ՀՔԾ-ն պատրաստվում է 196 հազար դրամի շեվրո այծի կաշվից վկայականներ գնել
Exclusive
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով ՎԱՌՄ ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել` ՀՀ հատուկ քննչական ծառայության կարիքների համար պատվերով տպագրվող նյութերի ձեռքբերման համար:
Պայմանագրի համաձայն ընկերությանը ՀՔԾ-ն վճարելու է 900 հազար դրամ, որով նշված ընկերությունից պատվոգրեր, կրծքանշանի գրքույկներ, բլանկներ, վկայականներ է ձեռք բերելու:
Ընդ որում ՀՔԾ-ն պատրաստվում է ձեռք բերել 70 հատ վկայական, յուրաքանչյուրը` 2800 դրամով, ընդհանուր` 196 հազար դրամով: Վկայականները լինելու են մուգ բոսորագույն` շեվրո այծի կաշվից: