ՊՊԾ-ն 825,000 դրամի գոտի ու 480,000 դրամի գուլպա կգնի
Exclusive
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը։
Ըստ այդմ՝ 2021թ-ին ՀՀ պետական պահպանության ծառայությունը նախատեսում է ձեռք բերել 150 հատ ընդհանուր 825,000 դրամի գոտի, 84,000 դրամի 6 հատ գորգ, 1200 հատ ընդհանուր 480,000 դրամ արժեքով գուլպա։
1,020,000 դրամի էլ 1200 հատ նախատեսվում է շապիկ գնել։
Խմելու ջրի համար ՊՊԾ-ն կվճարի 3,462,800 դրամ, իսկ էլեկտրաէներգիայի բաշխման համար՝ 18,801,500 դրամ։