Ով է նա. եթե ինքը գա՝ շատ լավ ա լինելու. քաղաքացիները՝ «Հայաստան»-ի վարչապետի թեկնածուի մասին (տեսանյութ) Կարծես թե Հայաստանում կա պետական կառույց, որը սկսում է սովորել թշնամու գործողություններից. Քաղաքագետը՝ ԱԳՆ հայտարարության մասին Իրար հետ են մրցակցում ավելի շատ, ոչ թե ի օգուտ ժողովրդի. ում են ընտրելու Շենգավիթում (տեսանյութ) Իլհամ Ալիևը պարել է Շուշիում (տեսանյութ) Մենակ Քոչարյանը կարա ամեն մեկին զխտկի, ասի՝ նստեք տեղներդ. ում են ընտրելու Մալաթիա-Սեբաստիայում (տեսանյութ) Ով է նա. օ՜ֆ, ռադ արեք. Քաղաքացիները՝ «ՔՈ»-ի վարչապետի թեկնածուի մասին (տեսանյութ) Քաղաքականությունը պարապ վախտի խաղալիք չէ. երբ կրթություն և աշխատանք չունեցողները, 0 դրամ ունեցողները և օլիգարխները իշխանություն են ուզում Ճանաչիր թեկնածուներին. Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցության առաջին եռյակը Ես պետական ապարատի աշխատող եմ՝ իրավունք չունեմ աշխատանքային ժամին գնամ քաղաքական գործերով զբաղվեմ. Տեղի համայնքապետը Նիկոլ Փաշինյանի այցի մասին Այսօր երեխաների մի մասը հնարավոր է դուրս գրվեն հիվանդանոցից. «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» փոխտնօրեն
Երևան, 16.Հունիսի.2021,
00
:
00
Արտահերթ ընտրություններ 2021 Լավագույն տեսանյութերը. Youtube

Անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը՝ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով. Նիկոլ Փաշինյանը՝ Սերգեյ Լավրովին

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Հարգելի Սերգեյ Վիկտորի,

Հարգելի գործընկերներ,

ուրախ եմ ձեզ հետ հանդիպման և Հայաստանի կառավարությունում ձեզ ողջունելու հնարավորության համար:

Մեր երկրների միջև փոխհարաբերությունները դաշնակցային բնույթ են կրում և կառուցվում են ռազմավարական գործընկերության սկզբունքի և մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների վրա: Ուրախ եմ արձանագրել, որ վերջին ամիսներին մեր հարաբերություններն էլ ավելի են ամրապնդվել՝ հերթական անգամ անցնելով ամրության փորձությունը:

Դժվար պահին Ռուսաստանի Դաշնությունը մեզ օգնության ձեռք մեկնեց և օգնեց լուծել այն խնդիրները, որոնք առաջացել էին համավարակի և Ղարաբաղի դեմ ագրեսիայի հետևանքով: Ռուսաստանի Դաշնության ջանքերի շնորհիվ հաջողվեց կանգնեցնել պատերազմական գործողությունները և հասնել մեր տարածաշրջանում իրավիճակի լարվածության էական նվազեցման: Այսօր Լեռնային Ղարաբաղում ռուսաստանյան խաղաղապահների ներկայությունը Լեռնային Ղարաբաղի անվտանգության ամուր երաշխիք է հանդիսանում:

Առանձնահատուկ ցանկանում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի դերը տարածաշրջանում խաղաղության ձեռքբերման հարցում, ինչպես նաև նրա ջանքերը Լեռնային Ղարաբաղի կենսագործունեության համար պայմանների ստեղծման ուղղությամբ:

Այս առումով կցանկանայի վստահեցնել, որ Հայաստանն այսուհետ ևս կշարունակի ձեռնարկել բոլոր միջոցները՝ ուղղված այն պայմանավորվածությունների կյանքի կոչմանը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններով:

Պատրաստ ենք նաև առավելագույն ջանքեր գործադրել՝ կողմերի միջև, եռակողմ ձևաչափով, կառուցողական երկխոսություն ապահովելու համար:

Սակայն պետք է նշեմ, որ Ադրբեջանի գործողությունները բոլորովին էլ չեն նպաստում եռակողմ երկխոսության առաջընթացին: Բաքվի գործողությունները, որը մանիպուլացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, իրականացնում է հակահայկական վակխանալիա, Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է հայտնում և հիմա էլ սկսել է ոչնչացնել հայ ժողովրդի մշակութային ու կրոնական ժառանգությունը, հակառակը, ուղղված են տարածաշրջանում իրավիճակի լարմանը և պայմանավորվածությունների տապալմանը:

Այս համատեքստում կցանկանայի գոհունակությամբ նշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործողությունները, որի վերջին հայտարարությունը, ըստ էության, արձագանք է Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշմանը:

Համանախագահների՝ ապրիլի 13-ի հայտարարության մեջ արտահայտված դիրքորոշումը համահունչ է այսօր առկա հիմնական խնդիրների առնչությամբ մեր դիրքորոշմանը: Այս առումով ցանկանում եմ ընդգծել մեր դիրքորոշումն առ այն, որ անհրաժեշտ է վերականգնել խաղաղ գործընթացը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորմանը հասնելու նպատակով, համանախագահների կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա:

Հարգելի Սերգեյ Վիկտորի,

ևս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ և վստահ եմ, որ այսօր մենք կառուցողական և արդյունավետ բանակցություններ կունենանք»:

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասել է.

«Հարգելի Նիկոլ Վովայի,

շատ շնորհակալ եմ:

Հերթական անգամ Երևան այցի առաջին իսկ պահից մենք զգում ենք հայ ժողովրդի, մեր բարեկամների ջերմ վերաբերմունքը: Շնորհակալ ենք Ձեզ այն ուշադրության համար, որն անձամբ Դուք եք հատկացնում մեր պատվիրակությանը:

Այսօր ձեզ հետ շփումների շրջանակում ունեցանք շատ մանրամասն, առարկայական, վստահելի բանակցություններ՝ մեր երկկողմ հարաբերությունների բոլոր հարցերի, տարածաշրջանային խնդիրների, միջազգային կառույցներում համագործակցության շուրջ և հերթական անգամ ընդգծեցինք մեր փոխգործակցության բոլոր ոլորտներում դաշնակցային կապերի, ռազմավարական գործընկերության առանձնահատուկ նշանակությունը:

Ձեր և Ռուսաստանի Դաշնության նախագահի միջև քաղաքական երկխոսությունը, անգամ համավարակային այս տարում, բավական ինտենսիվ է: Դուք երկու անգամ մանրակրկիտ շփվել եք Մոսկվայում հանդիպումների ընթացքում, բազմիցս հեռախոսազրույցներ եք ունեցել, և Վլադիմիր Վլադիմիրի Պուտինը Ձեզ ամենաջերմ բարեմաղթանքներն է փոխանցում՝ մաղթելով հաջողություններ ձեր երկրի զարգացման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ձեռք բերված պայմանավորվածությունների կենսագործման ուղղությամբ Ձեր գործունեության մեջ:

Գալիք տարում մենք նշում ենք մեր դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակը, Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության հիմնարար պայմանագրի 25-ամյակը: Այն առանցքային փաստաթուղթ է, որը սահմանում է մեր երկարաժամկետ հարաբերությունները, և որն արդեն հետևողականորեն իրագործվում է բոլոր ուղղություններով՝ լինի դա տնտեսություն, քաղաքական կապեր, կամ ռազմական, ռազմատեխնիկական համագործակցություն:

Մենք հավատարիմ ենք ապահովելու մեր դաշնակցի՝ Հայաստանի Հանրապետության անվտանգությունը: Այդ մասին խոսվել է և՛ նախագահ Պուտինի հետ Ձեր ունեցած զրույցներում, և՛ այն շփումներում, որոնք պարբերական և ինտենսիվ են մեր պաշտպանական գերատեսչությունների միջև: Այստեղ նույնպես որևէ կասկած լինել չի կարող:

