Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի նախկին ծառայողները, որոնց թվում կային պահեստազորի բարձրաստիճան սպաներ, և այլ քաղաքացիներ երթով միացան Բաղրամյան պողոտայում ընթացող ընդդիմության հանրահավաքին։
Հիշեցնենք, որ նրանք այսօր՝ մարտի 6–ին, ակցիա էին կազմակերպել ՊՆ շենքի դիմաց իրենց աջակցությունը հայտնելով Օնիկ Գասպարյանին, ապա գնացել էին ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ պահանջելով հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը հայտարարեց, որ նախագահ Արմեն Սարգսյանը տեղում չէ, պատրաստվում են իջնել Բաղրամյան պողոտա և միանալ հանրահավաքին:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
