Հայաստանը պետք է նոր դաշնակիցներ գտնի՝ անվտանգություն ապահովելու համար․ ուկրաինացի փորձագետների առաջարկը Մեր կենսունակությունը 3-5 հազար տարի ապահովվել են այլ արժեքներ, ամերիկացունը՝ այլ, բայց այս մարդիկ ասում են, ինչ ազգ, ինչ տարածք, ուզո՞ւմ եք նորմալ փող աշխատել, առևտուր անել, թե ոչ․ Սուրեն Պետրոսյան 2018 թվականի գունավոր հեղափոխությունից հետո՝ Լևոն Տեր-Պետրոսյանը փայատեր է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը․ Գագիկ Համբարյան Ապրիր առողջ. Ադենոիդներ. բորբոքման պատճառները, հեռացման ռիսկերը և հետևանքները Ադրբեջանում Արցախի կարգավիճակի բարձրացման հարցը մտահոգության թեմա է․ Ադրբեջանի հարցերով փորձագետ Այն, որ նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքական հայտ է ներկայացնում՝ գոնե ինձ համար պարզ էր դեռ մեկ տարի առաջ. քաղաքագետ Ինչպես ճիշտ ընտրել լոլիկ Դատավորները արձագանքել են Գագիկ Ջհանգիրյանի հետ Մասիվում հանդիպման մասին ArmDaily.am-ի հրապարակմանը Կոմանդոսը չէր վերցնի նրանց ձեռքից այդ կոչումը․ «Սև հովազ» ջոկատի հրամանատար Իրենց չափանիշերով ընտրված նախագահին հեռացրին իշխանությունից՝ դա հեղաշրջում էր․ պատգամավորները՝ Վանեցյանի հայտարարության մասին
Երևան, 09.Մայիսի.2021,
00
:
00
Արտահերթ ընտրություններ 2021 Լավագույն տեսանյութերը. Youtube

Լեռնային Ղարաբաղում հնարավոր և անհրաժեշտ էր խուսափել նոր պատերազմից. Էդվարդ Նալբանդյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը ծավալուն հարցազրույց է տվել Politique Internationale-ին, որտեղ անդրադարձել է Արցախյան հիմնախնդրին, դրա շուրջ տեղի ունեցած զարգացումներին, ինչպես նաև վերջին պատերազմի։ Պատասխանելով հարցին, թե ո՞վ է սանձազերծել նոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է, որ ինչպես 1992-1994 թվականների առաջին պատերազմը, այնպես էլ 2016 թվականի ապրիլյան ագրեսիան և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի նոր պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը:

«Որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում, թե ով է սկսել։ Ինչպես 1992-1994 թվականների առաջին պատերազմը, այնպես էլ 2016 թվականի ապրիլյան ագրեսիան և 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի նոր պատերազմը սանձազերծել է Ադրբեջանը։ Ինչպես առաջին պատերազմի, այնպես էլ՝ վերջինի ժամանակ այն օգտագործել է վարձկանների, որոնք սերտորեն կապված են տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ։ Դա հաստատվել է Մոսկվայի, Փարիզի, Վաշինգտոնի, այլ մայրաքաղաքների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից։ Եթե 1992-1994 թվականների պատերազմի, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան ագրեսիայի ժամանակ Բաքուն վայելում էր Անկարայի բարոյական ու ռազմական աջակցությունը, ապա չափազանցություն չի լինի նշել, որ Ադրբեջանի հետ միասին նոր պատերազմի նախաձեռնողը ու դրա անմիջական մասնակիցը Թուրքիան էր։

Այս 44-օրյա պատերազմը, որի ընթացքում օգտագործվեցին բոլոր տեսակի սպառազինությունները, Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև 27 տարի շարունակ գործող 1994-1995 թվականների զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրերի կոպտագույն խախտում էր։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան մշտապես հանդես են եկել դրանց անխափան իրականացման օգտին։

Պատերազմը հակամարտության կարգավորման ուղղությամբ Համանախագահների առաջարկած հիմնարար սկզբունքներից մեկի՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման կոպտագույն խախտում էր։ Տարիներ շարունակ այս սկզբունքը ամրագրված էր Լեռնային Ղարաբաղին վերաբերող գրեթե բոլոր հայտարարություններում, փաստաթղթերում, որոնք ընդունվել էին համանախագահ երկրների կողմից՝ դեսպանների, արտգործնախարարների, նախագահների մակարդակներով։