Շատ ենք գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները: Շնորհակալ ենք Ձեզ այն բանի համար, որ Դուք ընդգծում եք Ռուսաստանի և անձամբ նախագահ Պուտինի դերն այն ջանքերում, որոնք թույլ տվեցին կանգնեցնել ռազմական գործողությունները և համաձայնեցնել բոլոր կողմերի հետագա գործողությունների կայուն շրջանակը:

Ամենաակտիվ կերպով աջակցում ենք Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, որոնք զբաղվում են գործնականում այս փուլում ամենանշանակալի հարցերով՝ տնտեսական, տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ինչը գործնականում թույլ կտա ոչ միայն քաղաքական մակարդակով, ինչպես դա արդեն արվել է, վերջ դնել Հայաստանի շրջափակմանը և ապահովել տարածաշրջանի բոլոր պետությունների փոխշահավետ փոխգործակցությունը՝ ի նպաստ համընդհանուր շահի:

Անկասկած, մենք կշարունակենք Լեռնային Ղարաբաղում մեր խաղաղապահ առաքելության ջանքերը: Եռակողմ պայմանավորվածությունն ապահովում է մեր խաղաղապահների լիազորությունները՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության ապահովման և Լաչինի միջանցքի գործելու առումով: Մեր խաղաղապահները, իհարկե, կանեն ամեն ինչ, որպեսզի լուծեն մնացած հարցերը՝ կապված շփման հստակ գծի որոշման, դրա անցնելու հարցով փոխշահավետ պայմանավորվածությունների ապահովման հետ: Եվ, անկասկած, Հայաստանի ու Ադրբեջանի միջև դելիմիտացիա, դեմարկացիա հնարավոր կլինի, երբ այս բոլոր քայլերն իրագործվեն:

ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ համատեղ մենք շարունակում ենք հանդես գալ բոլոր հումանիտար հարցերի լուծման, այդ թվում՝ պահվող անձանց վերադարձի գործընթացն ավարտելու դիրքերից: Հասկանում ենք այդ քայլի խորհրդանշական, հոգեբանական նշանակությունը և վստահ ենք, որ մոտ ժամանակներս կկարողանանք լուծել այդ խնդիրը: Դա դրական, կառուցողական մթնոլորտ կստեղծի վերջնական կարգավորման հետագա բոլոր հարցերում առաջ շարժվելու համար: Ամեն կերպ կաջակցենք այդ հարցերի լուծմանը բոլոր ձևերով, ձևաչափերով՝ և՛ նախորդ տարվա նոյեմբերի և այս տարվա հունվարի եռակողմ հայտարարությունների իրականացման գծով, և՛ ամեն կերպ կխթանենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հնարավորինս դրական մթնոլորտի ձևավորմանը միտված գործունեությունը՝ մնացած բոլոր հարցերի հետագա լուծման նպատակով:

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում Ձեզ՝ Ձեր կողմից ընդունելության այս հնարավորության համար: Համոզված եմ, որ և՛ Ձեզ հետ, և՛ ԱԳՆ-ում այսօր մեր ունեցած բանակցությունների արդյունքները թույլ կտան առաջ մղել մեր դաշնակցային հարաբերությունները բոլոր ուղղություններով:

Շնորհակալ եմ»:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգին և զարգացմանը վերաբերող հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին և հումանիտար հարցերի կարգավորմանը: Մտքեր են փոխանակվել ՀՀ վարչապետի պաշտոնակատարի և ՌԴ արտգործնախարարի նշած ուղղություններով քայլերի և անելիքների շուրջ:

