Կորոնավիրուսի ախտանիշերը փոքրիկների մոտ Շատերը վախենում են՝ չպատկերացնելով իրական ռիսկերը, հիվանդության ռիսկերը, պատվաստման ռիսկերը. Հանրային առողջապահության մասնագետը՝ պատվաստումների համաշխարհային տվյալների մասին «Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչո՞ւ է սեռական հարաբերությունից հետո երբեմն սաստիկ գլխացավ լինում կամ վատթարանում ինքնազգացողությունը (18+) Զոհված զինծառայողների ծնողներին կոչումներ են խոստանում՝ Անկախության տոնին մասնակցելու դիմաց Պարգևավճարներ ստանում են միայն պատվատվա՞ծ աշխատողները Կան օբյեկտիվ հիմքեր սակագնի բարձրացման համար. տնտեսագետը ջրի գնի բարձրացումը կանխատեսելի է համարում «Արևիք» ազգային պարկի ուղղությամբ հրդեհող արկե՞ր են կրակել Ինչ է հայտարարագրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում մարդիկ են անհետացել Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք. ունենք 14 մահվան դեպք Ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը, կա 2 վիրավոր. ՌԴ ՊՆ Ադրբեջանցիների գործողությունները կլինի Արցախում, Գորիսում, թե Սյունիքում ցեղասպանություն են. Լարիսա Ալավերդյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ոստիկանությանը հանձնարարվել է վերացնել Գյումրիում շարունակվող որոշ հակաօրինական գործունեության տեսակներ

Իրավական

Քրեադատավարական կարգով նախապատրաստված նյութերի ուսումնասիրության, կայացված դատավարական որոշումների օրինականության ստուգման արդյուքնում Շիրակի մարզի դատախազությունում պարզվել է, որ Գյումրի քաղաքում շարունակվում են տեղ գտնել նախկինից մնացած առանձին անօրինական գործուենության տեսակներ, որոնք կատարվելով հանդերձ հանրության աչքի առաջ, չեն վերացվում:

Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:

Խոսքը վերաբերում է ապօրինի կերպով ավտոմեքենաների կայանման համար որոշակի անձանց կողմից գումարների գանձման, տարադրամի ապօրինի փոխանակմամբ զբաղվելու շարունակվող դեպքերին:

Մասնավորապես, թեև Գյումրի համայնքի ավագանու 2015թ. դեկտեմբերի 17-ի որոշման համաձայն համայնքի սեփականությունը հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղիներում ավտոտրանսպորտային միջոցները կայանելու համար սահմանված տեղական տուրքը վերացվել է, սակայն հատկապես Գյումրի քաղաքի կենտրոնական շուկայի տարածքում և կենտրոնական հրապարակում գտնվող ավտոկայանատեղիներում տրանսպորտային միջոցները կայանելու համար նախկինում նույն կայանատեղիներում որպես հսկիչներ աշխատած անձինք, առանց օրինական հիմքերի, ակներևության պայմաններում, շարունակում են վարորդներից գումարներ գանձել: Արդյունքում վերջիններս անտեղի կատարում են վճարումներ, ինչն առաջացնում է նրանց վրդովմունքը՝ մեծացնելով վարորդների ու գումարներ հավաքագրող անձանց միջև անցանկալի միջադեպերի հավանականությունը:

Գյումրի քաղաքի կենտրոնական հրապարակին կից գտնվող և բանուկ տարածքում որոշ անձինք էլ առանց լիցենզիայի ակներևության պայմաններում զբաղվում են արտարժույթի առուվաճառքի իրականացմամբ: Մինչդեռ առանց լիցենզիայի արտարժույթի առուվաճառքը տնտեսական գործնեության դեմ ուղղված հանցանք է և ոտնահարում է ինչպես սահմանված կարգով նույն գործնեությունը իրականացնող անձանց և կազմակերպությունների, այնպես էլ պետության օրինական շահերը:

