Կրթության նախարարությունը 20 մլն դրամ կհատկացնի գովազդային արշավի, իսկ 98 մլն դրամ՝ էլեկտրոնային տեղեկատվական ծառայությունների համար
Exclusive
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը։
Ըստ այդմ՝ 2021թ-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 700 000 դրամի 2000 հատ անձեռոցիկ, 165,000 դրամի էլ 550 հատ զուգարանի թուղթ գնել։ Նախարարությունը 8,759,611 դրամի 25027 հատ ատեստատ և 3,060,000 դրամի 2550 հատ դիպլոմ կգնի։
Նախարարության 2021թ-ի գնման պլանով նախատեսված է 420,000 դրամ ընդհանուր արժեքով 7 հատ ղեկավարի բազկաթոռ գնել։ Գովազդային արշավի համար նախարարությունը 20,000,000 դրամ կհատկացնի, իսկ էլեկտրոնային տեղեկատվական ծառայությունների համար՝ 98,187,400 դրամ։ Եւս 174,198,500 դրամ կհատկացվի կրթական օբյեկտների հիմնանորոգման համար։
Մեդալներ, կրծքանշաններ գնելու համար 5,096,292 դրամ կհատկացվի։ 2 մլն դրամի նախարարությունը 4 հատ ջութակ, 1,000,000 դրամի էլ 1 հատ քսիլոֆոն, ևս 1,100,000 դրամի էլ 2 հատ սաքսոֆոն է նախատեսում գնել։