Նիկոլ Փաշինյանը Սերգեյ Լավրովի ուշադրությունը հրավիրել է Ադրբեջանի կողմից շարունակվող հակահայկական հռետորաբանության վրա և անդրադարձել Բաքվում բացված, այսպես կոչված, «ռազմավարի պուրակին», որտեղ ներկայացված են հայատյաց, արժանապատվությունը նսեմացնող բովանդակությամբ ցուցադրություններ՝և անընդունելի համարելով այդ գործում երեխաների, դպրոցականների ներգրավումը, ինչը և այսօր արվում է Ադրբեջանի կողմից:

ՌԴ արտգործնախարարը կարևորել է տարածաշրջանում կառուցողական մթնոլորտի և երկխոսության ձևավորման ուղղությամբ համատեղ ջանքերը: Սերգեյ Լավրովը նաև արդյունավետ է գնահատել հայաստանցի իր գործընկերոջ հետ ունեցած բանակցությունները և կիսվել այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր իր այցից տպավորություններով՝ նշելով, որ Ռուսաստանը մշտապես բարեկամ հայ ժողովրդի կողքին է:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի և անվտանգային մարտահրավերների շուրջ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Վարչապետի կարգավիճակի մեջ չի մտնում սպառնալիքներ հնչեցնելը ՏԻՄ-երի նկատմամբ․ նա չունի ո՛չ քրեական գործեր հարուցելու, ո՛չ մարդկանց ՔԿՀ-ներում ազատությունից զրկելու իրավասություն․ ՄԻՊ Մենք դպրոցականներին, ուսանողներին պիտի ապահովենք անվճար կերակուրներով. Տիգրան Արզաքանցյան Ով է նա. եթե ինքը գա՝ շատ լավ ա լինելու. քաղաքացիները՝ «Հայաստան»-ի վարչապետի թեկնածուի մասին (տեսանյութ) Չարենցի փողոց՝ այս պահին Արմավիրի մարզի 39 համայնքում կվերանորոգվի 93 կմ ոռոգման ներտնտեսային ցանց Կարծես թե Հայաստանում կա պետական կառույց, որը սկսում է սովորել թշնամու գործողություններից. Քաղաքագետը՝ ԱԳՆ հայտարարության մասին Ստացվել է 23 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ Դանակահարություններ Երևանում. 23-ամյա 2 երիտասարդ տեղափոխվել է հիվանդանոց. որոնվում է 16-ամյա պատանին «Հայաստան» դաշինքն Արթիկում է. ՈՒՂԻՂ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Երևան-Շորժա էլեկտրագնացքը Իրար հետ են մրցակցում ավելի շատ, ոչ թե ի օգուտ ժողովրդի. ում են ընտրելու Շենգավիթում (տեսանյութ) Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք, ունենք 78 առողջացած և 1 մահվան դեպք Իլհամ Ալիևը պարել է Շուշիում (տեսանյութ) Ֆրանսիա-Գերմանիա խաղից առաջ պարաշյուտիստը վայրէջք է կատարել խաղադաշտում (լուսանկարներ, տեսանյութ) Բոլոր ուժերը պետք է բացառեն վիրավորանքն ու հայհոյանքը․ ՄԻՊ գրասենյակում հյուրընկալել են ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակությանը ԱԺ նիստը կրկին չկայացավ Փաշինյանը համառորեն երկիրը տանում է ներքին ու արտաքին բախումների. նրան կանգնեցնելու տարբերակը մեկն է՝ հեռացնել, ապա՝ մեկուսացնել ցանկացած ճանապարհով. Սենոր Հասրաթյան Հրդեհ Արեգնադեմ գյուղում ՀՀ ԱԺ յոթերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂ Հայտնի է, թե որ ժամին կմեկնարկի Բայդեն-Պուտին հանդիպումը Փաշինյանը դեռ հոկտեմբերի 10-ին կարող էր կանգնեցնել պատերազմը, ինչը