Ինչպես կայանման համար ապօրինի կերպով գանձումներ կատարելու, այնպես էլ արտարժույթի առուվաճառքի առանձին դեպքերի արձանագրման դեպքում նախապատրաստված նյութերով որոշումներ են կայացվում քրեական գործ հարուցելը մերժելու, առանձին դեպքերում՝ հարուցված քրեական գործի վարույթը կարճելու մասին՝ համապատասխան անձանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով: Խնդիրն այն է, որ վերջիններս բացատրություններ են տալիս ընդամենը մեկ անգամ նման գործունեությամբ զբաղվելու մասին, իսկ ձեռնարկված միջոցառումներով չեն պարզվում նրանց հետ գործարքների մեջ մտած անձանց ինքնությունները, արտարժույթի ապօրինի փոխանակման դեպքում՝ նաև գնված արտարժույթի չափը:

Սակայն ուսումնասիրությամբ պազվում է, որ նախկինում ևս այդ անձանց նկատմամբ նյութեր նախապատրաստվել են, սակայն նույն հիմքով քրեական գործեր չեն հարուցվել և անձինք քրեական հետապնդման չեն ենթարկվել: Այսինքն նրանք անարգել, փաստացի Գյումրի քաղաքի ամենաբանուկ, մարդաշատ հատվածներում, որտեղ նաև պարեկային ծառայություն են իրականացնում ոստիկանության ծառայողները, շարունակում են իրենց ապօրինի գործողությունները:

Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանի կողմից Ոստիկանության Շիրակի մարզային վարչությանը հասցեագրված գրություններով հանձնարարվել է գործադրել ոստիկանությանը վերապահված գործիքակազմը՝ ավտոկայանատեղիներում որոշակի անձանց կողմից գումարների անհիմն գանձման դեպքերը բացառելու ուղությամբ՝ նշված միջոցառումների սոցիալական հետևանքների հաշվառմամբ: Միաժամանակ կարևոր է համարվել քաղաքացիներին ավտոկայանատեղիներում ավտոմեքենաների կայանման համար նախկինում սահմանված տեղական տուրքերի վերացման մասին իրազեկելը:

Հանձնարարվել է նաև ուժեղացնել հսկողությունը տարադրամի ապօրինի փոխանակողներին, նրանց հետ գործարքներ կատարող և ականատես անձանց պարզելու, նման դրսևորումները կանխելու, արմատախիլ անելու համար՝ հնարավորություն տալով այդ անձանց տեղափոխվելու օրինական, լիցենզավորված գործոնեության դաշտ:

