Ինչո՞ւ կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ) Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ) Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ) Անկախությանը նվիրված միջոցառումից առաջ ոստիկանները մետաղորսիչ սարքով զննում են հրապարակ մտնել ցանկացող քաղաքացիներին Ես առաջարկում եմ, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը իր անունով ինչ-որ մի պարգև ստեղծի և անձնապես նվիրվածության համար որոշ մարդկանց պարգևատրի. Լարիսա Ալավերդյան Ես չէի ուզում որևէ ձևով կաշկանդվեմ՝ դրա համար զանգեցի, ներողություն խնդրեցի աշխատակազմից՝ ասեցի, որ չեմ գալու. Արմեն Մարտիրոսյանը՝ մեդալից հրաժարվելու պատճառների մասին Անկախության 30-ամյակը վերարժեւորելու եւ վերակառուցելու ճանապարհին. Որ չապրենք մեղքի, ամոթի զգացողությամբ, այլ կարողանանք բաց ճակատով շնորհավորել միմյանց Վերջին տարում ես այնպիսի բաներ տեսա, որ կնախընտրեի պատերազմի ժամանակ մահացած լինեի և էս ամենը չտեսնեի. Դանիել Իոաննիսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Գողություն «Սորաններ»» դենդրոպարկում, հողերի փչացում Մաստարայի հանքավայրի ընդերքօգտագործմամբ. հարուցվել են քրգործեր

Իրավական

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում իրականացվոմ են ուսումնասիրություններ բնապահպանության տարբեր ենթաոլորտներում իրականացվող գործընթացների իրավաչափության և օրենսդրության պահանջների համապատասխանության առնչությամբ:

Մասնավորապես, «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գործունեությանը վերաբերող ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ուղարկած փաստաթղթերի հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով 2020թ.-ի ապրիլին ստեղված հանձնաժողովը նույն ամսին «Բերդի «Սորաններ»» դենդրոպարկ հիմնարկի տնկարանում արձանագրել է 1100 սյունաձև թույայի տնկի՝ յուրաքանչյուրը 2500 ՀՀ դրամ արժողությամբ:

Այնուհետև, ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով 2020թ. հոկտեմբերի վերջին ստեղծված հանձնաժողովը նույն տնկարանում նոյեմբերին արձանագրել է 359 սյունաձև թույայի տնկի, այսինքն 741 տնկիով պակաս:

Ըստ ՊՈԱԿ-ի կանոնադրության և ոլորտը կարգավորող այլ ենթաօրենսդրական այլ ակտերի` դենդրոպարկի բույսերի հավաքածուների պահպանության, վերարտադրության ու օրենքով սահմանված կարգով օգտագործելու աշխատանքների նկատմամբ հսկողությունը և «Բերդի «Սորաններ» հիմնարկի գործունեության նկատմամբ վերահսկողությունը դենդրոպարկի տնօրենի և «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ի գործադիր մարմնի գործառույթներն են:

Այսինքն, հիմնարկի պաշտոնատար անձինք ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով չեն կատարել տնկարանի պահպանության պարտականությունը, որի հետևանքով անհայտ անձանց կողմից առերևույթ կատարվել է 741 հատ թույայի տնկիների 1.852.500 ՀՀ դրամի խոշոր չափերով գողություն:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են բերվել հանցավոր արարքի հատկանիշներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 315-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Իսկ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված փաստաթղթերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ չնայած N ՍՊԸ-ին տրամադրված օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության ընդերքօգտագործման իրավունքով՝ ՀՀ Արագածոտնի մարզի Մաստարայի տուֆերի հանքավայրի «ՀԱՅՔ» տեղամասում երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների իրականացման համար նախատեսված է 200 մ3 ծավալով փորձնական հանույթ, սակայն ընկերության կողմից ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված տարածքից 2020թ.-ի փետրվարի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 25-ը իրականացվել է 31.563 մ3 ծավալով լեռնային զանգվածի քանդման աշխատանքներ: Դրա արդյունքում դեգրադացվել է 33.204 մ2 մակերեսով տարածք, որից 1.097 մ2 գյուղատնտեսական նշանակության, իսկ 32.107 մ2 արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ նշանակության հողեր։

Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած ազդեցության գնահատման կարգով կատարված հաշվարկի համաձայն՝ արձանագրված վերոհիշյալ խախտումների հետևանքով ընդհանուր առմամբ պատճառվել է էական՝ 7.603.273 դրամի վնաս՝ առանց հողի նախկին տեսքի բերելու իրականացվելիք ծախսերի։

Նկատի ունենալով, որ այդ ուսումանսիրությամբ ձեռք են բերվել հողը փչացնելու, շրջակա միջավայրին դիտավորությամբ կամ անզգուշությամբ էական վնաս պատճառելու հանցագործության հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ նշված երկու քրեական գործերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտե:

