Այսօր՝ մարտի 3-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Քննարկվում էր Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության հարցը: ԲԴԽ-ն ներկայացրել է Արմեն Հայկյանցի թեկնածությունը:
«Վճռաբեկ դատարանը պետք է օժտված լինի համարժեք գործիքակազմով»,- հայտարարեց թեկնածուն և անդրադարձավ դատարանների գերծանրաբեռնվածությանը և դրա պատճառներին:
Նրա խոսքով` հանրային վստահության ապահովումը հույժ կարևոր է. «Օրենքները պետք է միատեսակ կիրառվեն: Խոչընդոտներ չպետք է ստեղծվեն այն դատավորների համար, ովքեր գործում են բարի կամքով, գիտակցաբար ու ողջամիտ պատճառաբանությամբ շեղվում է ձևավորված նախադեպից այն փոփոխելու նպատակով»:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