Նավթն էժանանում է
Հայ-ռուսական գործարար համաժողով. ՈՒՂԻՂ
Սեպտեմբերի 19-ի դրությամբ` կատարվել է 366779 քովիդ-պատվաստում
Արարատի մարզի Երասխ համայնքում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ եռագույնը. Գարիկ Սարգսյան
Գորիս-Կապան հատվածում չկան անվտանգային մեխանիզմներ, որոնք կկանխեն ինչպես առևանգման, այնպես էլ մոլորվելու դեպքերը․ Տիգրան Աբրահամյան
Infiniti-ի 27-ամյա վարորդը, ով ոստիկանության Չարբախի բաժանմունքի դիմաց 5 մեքենայի էր բախվել, եղել է խմած, մոտը վարորդական իրավունք չի ունեցել
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք, ունենք 490 առողջացած, 12 մահվան դեպք
Արցախի մեծ մասը մենք չէինք կորցնի, եթե չլինեին Նիկոլի, Իլհամի և Ռեջեփի համատեղ ջանքերը․ Արտակ Զաքարյան
Ովքեր են Emmy-2021 մրցանակաբաշխության հաղթողները
Այս ամենը խոսում է դեգրադացված հանրային քննարկումների, անօրակարգ հանրություն լինելու մասին, երբ կարևորն ու անկարևորն իրարից տարբերողները շատ քիչ են. Մարուքյանը Անկախության 30-ամյակը նշելու մասին
Կրալուպի Նադ Վլտավոու քաղաքի պուրակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է կանգնեցվել
Ցավոք, որոշ դեպքերում տեսանք նաև ուսուցչական այլ որակ. այն որակը, որ կուզեի երբեք չտեսնել մեր դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
Արամ Ա-ն և ՀԲԸՄ նախագահը քննարկել են Հայաստանին և Լիբանանին առնչվող խնդիրներ
Ռուսաստանում հաշվարկել են ընտրությունների արձանագրությունների 70%-ից ավելին. առաջատարը «Եդինայա Ռոսիա»-ն է
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Համագյուղացիների վեճն ավարտվել է դանակահարությամբ
Ստացվել է 24 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Օրվա աստղագուշակ
Մարտիրոսյանը 4th Sharjah Masters մրցաշարի առաջատարին զիջում է մեկ միավոր
Արարատի մարզի Երասխ համայնքում կտեղադրվի ՀՀ-ում ամենամեծ եռագույնը. Գարիկ Սարգսյան
Պրեմիերա․ Իվետա Մուկուչյան՝ Տուր պատճառ
Իրանը սկսել է խոշոր զորավարժություններ Ադրբեջանի սահմանին՝ վերջին պատերազմում Արցախի ընկած տարածքների ուղղությամբ. Արգիշտի Կիվիրյան
Ադրբեջանական կողմը վերադարձրել է Քասախի երկու բնակիչներին
Լույս չի լինի
Սիրուշոն նոր լուսանկարներ է հրապարակել Ֆրանկֆուրտից
Հայոց 30-ամյա անկախությունը, որ այլևս կիսատ, վիրավոր է, կարելի էր նշել գիտակցված լռությամբ
Մեր նահատակների հիշատակի նկատմամբ հարգանքի ամենամեծ դրսևորումը պիտի լինի ապրող, զարգացող Հայաստանի Հանրապետությունը. Նիկոլ Փաշինյան
Վանաձորի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում զոհված Նիկողոսի եղբայրը
Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Mazda-ն ու Opel-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
Կորոնավիրուսի ախտանիշերը փոքրիկների մոտ
Պարզվել է՝ որպես ադրբեջանցի լրտեսներ բերման ենթարկված 3 անձինք Իրանից ժամանած զբոսաշրջիկներ են. ոստիկանություն
Ալավերդու չգործող պղնձաձուլարանում 183 աշխատակից ևս 2 ամիս աշխատավարձ կստանա. պատգամավոր
Շատերը վախենում են՝ չպատկերացնելով իրական ռիսկերը, հիվանդության ռիսկերը, պատվաստման ռիսկերը. Հանրային առողջապահության մասնագետը՝ պատվաստումների համաշխարհային տվյալների մասին
Որոտանի ճանապարհին «շեղված» երիտասարդներին կվերադարձնեն. Hraparak.am
Խոսվում է Փաշինյանի և Էրդողանի հատուկ ներկայացուցչի գաղտնի հանդիպման մասին, որի ժամանակ քննարկվել են դեռևս 2019-ին ձեռք բերված պայմանավորվածության ու գործարքի հարցեր. Հոխիկյան
Նիկոլ Փաշինյանը մրցանակներ է հանձնել «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» հեծանվավազքի մասնակիցներին
Անթիլիասի Մայրավանքում կատարվել է ՀՀ վերանկախացման 30-ամյակի Գոհաբանական մաղթանք
Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում
ՌԴ Պետդումայի ընտրություններին մասնակցությունը կազմում է 40,49 տոկոս
Հայաստանի գործադիր իշխանությունը խնդրում է հանդիպում բայրաքթարներ մեր դեմ ուղարկողից. Արամ Վարդեւանյան
«Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչո՞ւ է սեռական հարաբերությունից հետո երբեմն սաստիկ գլխացավ լինում կամ վատթարանում ինքնազգացողությունը (18+)
Ջինսերի վրա թուրքական դրոշով երիտասարդներ՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Թվերով, կարծես, գրված է պետության սկիզբն ու ավարտը. Վլադիմիր Մարտիրոսյան
«Հայրենիքիս հետ». երգ ՝ նվիրված ՀՀ անկախության 30-ամյակին (տեսանյութ)
Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել ամերիկացի մրցակցին (տեսանյութ)
«Հայաստանը թվերով» 2020 թ-ին Հայաստանի մանկատներում հաշվառված է եղել 751 երեխա
Վախճանվել է անվանի գիտնական Էդվարդ Չուբարյանը
Պետական եկամուտների կոմիտեի բոուլինգի թիմը հաղթող է ճանաչվել պետական հիմնարկների բոուլինգի մրցաշարում
Վրաստանում կորոնավիրուսից վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 43 հիվանդ
Զոհված զինծառայողների ծնողներին կոչումներ են խոստանում՝ Անկախության տոնին մասնակցելու դիմաց
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™