N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Շուրջ 10 հայց. Ովքեր են մինչ այժմ դատի տվել Նիկոլ Փաշինյանին և ինչի համար

Իրավական

Այսօր հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը դատական հայց է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Հանրապետության դեմ։ Քոչարյանը պահանջում է հայցվորի արդար դատաքննության իրավունքի խախտումը հաստատելու, խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման, հայցվորի վերաբերյալ հնչեցված արտահայտությունները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու, զրպարտությամբ հայցվորին պատճառված ոչ նյութական վնասի հատուցում։ 

Նկատենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Նիկոլ Փաշինյանի դեմ հայց է ներկայացվում դատարան։ 

2018թ-ի սեպտեմբերի 17-ին Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանի դեմ հայց էր ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու պահանջով։ Այս գործով Վերաքննիչ բողոք է բերվել, բայց բոլորովին ուրիշ հարցի հետ կապված /դատական ծախսեր, փաստաբանի վճար/: Իսկ հայցվորը հրաժարվել է հայցից, քանի որ պատասխանողը հայտարարել է, որ նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին: Պատասխանող կողմը փաստացի հերքում է տարածել:

2019թ-ի ապրիլի 4-ին Խաչատուր Ղալեչյանը ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պատասխանողին ստախոս և բարոյազուրկ ճանաչելու, հայցվորից ներողություն խնդրելու և բարոյական վնասի փոխհատուցման պահանջների մասին հայցադիմում էր ներկայացրել։ Հայցադիմումը վերադարձվել էր։

2019թ-ի մայիսի 10-ին Արթուր Դանիելյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին պատճառված վնասը հատուցելու պահանջի մասին: Հայցը մերժվել է։ 

2020թ-ի փետրվարի 21-ին Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ «Վիրավորանք հանդիսացող արտահայտությունների համար ներողություն խնդրելուն և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու» պահանջների մասին հայցադիմում է ներկայացրել դատարան։ Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակված է ապրիլի 14-ին։

2020թ-ի մարտի 18-ին Արամ Օրբելյանը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտությամբ պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստական տվյալները հրապարակայնորեն հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին հայցադիմում է ներկայացրել դատարան։ Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվել է հունիսի 16-ին։ 

2020թ-ի ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանը ևս մեկ հայցադիմում է ներկայացրել դատարան՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը և արժանապատվությունը պաշտպանելու և զրպարտությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջների մասին: Այս գործով դատական նիստի օր է նշանակվել մայիսի 6-ին։

2020թ-ի հունիսի 2-ին Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաննները ընդդեմ Հայաստանի Հանրապետությունն ի դեմս Վարչապետի աշխատակազմի, Նիկոլ Փաշինյանի և Մանե Գևորգյանի վիրավորանք հանդիսացող արտահայտության համար ներողություն խնդրելու և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքելուն պարտավորեցնելու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցադիմում են ներկայացրել։ Դատարանը վճռել էր հայցը բավարարել մասնակի, ինչի դեմ պատասխանողի ներկայացուցիչը բողոք էր ներկայացրել վերաքննիչ դատարան։

2020թ-ի հունիսի 4-ին Արթուր Վանեցյանը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանի՝ պատիվը և արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին: Այս գործով դատական նիստի օր է նշանակված ապրիլի 13-ին։

Եւս մեկ դատական հայց էլ Արթուր Վանեցյանը ներկայացրել է 2021թ-ի հունվարի 12-ին՝ ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Վովայի Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գագիկի Գևորգյանի՝ պատիվը և արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող տվյալները հրապարակայնորեն հերքելու և պատվին և արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջների մասին: Գործը կարճվել է։ 

Ավտովթար՝ Գյումրիում. Տուժածները հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ
Ադրբեջանական շարասյուն, անորոշ, սպասողական իրավիճակ. ի՞նչ է կատարվում Բերձորում և Աղավնոյում
Ճամբարակ քաղաքում կհիմնանորոգվի 5 բազմաբնակարան շենքի տանիք
Արմավիրի մարզում երկաթե գովազդային վահանակը քամու հետևանքով կոտրվել ու կախվել է` փակելով արագաչափը
Անթույլատրելի ենք համարում ՀՀ իշխանությունների կողմից ստվերային պայմանավորվածությունների պատասխանատվությունը արցախյան կողմի վրա բարդելու արատավոր փորձերը․ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը
Սայաթ-Նովա թաղամասի գազամատակարարումը դադարեցվել է
Շիրակի մարզի տնտեսավարողներին մատակարարվել է 3639 տ ազոտական պարարտանյութ․ կառավարությունը սուբսիդավորել է 655 մլն դրամ
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին
Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի
Մահացած զինծառայողը կրծքավանդակին հրազենային վիրավորում ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Ծառերն ապօրինի հատել էր. ոստիկանության բացահայտումը
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատի տղամարդկանց հավաքականին
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների
Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգեւոր հովիվ
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը
Երևանի 43-ամյա բնակիչը Ստեփանակերտի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր է գողացել
Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում
Էգեյան ծովում 50 միգրանտների որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր
Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել
Զինվորի դի է հայտնաբերվել, իսկ Բալասանյանը ադրբեջանցիների հետ գնացել է Բերձոր. լրահոս
Ամբողջ բուսականությունը 15-20 կմ շառավղով կոչնչանա
Ձերբակալվեցին զենք ու թմրանյութ ապօրինի պահելու համար
Կինոթատրոնից՝ Գռզոյի բազառ
31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտում
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
86-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ավետիսյանների ընտանիքի երեք զինվորների պատմությունը
N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Թուրք պաշտոնյան պնդել է, որ Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար
Ինչպե՞ս է ԱՄՆ-ում ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում մայրուղու վրա և հրդեհվում
Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր
Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող՝ ձեր մի կտորը Արցախից․ Նաիրա Զոհրաբյան
Կրակոցներ Փարիզի օդանավակայանում. կա զոհ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության 2022 թ. ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է
Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան
Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում
Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ
Ալիևը Կոնիայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավարի հետ
Խստացված վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Globbing-ի, ONEX-ի, Հայփոստի նկատմամբ
Oգոստոսի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
Ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
Առինջի գյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է
ՊԵԿ-ի նոր բացահայտումը բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման ոլորտում
Ցավում եմ, որ առիթ եմ ունեցել այս խայտառակ կազմակերպության հետ առընչվելու. Ռոբերտ Ղևոնդյան
Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™