«Հայաստանը թվերով»․ 1000 խոշոր հարկատուների առաջին 10-յակի վերադասավորումները
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Հայաստանը թվերով» շարքը։ Այս անգամ կներկայացնենք Պետական եկամուտների կոմիտեի կայքում հրապարակված 2021թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից պետական բյուջե վճարված գումարների վերաբերյալ ցանկի առաջին 10-ի փոփոխությունները: Հատկանշանակ է, որ առաջին 10-յակում գտնվող ընկերությունների մեծ մասի հարկային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել են։
1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը որը պետ բյուջե է վճարել շուրջ 18,7 մլրդ դրամ, սա մոտավերապես 1 մլրդ դրամով ավելի է ընկերության նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկերից։
ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմը վճարած ավելի քան 15 մլրդ դրամ վճարած հարկային մուտքերով՝ երկրոդ հորիզոնականում է։ 2020 թ-ի առաջին 3 ամիսներին նախարարության աշխատակազմը վճարել էր 8,9 մլրդ դրամի հարկ և երրորդ հորիզոնականում էր։
Այս տարվա առաջի 3 ամիսներին վճարած ավելի քան 9,7 մլրդ 3-րդ հորիզոնականում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, անցած տարի կոմբինատը վճարել էր մոտավորապես 5,1 մլրդ դրամի հարկ և գտնվում էր միայն 5 րդ հորիզոնականում։
Չորրորդը՝ «Ինտերնեյշնլ Մասիս տոբակն» է վճարած 4,1 մլրդ դրամի հարկաերով, անցած տարի ընկերությունը, ավելի շատ հարկային մոտքներ էր ունեցել, ավելի քան 5 մլրդ դրամի հարկերով միայն 5-րդ-ն էր։
Այս տարի 5-րդը «Գեոպրոմայնինգ գոլդն» է՝ վճարած 3,7 մլրդ դրամի հարկերով, Անցած տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը վճարել էր 3,9 մլրդ դրամի հարկ և ցուցակի 9-րդ հորիզոնականում էր։
Վեցերորդը «ՄՏՍ Հայաստանն» է՝ 3,5 մլրդ դրամի հարկային մուտքերով, անցած տարվա նույն ժամանակահատվածում գրեթե նույնքան՝ 3,4 մլրդ դրամի հարկային մուտքերով այս ընկերությունը միայն միայն ցուցակի 12-րդ խոշոր հարկատու ընկերությունն էր։
«Գրանդ Տոբակոն» անցած 3 ամիսներին վճարել է 3,1 մլրդ դրամի հարկ և դարձել է միայն 7-րդ խոշոր հարկատուն, այն դեպքում, երբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը 2 –րդ խոշոր հարկատուն լինելով վճարել էր ավելի քան 15,2 մլրդ դրամի հարկ։
Ութերորդը «Ֆլեշ» ընկերությունն է՝ վճարած ավելի քան 3 մլրդ դրամի հարկերով, անցած տարվա համեմատ ընկերության հարկային մուտքերը մեծ փոփոխության չեն ենթարկվել, սակայն անցած տարի ընկերությունը վճարել էր 3,1 մլրդ դրամի հարկ, սակայն այդ ժամանակահատվածում ընկերությունը միայն 13 րդ-ն էր 1000 խոշորների ցանկում։
«Ֆիլիպ Մորիս Արմենիան» վճարած 2,6 մլրդ դրամի հարկային մուտքերով 9-րդ հորիզոնականում է։ Թեև անցած տարի ընկերությունը վճարել էր ավելի շատ հարկ՝ 3,8 մլրդ դրամ, սակայն 1 հորիզոնականով ներև էր։
1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակը եզրափակում է «ՍԻՓԻԵՍ ՕԻԼ»-ը՝ վճարած 2,5 մլրդ դրամի հարկերով, այդ ընկերության հարկային մուտքերը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրեթե կրկնակի կրճատվել է, անցած տարի ընկերությունը վճարել էր ավելի քան 4,4 մլրդ դրամի հարկ և գտնվում էր 1000 խոշոր հարկատուների 8-րդ հորիզոնականում։