Պատերազմը սանձազերծվեց կոպտորեն արհամարհելով 2020թ. մարտի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից պանդեմիայի պայմաններում հայտարարված գլոբալ հրադադարի կոչը, որը սատարել էին 170 երկրներ, ինչպես նաև խախտելով 2020թ.-ի հունիսի 1-ին ՄԱԿ ԱԽ կողմից միաձայն ընդունված 2532 բանաձևը։

Հետևաբար, այս պատերազմն ագրեսիա էր ոչ միայն Արցախի (Լեռնային Ղարաբաղի) և հայ ժողովրդի դեմ, այլև ուղղակի մարտահրավեր էր Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից՝ ուղղված համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև ողջ միջազգային հանրության դեմ։

Բարձրացված հարցը, թե ո՞վ էր սանձազերծել նոր պատերազմը, անչափ կարևոր է, քանի որ այն նաև ներառում է հետևայլ համատեքստը, թե ո՞վ է պատասխանատվություն կրում հազարավոր սպանված, վիրավոր, անհետ կորած մարդկանց, խեղված ճակատագրերի, աղետալի ավերածությունների, մարդասիրական իրավունքի աղաղակող ոտնահարումների համար։ Այս հարցերի վրա աչք փակել չի կարելի, հատկապես, երբ դրանց համար պատասխանատվություն կրողները լկտի կերպով պարծենում են իրենց արարքների համար։

Ինչպես ասել է Վոլտերը. «Պատերազմը դա հանցագործություն է, որի համար հաղթանակը մեղքերի թողություն չի տալիս»»։

Հարցին էլ, թե համանախագահները քիչ ջանքեր չէին գործադրում կանխարգելելու համար հակամարտության սրացումը, ինչո՞ւ այդ ջանքերը արդյունք չտվեցին՝ նախկին նախարարը պատասխանել է․ «Մի պարզ պատճառով։ Ադրբեջանը, ի տարբերություն Հայաստանի, մերժեց հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորման ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկները։ Համանախագահները բազմիցս առաջարկել էին ընդլայնել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի թիմի կողմից զինադադարի մշտադիտարկման իրականացման կարողությունները, առաջարկել էին ստեղծել զինադադարի խախտումները հետաքննող մեխանիզմ և նույնիսկ մի քանի անգամ համաձայնություններ են ձեռք բերվել այս հարցերով։ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը պատրաստ էին իրագործել դրանք։ Այնուամենայնիվ, հենց Ադրբեջանն էր մերժում այդ համաձայնությունները և բոլորին պարզ էր, որ դա անում էր փորձելով խուսափել զինադադարի խախտումների համար ուղղակի պատասխանատվություն կրելուց, թեև առանց այդ մեխանիզմի էլ պարզ էր, թե ով է խախտում զինադադարը, ինչպես այժմ էլ պարզ է, թե ով է սկսել պատերազմը»։

Իսկ ինչ վերաբերում է հարցին, թե հնարավո՞ր էր արդյոք խուսափել Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմից, Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է՝ «Հնարավոր էր և անհրաժեշտ էր»։

«2018 թ. մայիսին, թողնելով Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնը, ես հանդես եկա հայտարարությամբ, որում կարևորեցի, որ պահպանվի, ամրագրվի ու առավել կատարելագործվի այն ամենն ինչ խաղաղ հանգուցալուծման հասնելու ուղղաթյամբ մշակվել էր բանակցային գործընթացի ընթացում։

Ակնհայտ էր, որ դրանցից նահանջելը կարող էր ունենալ անկանխատեսելի հետևանքներ։ Այս կարծիքին էին նաև Մինսկի խմբի համանախագահները։

Մինչև 2018 թվականը Ադրբեջանը, ինքն իրեն տանելով փակուղի բանակցային գործընթացից դուրս գալու բազմաթիվ սպառնալիքներ էր հնչեցնում, բայց չէր գնում դրան՝ վախենալով ուղղակի առճակատման մեջ մտնել Մինսկի խմբի համանախագահների՝ ՄԱԿ ԱԽ երեք անդամ երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հետ, որոնք հակամարտության կարգավորման միջնորդության միջազգային մանդատ ունեն և հետևաբար Ադրբեջանը վախենում էր ուղղակի հակամարտության մեջ մտնել ողջ միջազգային հանրության հետ։ Ընդ որում, բազմիցս խախտելով զինանդադարը, խաթարելով բանակցային գործընթացը Բաքուն պարբերաբար սադրում էր Երևանին հրաժարվել բանակցություններից, որպեսզի Հայաստանի վրա դնի խաղաղության գործընթացի խափանման պատասխանատվությունը։ Բայդ դա ադրբեջանական կողմին ոչ մի կերպ չէր հաջողվում։ Ավելին, Հայաստանը քանիցս հրապարակայնորեն հայտարարել է, որ պատրաստ է կարգավորման նպատակով շարունակել բանակցությունները՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունների հիման վրա։

