Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Ինչո՞ւ տեսչական մարմինը չի կասեցրել «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը՝ մեկ տասնյակից ավելի խախտումներ հայտնաբերելուց հետո Ի՞նչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. Ուղիղ Նոր մանրամասներ «Սուրմալու»-ի ողբերգական պայթյունից Ի՞նչ ունեցվածք ունի Սուրեն Պապիկյանը Հայ առաքելական եկեղեցին տոնում է Խաղողօրհնեքը. Պահպանելով ավանդույթները Ցավի ու անորոշության ճամփաբաժանում. ի՞նչ է սպասվում Աղավնոյի ու Բերձորի բնակիչներին Ինֆորմացիա ենք ունեցել, որ այստեղից 4-5 կմ հեռու 250 հոգի Թուրքիայի լեռնային հատուկջոկատայիններ են նստած. Բերձորի բնակիչ (տեսանյութ) Պետական դավաճանների որսը շարունակվում է. ինչպե՞ս է Արցախը կապվելու Հայաստանին. լրահոս Բյուջեի հաշվին՝ Հունաստան ու Թուրքիա, իսկ Բերդում կալանավայրից մասնակցելու են ընտրության. մամուլ Տխուր, բայց դեռ կանգուն. Աղավնոն և Բերձորը՝ ֆոտոշարքով
Լավագույն տեսանյութերը. Youtube


Հայաստանի և Ճապոնիայի արդարադատության նախարարները հանդիպել են․ ներկայացվել են հայ ռազմագերիների վերադարձի հետ կապված խնդիրները

Իրավական

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 8-ին հանդիպել է Ճապոնիայի արդարադատության նախարար Յոկո Կամիկավային։ Հիշեցնենք, որ Ռուստամ Բադասյանը մարտի 5-ից 11-ը Ճապոնիայի Կիոտո քաղաքում մասնակցում է ՄԱԿ-ի Հանցավորության կանխարգելման և քրեական արդարադատության 14-րդ կոնգրեսին (UNODC)։

Նախարար Բադասյանը շնորհակալություն է հայտնել ճապոնացի պաշտոնակցին Կոնգրեսին մասնակցելու հրավերի, ջերմ հյուրընկալության համար և նշել, որ Հայաստանն ու Ճապոնիան շատ նմանություններ ունեն՝ հին քաղաքակրթություն, հարուստ մշակույթ և նորարար ոգի: Ռուստամ Բադասյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ճապոնիայի դիրքորոշումը՝ հայ ռազմագերիների վերադարձի հարցում, ինչպես նաև Արցախյան պատերազմի հետևանքները չեզոքացնելու նպատակով Ճապոնիայի կառավարության՝ Հայաստանին տրամադրած 3,6 մլն դոլարի հումանիտար օգնությունը։ Հայաստանի արդարադատության նախարարը, անդրադառնալով 2020 թվականի սեպտեմբերին Թուրքիայի հովանավորչությամբ Ադրբեջանի՝ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ռազմական ագրեսիային, նշել է, որ այդ 44 օրերի ընթացքում հայ ժողովուրդն ականատես է եղել միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտումների։ «Ներկայում բոլորիս անհանգստացնող խնդիրը հայ ռազմագերիների վերադարձն է։ Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել նրանց` ի հեճուկս հրադադարի մասին համաձայնագրի: Սա Ադրբեջանի կողմից Ժնևի «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» կոնվենցիայի կոպիտ խախտում է»,- հայտարարել է Ռուստամ Բադասյանը:

Նախարար Կամիկավան իր հերթին շնորհակալություն է հայտնել Կոնգրեսին նախարար Բադասյանի ղեկավարած պատվիրակության մասնակցության համար։ Կամիկավան կարևորել է երկկողմ արդյունավետ համագործակցությունը և պատրաստակամություն հայտնել շարունակելու այն։ Նա հույս է հայտնել, որ Կոնգրեսում հաստատված Կիոտոյի հռչակագիրը պետությունների համար կլինի իրավունքի գերակայությունն ամրապնդող ուղենիշը և հավաստիացրել, որ, որպես Կոնգրեսը նախագահող երկիր, Ճապոնիան շարունակելու է նպաստել իրավունքի գերակայության արմատավորմանը։

Այնուհետև, նախարարները փոխանակվել են մտքերով և ընդգծել, որ բարձր մակարդակի փոխադարձ շփումները լավ հենք են երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։

Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ մարմին. զոհերի թիվը հասավ 16-ի
Փրկարարները փլատակների տակից դուրս են բերել նաև մեկ մանկահասակ երեխայի և հղի կնոջ դի. ԱԻ նախարար
Հայտնաբերվել է 15 քաղաքացու դի, այդ թվում մեկ երեխայի. ԱԻՆ
Անհետ կորած համարվող 6 իրանցիներից 5-ը Վրաստանում են
Խոշոր ավտովթար` Երևանում. բախվել են Nissan Armada-ն ու Mercedes C-ն. կան վիրավորներ
Հրդեհ Փոքր Մասրիկ գյուղում
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. ունենք 8 զոհ
Մինչ այս պահը անհետ կորած համարվող հղի կնոջ և իր որդու հայտնաբերման մասին լուրը կեղծ է. ԱԻՆ խոսնակ
Սգո օր է հայտարարվելու
Սևանա լճի մակարդակը 6 օրում իջել է 2 սմ-ով. անցյալ տարվա համեմատ՝ ցածր է 7սմ-ով
Անհետ կորած համարվող քաղաքացիները 23-ն են
Իսպանիայից ժամանած բժշկական թիմը անվճար վիրահատություններ կիրականացնի Արցախի բնակիչների համար
Ֆրանսիայի դեսպանությունը ցավակցություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
Հունաստանի ԱԳՆ-ն ցավակցել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի գործով 20 մարդ է հարցաքննվել․ ՔԿ
Անհետ կորած է համարվում 22 քաղաքացի
Այս պահի դրությամբ քաղաքացի դուրս չի բերվել. ԱԻՆ մամուլի խոսնակ
Իրանի դեսպանությունն իր ցավակցությունն է հայտնել Երևանում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ
Փրկարարները փլատակների տակից ձայն են լսել, քաղաքացու ողջ լինելու հավանականությունը մեծ է
Փլատակների տակից ողջ քաղաքացու են դուրս բերել
Արցախում բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի. ԱԻՊԾ
«Սուրմալու»-ում տեղի ունեցածը պետք է մանրամասն քննության առարկա դարձվի. ՄԻՊ
Ստամբուլում ջրհեղեղ է. կան տուժածներ
Փլատակներից փրկարարները դուրս են բերել ևս մեկ դի. զոհերի թիվը հասավ 7-ի
Կասեցվել է վտանգավոր կաթնամթերքի թողարկումը
«Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում անհետ կորած 20 անձանց թվում կա Իրանի 4, ՌԴ՝ 1 քաղաքացի․ ԱԻՆ
Իրավիճակը «Սուրմալու»-ում. որոնվում է 17 մարդ, նրանց թվում են Իրանի և ՌԴ քաղաքացիներ. լրահոս
Խայտառակության մասին բաց գրառում. Բաբկեն Պիպոյան
Ժամանակավորապես փակ կլինի Իսակովի պողոտայից Բաբաջանյան փողոց տանող ճանապարհը
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ կան հարցաքննված անձինք․ ՔԿ մամուլի խոսնակ
Տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 12 տուժած․ ԱՆ
2 բրոնզե մեդալ՝ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայից
Իրանը հերքել է գրող Սալման Ռուշդիի վրա հարձակմանն իր առնչությունը
Աղվան Հովսեփյանն ազատության մեջ է, բայց կշարունակի բուժումը հիվանդանոցում
Չեղարկում եմ իմ մենահամերգը․ Արամ MP3
Աշխատողների իրավունքները, եթե աշխատանքը կատարվում է +40 աստիճան ցելսիուսից բարձր պայմաններում. ԱԱՏՄ-ի հիշեցումը
«Սուրմալու»-ում անհետ կորածների թիվը դարձել է 17
Պայթյունի հետևանքով անհետ կորած համարվող 3 անձի ընտանիքի անդամները գտել են նրանց. ԱԻՆ
Դոլարի փոխարժեքն աճել է
Քոքոբելյանի հոր առևանգման գործով կալանավորվել է 2 անձ, նրանց ինքնությունը հայտնի է (տեսանյութ)
Խորապես վշտացած եմ Երևանի շուկայում տեղի ունեցած պայթյունի սարսափելի լուրից․ Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ
Wildberries-ը փոխել է անվանումը
Նոր միջանցքի պահպանությունն իրականացնելու են խաղաղապահները. Արայիկ Հարությունյան
Կրակոցներ՝ Երևանում
ՄԻՊ-ը իր մտահոգություններն է հայտնել
Մեկ շաբաթում գրանցվել է 599 դեպք, որից 230-ը՝ արտակարգ. ԱԻՆ
Ի՞նչ վիճակում են «Սուրմալու»-ից բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիները
Համացանցում են հայտնվել iPad 10-ի առաջին լուսանկարները
Հնդկաստանը շարունակում է լինել Հայաստանի վստահելի գործընկերը միջազգային ասպարեզում. Խաչատուրյան
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™