չի արել, իսկ հիմա սպառնում է իր մշտական ասֆալտածեփումներով ու քաղաքական հաշվեհարդարներով. Նաիրա Զոհրաբյան Իմ իմացածի մեծ մասը այնպիսի տեղեկություններ են, որ ուղղակի նորմալ մարդը դրա մասին չպետք է խոսի. Սերժ Սարգսյանը գաղտնիք է բացահայտել (տեսանյութ) «Իրավունք»․ Փաշինյանը մարզպետներին հրահանգել է ձև գտնել և աշխատանքից ազատել այն տնօրեններին, որոնք այլ ուժի են սատարում Օրվա աստղագուշակ «Ժողովուրդ». Նոր զարգացումներ. ինչպես է հաջողվել Հայաստան տեղափոխել առևանգված ինքնաթիռը «Հրապարակ». Բոլորին միավորում է մի նպատակ «Ժողովուրդ». Իշխանությունը վախեցած է. ինչ է սպասվում ընտրություններից հետո «Հրապարակ». Նիստը բոյկոտում են, բայց գործուղումից չեն հրաժարվում «Ժողովուրդ». Դոն Պիպոյի եղբոր սպանությունը բացահայտելու համար նոր որոշում է կայացվել «Հրապարակ». Հաշիվ փակող գործարարները. նախկին ընդդիմադիրը՝ հեղափոխական ճամբարում «Ժողովուրդ». Հայաստանը դուրս է մնում աշխարհի կարևոր զարգացումներից. մուրճով քարոզարշավի հետևանքները «Հրապարակ». Հոկտեմբերի 27-ի գործով մեղադրող դատախազը Փաշինյանի դեմ հանցագործության վերաբերյալ հաղորդում է ներկայացրել «Ժողովուրդ». ՔՊ-ում ընտրակաշառքի դեպքի տեսանկարահանման համար 1000 դոլար պարգևավճար են սահմանել Լույս չի լինի Բարձրաստիճան որոշ պաշտոնյաներ զբաղված են հանցածին վարքագծով և բացահայտ ապօրինի արարքներ են հրահրում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նկատմամբ. Արման Թաթոյան «2,5 միլիոնից ավելի մարդ կա ընտրացուցակում, երբ որ մեր երկրի մշտական բնակչության թիվը 2 միլիոնից պակաս ա». Լևոն Տեր-Պետրոսյան Ռոբերտ Քոչարյանն իրեն ընդդիմադրի դերում չի տեսնում «Այսօր մենք Ալիևից վտանգ չունենք բացարձակապես». Լևոն Տեր-Պետրոսյան «Ռոբերտ Քոչարյանը հայ ժողովրդին խոստանում է նոր պատերազմ, նոր զոհեր, նոր արյուն, նոր կորուստներ»․ առաջին նախագահ Նիկոլի նախընտրական քարոզարշավում Սյունիքում մասնակցում են պետական գույք ներկայացնող մեքենաներ. Նարինե Կիրակոսյան Այսօրվա հայհոյանքներն ու սուր դիմակայությունը դեռ ծաղիկներն են․ բախումներ են լինելու․ Լեւոն Տեր-Պետրոսյան Էդ գումարները բանկիրները չեն փակելու, իշխանությունն է փակելու. Ծառուկյանը պատասխանեց Նիկոլ Փաշինյանին «Շտաբում». Լրատվադաշտի անտարբերությունը ճեղքելով. «Արդար Հայաստանին» 50-60 հազար քվե է հարկավոր Ավտովթար՝ Արտաշատում. բախվել են Nissan-ն ու 2 Mercedes, կա 5 վիրավոր «5165» շարժումը նախընտրական քարոզարշավի 8-րդ օրը Սյունիքում էր Հանգիստ, առանց լարվելու, չագուչով ենք անելու, չագուչով. Փաշինյանը սպառնաց Կապանում Ավազակային հարձակում Էջմիածնում. Փորձել են խեղդել տաքսու վարորդին. կասկածյալները ձերբակալվել են «Շտաբում». սահմանային հերթափոխից մինչև քարոզարշավ․ «Վերելք» Հերիք ա՝ ինչքան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատեր մնացին որոշ բաշիբոզուկներ. Փաշինյան Երեւանի մանկապարտեզներում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի հարուցիչներ. ԱՆ