Գագիկ Սուրենյանն ընտրություններին մասնակցելու առաջարկ ստացե՞լ է
Հասարակություն
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու առաջարկ չեմ ստացել։ Այս մասին այսօր պատասխանելով ArmDaily.am-ի հարցին, ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Նման առաջարկ չեմ էլ ուզում ստանալ, ես գիտնական եմ և իմ ամբուղջ կյանքը և գործունեությունը նվիրել եմ և պիտի նվիրեմ օդերևութաբանությանը և որևէ այլ բանով զբաղվել, այսպես ասած իմ ճանապարհից շեղվել չեմ ցանկանում»,- ասաց նա։