Ապրիլին օդի միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի, ամսվա օրերի մեծ մասին տեղումներ կլինեն. Գագիկ Սուրենյան
Հասարակություն
Կանխատեսվում է, որ ապրիլին օդի միջին ջերմաստիճանը նորմայից ցածր կլինի մոտ 1 աստիճանով կամ առանձին հատվածներում կլինի նորմայի սահմաններում։ Այս մասին այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Սուրենյանի խոսքով սա առանձնապես մեծ շեղում չէ նորմայից։ «Տեղումները կանխատեսվում են նորմայից ավելի։ Ապրիլին տեղումների նորման բավականին մեծ է և նորմայից ավելը նշանակում է, որ ամսվա օրերի մեծ մասը Հանրապետության տարածքում ժամանակ առ ժամանակ լինելու են տեղումներ»։