«Հայաստանը` թվերով». Որ ապրանքային շուկաներում է արձանագրվել ամենաբարձր գնաճը. սպառողական ապրանքների գները 12-ամսում աճել են 5.3 տոկոսով
Տնտեսություն
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. փետրվարը 2020թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 5.3 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.6տոկոս:
Համաձայն ազգային վիճակագրական կոմիտեի հրապարման՝ ամենաբարձր աճը գրանցվել է ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտադրատեսակների ապրանքային շուկաներում, որտեղ գներն աճել են 8.7 տոկոսով։ Բարձր աճ է արձանագրվել նաև սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի ապրանքային շուկայում՝ 7.8 տոկոս։ միաժամանակ, 7,2 տոկոսով ավելացել են տրանսպորտային ծառայությունների գները։ Բարձր աճ է արձանագրվել նաև տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության առարկաների շուկաներում՝ 6.9 տոկոս, հագուստի և կոշիկի գներն աճել են 5.2 տոկոսով։ Կրթական ծառայությունների գներն ավելացել է 2.1 տոկոսով, իսկ ռեստորանների և հյուրանոցների ծառայությունների գները՝ 2,2 տոկոսով։ Բնակարանային ծառայությունների, ջրի, էլեկտրաէներգիայի, գազի և վառելիքի այլ տեսակների գները բարձրացել են 0,6 տոկոսով, իսկ կապի ծառայությունների գները՝ 0,9 տոկոսով։ Հատկանշական է, որ միակ ոլորտը, որտեղ արձանագրվելէ գնանկում եղել է հանգիստի և մշակույթի ոլորտում է, այստեղ գները նվազել են 0,1 տոկոսով։
Բանջարեղենի ապրանքախմբում1 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.9% գնաճ:
Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ գրանցվել է 8.7%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.4% գնաճ (ալկոհոլային խմիչքի միջին գնաճը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ կազմել է 8.9%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.4%, իսկ ծխախոտային արտադրատեսակներինը՝ համապատասխանաբար 8.2% և 2.3%):
Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ գրանցվել է 9.0%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.6% գնաճ (հացի և ալյուրի գնաճը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ կազմել է համապատասխանաբար 8.4% և 13.3%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.5% և 0.6% ):
2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 1.5%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.4% գնաճ: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնաճ:
Ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել է 52.5%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ գրանցվել է 1.4 % գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 40.6%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.2% գնաճ:
2021թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.6%, ոչ ալկոհոլային խմիչքի 1.0%, սուրճի, թեյի կակաոյի 1.1% գնաճ: Մրգի ապրանքախմբում1 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 8.3% գնաճ, իսկ 2021թ. հունվարի համեմատ`3.3% գնանկում:
2021թ. փետրվարին հունվարի համեմատ սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.6% և 0.4% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է): 2021թ. փետրվարին 2020թ. դեկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 2.8% և 0.9% հավելաճ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1.2% և 0.1% հավելաճ: 2021թ. փետրվարին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 523.5 դրամ, ինչը 9.4%-ով բարձր է 2020թ. փետրվարի համապատասխան ցուցանիշից (478.7 դրամ):