեմ և, ըստ ծառայողական քննության արդյունքների, կկայացնեմ որոշումներ... Իմ անձնական վերաբերմունքն այն է, որ ես անհանդուրժողական եմ նման դեպքերի նկատմամբ»։

Հիշեցնենք, որ մեկ այլ ՊՈԱԿ-ում էլ պաշտոններ էին ստացել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ ընկերն ու նրա ընկերներն ու բարեկամները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Արմավիրի մարզի Դողս համայնքում գործարկվելու է շչակ. ԱԻՆ-ը հորդորում է չանհանգստանալ Թագուհի Սոֆիան պարգևատրել է հայ ուսանողին Հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված՝ շուրջ 42 մլն դրամի վնաս. ԲԸՏՄ Հրապարակվել են «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության արդյունքները Զանգակատուն գյուղի սահմանամերձ տարածքում այրվել է 110 հա խոտածածկ տարածք Գարո Փայլանն ահազանգել է՝ Թուրքիայում վնասել են 18-րդ դարի հայկական եկեղեցին Նիկոլն ամենալկտի և ստոր ձևով կեղծել է ընտրությունների արդյունքները. Գեղամ Նազարյան Ակնկալում ենք «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանին շուտափույթ տեսնել ազատության մեջ. հայտարարություն Հայաստանի հինգերորդ բաժանումը՝ 2021 թվականին` Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության միջև. Երվանդ Վարոսյան «Կապրենք, կտեսնենք». Ավանեսյանն` Չարչյանի համար երաշխավորագիր ներկայացնելու մասին (տեսանյութ) Արսենյանի հետ իմ արժեքային համակարգը սինխրոն է, լրացուցիչ փող աշխատելու կարիք չունի. Քերոբյան (տեսանյութ) Քանի 1-ին դասարանցի է հայտագրվել և որ դպրոցներում դեռ ազատ տեղեր կան Վահան Քերոբյանը՝ Փաշինյանին հոտնկայս դիմավորելու մասին Եթե 3 տարի արդյունավետ աշխատել ենք, ո՞նց են հայտնվում ընդդիմադիրի ցուցակում. Ռոմանոս Պետրոսյան (տեսանյութ) Վախը և հուսահատությունը արցախցուն բնորոշ չէ. Նաիրի Հոխիկյան Հայաստանում անցկացվել են աննախադեպ արդար ընտրություններ. Վահան Քերոբյան ՍԴ մամուլի քարտուղարը ներկայացրել է ԱԺ ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճերի լուծման կարգը Սահմանադրական դատարանում Պարեկային ոստիկանությունն իր աշխատաոճով, արդյունավետությամբ պիտի նոր խոսք բերի Հայաստանի Հանրապետությանը. Նիկոլ Փաշինյան Պատահաբար գտա Մենուայիս նոթատետրը. ապշեցի. Կարին Տոնոյան «Հայաստան» դաշինքը Արմեն Չարչյանի կալանավորումը համարում է քաղաքական հետապնդում. դաշինքն այսօր բողոքի ակցիա է անելու դատախազության դիմաց ՍԴ-ն ՄԻՊ դիմումով կասեցրել է պետական 3 ԲՈՒՀ-ի հոգաբարձուների խորհուրդների կազմի փոփոխություններին վերաբերող Կառավարության որոշման գործողությունը Շրջակա միջավայրի նախարարության թույլտվությունը կարելի է գնահատել որպես բառային աճպարարություն. «Sevan Startup Summit 2021»-ի շուրջ «փոխհրաձգությունը» շարունակվում է «Մանդատները վերցնում ե՞ք, որ ԱԺ-ում Նիկոլին պարոն վարչապետով դիմե՞ք». Ռոբերտ Հայրապետյան Պրոֆեսոր Չարչյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ լինել. փաստաբան Ինչու նախարարությունը տարածք չի տրամադրել «Sevan Startup Summit 2021»-ի անցկացման համար Արցախը հիմա է պետականության փլատակների տակ, նրանք ովքեր դեմ են Արցախում ընտրությունների անցկացմանը, խոսում են Ադրբեջանի լեզվով, կատարում են Ադրբեջանի պատվերը. Մետաքսե Հակոբյան Ֆրանսահայերի խորհուրդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրությունների արդյունքների կապակցությամբ ՀՀ-ում համերաշխության օրակարգը պարտվել է, հաղթել են «մուրճի» և «մանգաղի» օրակարգերը. Էդմոն Մարուքյան Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 5 նոր դեպք Ոստիկանները մեկ օրում հայտնաբերել են 6 հետախուզվող, բացահայտել՝ հանցագործության 45 դեպք Երեխաներն ու դեռահասները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ. ԱՀԿ Արթուր Այվազյանը կալանավորվել է Ռազմագերիների հարազատները նստացույց են անում Կառավարության դիմաց Թրամփը Բոլթոնին մաղթել է «մեռնել կորոնավիրուսից» Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստը սկսեց կարևոր լուրով Վեոլիա ջուր-ՀԷՑ «թնջուկը» շարունակվում է. ինչ հանգուցալուծում կստանա այն Կառավարության անդամների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ Հայտնի են ֆուտբոլի Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչի զույգերը Կառավարության անդամները հոտնկայս դիմավորեցին Նիկոլ Փաշինյանին Հյուրընկալել եմ ամերիկաբնակ մեր հայրենակից Լևոն Քիրաջյանին. Արայիկ Հարությունյան Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք, ունենք 82 առողջացած և 2 մահվան դեպք Կառավարության նիստ. օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. ՈՒՂԻՂ Մահացել է Ֆիլիպինների նախկին նախագահը Այսօր ես կայացրել եմ ինձ համար դժվար, բայց սպասված որոշում. ես հեռանում եմ. Արտակ Աղբալյան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Ռոմայի»՝ մրցաշրջանի լավագույն գոլի հեղինակ Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում. սահմանների բացում, դիվանագիտական հարաբերությունների հաստատում. ո՞րն է այս ամենի «վերջին կայարանը». Սուրեն Սարգսյան Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները Մեկնարկել են Սևան համայնքի Սևանեցի փողոցի հիմնանորոգման աշխատանքները Փրկարարներն արձագանքել են ՃՏՊ-ների վերաբերյալ ահազանգերին Երևանում 25-ամյա վարորդը Mercedes CLS 500–ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. Նրանք հիվանդանոց են տեղափոխվել