Խորհրադարանում մեկնարկել է Կառավարության հետ հարցուպատասխանը:
ԼՀԿ խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հարց ուղղեց վարչապետ Նիկել Փաշինյանին:
«Ի վերջո, ինչո՞ւ արեցիք «Իսկանդեր»-ի մասին տեղեկատվություն, ինչո՞ւ չստուգեցիք ձեր հայտարարությունը, սպասո՞ւմ էիք, որ այդ հայտարարությունը, թե 10 տոկոսն է պայթել «Իսկանդերի», այդպիսի արձագանք կառաջացնի: Դա չգիտակցված հայտարարությո՞ւն էր, թե՞ մտածված»,- վարչապետին հարցրեց նա:
Պատգամավորը խնդրեց պատասխանել. «Ի վերջո պատերազմի ժամանակ «Իսկանդեր» կիրառվե՞լ է, թե՞ ոչ»:
Պատգամավորի հարցին պատասխանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ չնայած այն հանգամանքին, որ վարչապետը դահլիճում էր:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