2016 թ.-ի մարտին, գտնվելով Վաշինգտոնում, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հրաժարվեց հանդիպել համանախագահներին՝ այդպիսով արտահայտելով իր բողոքը Լեռնային Ղարաբաղի հարցում նրանց դիրքորոշման և առաջարկությունների վերաբերյալ։

Ձախողվելով դիվանագիտական ճակատում, 2016 թ.-ի ապրիլին Ադրբեջանը ագրեսիա սանձազերծեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ՝ փորձելով ուժի միջոցով պարտադրել իր բանակցային մոտեցումները։ Այն ժամանակ գրեթե ողջ միջազգային հանրությունը կոչ արեց անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները։ Բացառություն կազմեց Թուրքիան, որը սատարեց Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները։ Երկու օր անց պարզ դարձավ, որ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունը ձախողվում է։

Ապրիլի 5-ին՝ պատերազմական գործողությունների սանձազերծումից երեք ու կես օր անց, Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերով, Մոսկվայում բանավոր համաձայնություն ձեռք բերվեց զինադադարի վերահաստատման մասին՝ հիմնված հիշատակված 1994-1995 թվականների եռակողմ զինադադարի համաձայնագրերի վրա։ Այդ համաձայնագրերի կենսունակությունը կասկածի տակ դնելու Բաքվի ձեռնարկած փորձերին ի պատասխան, 2016-2018 թվականներին համանախագահ երկրները հանդես եկան մի շարք հայտարարություններով, որոնք պահանջում էին անշեղորեն իրականացնել դրանք։

