79-ամյա Լեւ Լեշչենկոն հյուրընկալվել է TNT հեռուստաալիքի Comedy Club կատակերգական շոուի հերթական թողարկմանը։ ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստն իր «Прощай» երգը կատարել է ռեփ-ոճով, ինչով իսկական ֆուրոր է առաջացրել դահլիճում: Ներկայացմանը ներկա հանդիսատեսը տպավորվել է տեղի ունեցածով։
Բեմադրության սյուժեի համաձայն առաջինը բեմ է բարձրանում Դեմիս Կարիբիդիսը։ Նա պատմել է, որ իր «ավագ ընկերոջ» մեծ երկրպագուն է եւ երազում է նրա հետ բեմում հանդես գալ։
Մի քանի րոպե անց բեմ է բարձրացել Լեշչենկոն։ Կարիբիդիսը շարունակել է հաճոյախոսություններ ուղղել մաեստրոյին, որը ակնհայտորեն շոյվել է իր հասցեին հնչած ջերմ խոսքերից:
View this post on Instagram
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