Ինչո՞ւ կաթողիկոսը չի մասնակցել Անկախության 30-ամյակի միջոցառմանը
Մահացել է գեղանկարիչ Վեսմիր Գրիգորյանը
Դատավորների ժողով է հրավիրվել. երբ չմասնակցությունը կնպաստի ԲԴԽ-ի կողմից իշխանահաճո թեկնածուի նշանակման
Խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները. Վահե Ղալումյան
Միանվագ դրամական աջակցության ծրագրի շահառուները կարող են ստանալ հասանելիք գումարը
Երևանում սքեյթ-պարկի շինարարությունն արդեն ավարտական փուլում է
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել
Եվրոպական ժառանգության օրեր՝ «Համընդգրկուն ժառանգություն» խորագրով
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք, ունենք 295 առողջացած, 20 մահվան դեպք
ԱԺ խորհրդարանական լսումներ. ՈՒՂԻՂ
Ով է նա. Մեր Երևանի մարդ ա. քաղաքացիները՝ Խաչատուր Սուքիասյանի մասին (տեսանյութ)
Ստացվել է 25 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ
Նավթի գներն աճել են
Հայաստանի դրոշը բարձրացվել է Օտտավայում
Ես էդ երբ եմ հարուստ եղել, որ մի հատ էլ սնանկ են ճանաչել. Առաքել Մովսիսյանը՝ իրեն սնանկ ճանաչելու դատարանի որոշման մասին
Ուկրաինայում Զելենսկուն «ապուշ» են անվանել ու պատասխան պահանջել «գազի համար»
Դե բերեք՝ Տիգրան Մեծի հողերը պահանջենք. քաղաքացիները՝ Սյունիքում տիրող իրավիճակի մասին (տեսանյութ)
Կահիրեի աշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով
42-ամյա վարորդը Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին բախվել է բետոնե արգելապատնեշներին ու ճաղավանդակներին ու գլխիվայր շրջվել. վարորդի դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս
Ֆրենկ Փալոնը շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ՝ ընդգծելով Հայաստանի արձանագրած զգալի առաջընթացը
Օրվա աստղագուշակ
«Ժողովուրդ». Բյուջեի ցուցանիշներից որտեղ է թերացել կառավարությունը
«Հրապարակ». Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը
«Ժողովուրդ». Նոր խորհրդարանի մեկնարկից մեկ ամիս անց պատգամավորները պասիվ են
«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է
Հրապարակի գունագեղ շոուն արդարացնողներ, դուք աննորմա՞լ եք. Օգտատերերը քննարկում են «գունագեղ» միջոցառումը
«Հրապարակ». Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են. Փաշինյանի թիրախում Ավինյանն է. խնդիր է դրված փչացնել նրան
«Ժողովուրդ». Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն
Առաջադրում եմ իմ թեկնածությունն առաջիկա ՏԻՄ ընտրություններին՝ որպես Գորիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու. Առուշ Առուշանյան
«Հրապարակ». Հափշտակություն Արցախում. Հայկ Խանումյանն է թերացե՞լ
«Հրապարակ». Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել
Լույս չի լինի
Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հայաստանում և սփյուռքում պետականակենտրոն գաղափարախոսությամբ միայն կարող ենք երաշխավորել մեր հայրենիքի առաջընթացը. Զարեհ Սինանյան
ԱՀ ՆԳ նախարարն աշխատանքային այցն է կատարել ոստիկանության և ԱԻ պետական ծառայության Մարտակերտի շրջանային բաժիններ
Վեդիում վրաերթի են ենթարկել 8-ամյա աղջկա
Նիդերլանդների Մաաստրիխտի քաղաքապետարանի շենքի վրա ծածանվում է Հայաստանի դրոշը
Մեր նահատակներն ընկան, որ Հայաստանն ու Արցախն ապրեն. Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ
Վրաստանի ԱԳՆ-ն հայ ժողովրդին մաղթել է բարեկեցություն, կայունություն և բարգավաճում
Ինչ էր կատարվում երկնքում ժամը 21։20-ին (տեսանյութ)
Թուրքիան ոչ միայն Հայաստանի, այլև Ջավախքի նկատմամբ հավակնություններ ունի. Էդուարդ Այվազյան
Թաղավարդի բնակիչը վրաերթի է ենթարկել 3 պատանիների. ավելի ուշ նրա դին հայտնաբերվել է ծառից կախված վիճակում
Հերթական «կրեատիվ» գովազդը առողջապահության նախարարությունից
Աննա Հակոբյանը հուզվեց Փաշինյանի ելույթի ժամանակ
Կոլաբորացիոնիստ «արվեստագետներ», ազգի մտավորականություն այդպես էլ չդարձաք ու չեք դառնալու. Աշոտյան
ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ
Ի՞նչ ես Վրաստանին խառնում, այ թեթևսոլիկ. Պարույր Հայրիկյանը՝ Էրդողանին հանդիպելու Փաշինյանի ձեռնարկի մասին
Կստեղծվի Արցախյան պատերազմների զոհերին նվիրված Կենաց պուրակ. Նիկոլ Փաշինյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™