Այսպիսով, Բաքվին չհաջողվեց հասնել իր ո՛չ ռազմական, ո՛չ դիվանագիտական նպատակներին։ Դրա վառ վկայությունն են Լեռնային Ղարաբաղի հարցով 2016թ.-ի մայիսի 16-ի Վիեննայի և 2016թ.-ի հունիսի 20-ի Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովները, ինչպես նաև դրանց հետևած եռանախագահների բազմաթիվ հայտարարությունները, այդ թվում՝ ԵԱՀԿ Նախարարների խորհուրդների շրջանակներում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտգործնախարարների կողմից 2016թ.-ի դեկտեմբերի 8-ին Համբուրգում և 2017թ.-ի դեկտմբերի 7-ին Վիեննայում արված հայտարարությունները։ Ընդ որում, Հայաստանն արտահայտել էր իր աջակցությունը համանախագահ երկրների մոտեցումներին»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
«Ռազմագերիների հարցը մնում է ՌԴ-ի օրակարգում». ՀՀ-ում ՌԴ դեսպան Տեսեք, Նիկոլն ինչքան ապիկար ու վատն է, որ նույնիսկ Լեւոն Տեր-Պետրոսյանն է նրանից ձեռքերը լվանում. Շարմազանով Արմավիրում 28-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Toyota Camry-ով մխրճվել է հոտի մեջ. 31 գառ տեղում սատկել է, 7-ը՝ վիրավորվել Բելառուսի նախագահի շնորհավորանքը՝ ՀՀ նախագահին Անընդունելի է լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը․ կոչ ենք անում Ոստիկանությանը և Մանե Գևորգյանին մնալ իրենց լիազորությունների սահմաններում․ «Մեդիա պաշտպան» Շուշին պետք է լինի հայկական, Հադրութը պետք է մերը լինի․ Միքայել Մելքումյան Դեմքի «անմեղ» արտահայտությամբ Պետրոս Ղազարյանը փորձում էր իշխանական դիրքերից «ջախջախել» Արման Թաթոյանին. համացանցում քննարկում են Պետրոս Ղազարյանի բանավեճը Թաթոյանի հետ Արմեն Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ Կյանքից հեռացել է ՀՀ Մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կիրակոսյանը Արցախի նախագահը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր Ազգային-ժողովրդավարական բևեռի հայտարարությունը Սպասվում են տեղումներ՝ ձյան տեսքով Չնայած Շուշին ադրբեջանական վերահսկողության տակ է, այն պիտի լինի հայկական վերածննդի խորհրդանիշներից մեկը․Արարատ Միրզոյան Ծանր սրտով ենք դիմավորում Մայիսյան եռատոնը. Արցախի նախագահն այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր Մայիսյան եռատոնի առթիվ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի (տեսանյութ, լուսանկարներ) Հույս ունեմ, որ ազգը եւ ժողովուրդը կանի այն ընտրությունը, որը թույլ կտա իրեն մնալ ազգ ու ժողովուրդ. Աբովյան Էլի կարող ենք ազատագրել Շուշին, եռատոնը չի վերացել․ Մարուքյան Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին Նրանք, ովքեր մեղանչել են Արցախի, Հայաստանի դեմ և հանցավոր համաձայնություններով զոհաբերել մեր որդիների կյանքը, կանգնելու են համազգային դատի առջև. Սեյրան Օհանյան Վստահ եմ` hայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները կշարունակեն հաջող զարգանալ. Փաշինյանը շնորհավորել է Պուտինին ու Միշուստինին Հաղթանակը տրվում է արժանիներին, որոնք ամենալավը գիտեն խաղաղության գինը. Սերժ Սարգսյան Արցախյան երկրորդ պատերազմը մեզնից խլեց այս օրը եռատոն կոչելու իրավունքը. ազատագրված Շուշին կորցրեցինք. Գագիկ Ծառուկյան Արցախում Մայիսի 9-ի միջոցառումները մեկնարկել են խաչերթով Հաղթանակի շքերթը՝ Մոսկվայում (տեսանյութ) Սկանդալային ձայնագրություն. Դատավորը պնդում է, թե Ռուբեն Վարդազարյանն իրեն ցուցում է տվել Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 178 նոր դեպք, մահացել է 9 մարդ Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է միշտ հիշել և արժևորել պատմական հաղթանակները. Արցախի ԱԳՆ Խորն է մեր ցավը, անամոքելի են մեր վերքերը, սակայն դավաճանած կլինենք մեր բոլոր նահատակների առաջ, եթե այսօր չլծվենք մեր հայրենիքի հզորացման ու շենացման գործին․ Փաշինյանի ուղերձը Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները հեռացրեցին «Ի՞նչ խղճով եք Եռաբլուր գալիս» հարցը տված լրագրողին Ապրենք և աշխատենք այնպես, որ արժանի լինենք հաղթանակի. ՀՀ նախագահ Փաշինյանն այսօր մեկնում է Գեղարքունիք. Mediaport-ի տրամադրության տակ է հայտնվել այցի գրաֆիկը Նիկոլ Փաշինյանն այցելել է Եռաբլուր Մայիսի 9-ը մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր․ Գարեգին Բ Ինչ են հուշում աստղերը մայիսի 9-ի համար Դանակահարություն Երևանում գործող Հայ-հունական պետական քոլեջում. կա վիրավոր Մեկնարկում ենք հավերժության պուրակի կառուցման աշխատանքները. Արտակ Թովմասյան Սահմանամերձ Նռնաձոր գյուղում նոր թաղամաս կկառուցվի. այնտեղ կբնակվեն պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված բնակիչները Գոնե կարող եք ոգևորության մի սկիզբ դնեք՝ մայիսի 9-ին ԱԺ արտահերթ հրավիրեք և ճանաչեք Արցախի Հանրապետությունը. Պողոսյան Ավտովթար Արագածոտնի մարզում. ՀՀ ՊՆ N բանակային կորպուսի զինծառայողը ՎԱԶ-21102-ով բախվել է քարերին Ռուսաստանի Դաշնությունը ռուս դիվանագետներին վտարելու Չեխիայի վարչապետի կոչը սադրանք է որակել Արայիկ Հարությունյանն այցելել է Մարտունու շրջանի մի շարք համայնքներ (տեսանյութ) Բաքուն խոստանում է եւս վեց զորամաս ձեւավորել Հայաստանի հետ սահմանին Հայաստանը պետք է նոր դաշնակիցներ գտնի՝ անվտանգություն ապահովելու համար․ ուկրաինացի փորձագետների առաջարկը Արցախում հայկական մշակութային ժառանգությունը սպառնալիքի տակ է. Ուկրաինայի հայերի միությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ին Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրի Ջորկաեֆի հետ (լուսանկար) Մեր կենսունակությունը 3-5 հազար տարի ապահովվել են այլ արժեքներ, ամերիկացունը՝ այլ, բայց այս մարդիկ ասում են, ինչ ազգ, ինչ տարածք, ուզո՞ւմ եք նորմալ փող աշխատել, առևտուր անել, թե ոչ․ Սուրեն Պետրոսյան Չեխիան ԵՄ անդամ երկրներին կոչ է անում վտարել առնվազն մեկական ռուս դիվանագետի 2018 թվականի գունավոր հեղափոխությունից հետո՝ Լևոն Տեր-Պետրոսյանը փայատեր է Նիկոլ Փաշինյանի իշխանությանը․ Գագիկ Համբարյան Մայիսի 10-ից կվերսկսվի Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը Ապրիր առողջ. Ադենոիդներ. բորբոքման պատճառները, հեռացման ռիսկերը և հետևանքները