Ինչ փոփոխություններ են եղել Ընտրական օրենսգրքում. Քո իրավունքը Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. նախապատրաստման աշխատանքներ են ընթանում Որոշակի սահմաններ կան, որ զինվորականը պետք է չանցնի. Անդրանիկ Քոչարյանը՝ Մուրադովի մասին (տեսանյութ) Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ մանկապարտեզներում սահմանափակումների վերացման մասին հարցին (տեսանյութ) Մեղադրանքներ, ծափահարություններ, բացահայտումներ, պոեզիա եւ հանդիմանանք. Փաշինյանի մի քանի ժամը ԱԺ-ում Գերիների հարազատները համաձայնել են դադարեցնել Շիրակի մարզպետարանի շենքի շրջափակումը. Պարզաբանում են մարզպետարանից Ղրիմում Թուրքիան ճնշում է բանեցնում Ռուսաստանի վրա, որպեսզի պայմանավորվածից ավելի շուտ և ավելի էժան գնով ստանա Հայաստանը. Հայկ Մարտիրոսյան ԲԴԽ-ն, փոխանակ ոգևորվելու իր լիազորությունները ընդլայնելու նախաձեռնության համար, դրա դեմ սկսեց բողոքել. Արտաշես Խալաթյան (տեսանյութ) Ես գիտեմ, թե Վարդազարյանը ինչ դերակատարում է ունեցել Արարատ Միրզոյանին սպանության փորձ կատարողներին ազատ արձակելու որոշումներում. Արման Բաբաջանյան (տեսանյութ) ԵՊՀ Հոգաբարձուների խորհրդի լիազոր մարմնի կողմից ներկայացված անդամների հրաժարականների նպատակը ԵՊՀ ռեկտորի մրցույթը տապալելն էր. Արմեն Ավետիսյան
Երևան, 14.Ապրիլի.2021,
00
:
00
Արտահերթ ընտրություններ 2021 Լավագույն տեսանյութերը. Youtube

ՄԻՊ-ի աշխատակազմն այսօր ևս իրականացնելու է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ տեղի ունենալիք հավաքների դիտարկումներ

Այսօրվա հավաքներին ընդառաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները երկրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

1. Հայաստանի Հանրապետությունում բոլոր իրադարձությունները պետք է զարգանան բացառապես ժողովրդավարական ճանապարհով՝ մարդու իրավունքների նկատմամբ անվերապահ հարգանքի ու համերաշխության պայմաններում՝ հիմքում ունենալով Սահմանադրությունն ու իրավունքի գերակայության պահանջները:
Անմիջական ժողովրդավարությունից զատ, հիմնարար նշանակություն ունի նաև ներկայացուցչական ժողովրդավարությունը, որը հռչակված է ՀՀ Սահմանադրությամբ՝ որպես հիմնարար սկզբունք ու դա պետք է իրացվի ժողովրդավարական հաստատությունների աշխատանքով:

2. Ուստի, անփոխարինելի է ժողովրդավարական հաստատությունների ու առաջին հերթին խորհրդարանի դերը մանավանդ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում:

3. Բարդ ու ճգնաժամային իրավիճակներում խորհրդարանը հավասարակշռող ու զսպող, առկա խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներ ապահովող հաստատություն է:
Խորհրդարանի պասիվությունը բացասական է ազդում իրավիճակի խաղաղ հանգուցալուծման վրա և իրադարձությունների զարգացումը մղում է ժողովրդավարական հաստատություններից դուրս, ինչն էլ իր հերթին կարող է մեծացնել լարվածությունը: Այն պետք է լինի ակտիվ ու նախաձեռնողական:

4. Հետևաբար, այս օրերին Ազգային ժողովը պետք է լինի Հայաստանում ժողովրդավարական զարգացումների անկասելիության հիմնարար երաշխավորը:

5. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի դիտարկումներն արձանագրում են, որ երկրում առկա է անհանդուրժողականության բարձր մակարդակ ու լարվածություն: Սոցիալական ցանցերում շարունակվում են վիրավորանքներն ու ատելության խոսքը, տարբեր հարցերում փոխադարձ մեղադրանքները՝ առողջ կամ մասնագիտական քննարկումների գրեթե լիակատար բացակայության պայմաններում:
Սրան ավելանում է նաև տարբեր կողմերի որոշ հանրային գործիչների անթույլատրելի կերպով անհանդուրժողականությունն ավելացնող հանրային խոսքն ու ելույթները:

6. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն այսօր ևս իրականացնելու է թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության կազմակերպմամբ տեղի ունենալիք հավաքների դիտարկումներ:

7. Խաղաղ հավաքների ազատության հիմնարար նպատակներից է ապահովել հանրային քննարկման հարթակ և բողոքի բաց արտահայտման հնարավորություն, հատկապես եթե տեղի է ունենում հանրային նշանակության այնպիսի իրադարձություն, որին հասարակությունը անհրաժեշտ է համարում հրատապ արձագանքել:
Խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով:

8. Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է ընդգծում, որ պետությունն է կրում խաղաղ հավաքների ազատությունը և հավաքների մասնակիցների անվտանգությունը երաշխավորելու պոզիտիվ պարտավորություն: Սա մեր երկրի միջազգային պարտավորությունն է:

9. Քանի որ այսօր տեղի են ունենալու հակընդդեմ հավաքներ, Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ է մեջբերում Եվրոպայի խորհրդի իրավական չափանիշները. հակընդդեմ հավաքների դեպքում շեշտադրումը պետք է դրվի պետության պարտավորության վրա պաշտպանելու ու ապահովելու դրանցից յուրաքանչյուրը, և պետությունը պարտավոր է հատկացնել համարժեք ռեսուրսներ ու նպաստել դրանց իրացմանը:

Սրանով հանդերձ, նույնիսկ «բախման անմիջական վտանգը» չի կարող ինքնաբերաբար պատճառ դառնալ նույն ժամանակահատվածում և տարածքում իրականացվող հավաքներից մեկի արգելման համար:

10. Ոստիկանության պարտականությունն է հակընդդեմ հավաքների դեպքում դրանցից յուրաքանչյուրի մասնակիցների պաշտպանությունը հակընդդեմ որևէ հավաքի կամ ակցիայի մասնակիցների հարձակումներից կամ բռնությունից, նրանց անվտանգության ապահովումը:

11. Այս առումով, խնդրահարույց էր, օրինակ, այն, որ 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակից տեղի ունեցավ երթ դեպի Ազատության հրապարակ ու այդտեղ առկա՝ ընդդիմության հակընդդեմ հավաքի ընթացքում արձանագրվեցին հավաքների մասնակիցների միջև բախումների մի շարք դեպքեր:

12. Նման զարգացումները պետք է ի սպառ բացառվեն ու դրա ապահովումը պետության պոզիտիվ պարտավորությունն է:

13. Հավաքի կազմակերպիչները պետք է ձեռնպահ մնան այնպիսի գործողություններից, որոնք կարող են հանգեցնել հակընդդեմ հավաքի մասնակիցների հետ բախման, հատկապես եթե առկա է լարվածություն երկու հակընդդեմ հավաքների մասնակիցների միջև:

14. Ուստի, հավաքների կազմակերպիչները՝ անկախ նրանից այդ հավաքներն իշխանության, թե ընդդիմության կազմակերպմամբ են, պարտավոր են ցուցաբերել առավելագույն զգոնություն, դրսևորել զսպվածություն, ամեն ինչ անել, որպեսզի ապահովվի հավաքի խաղաղ բնույթը և բացառվի որևէ տեսակի լարվածության տանող երևույթ:

Պետք հաշվի առնել, որ առանց այն էլ երկիրը գտնվում է հետպատերազմական բարդ շրջանում, իսկ հասարակությունը՝ հասկանալիորեն էմոցիոնալ լարված վիճակում:

15. Թե՛ իշխանության մարմինների, թե՛ ընդդիմության հավաքների ու հնարավոր երթերի ընթացքում կազմակերպիչները պետք է բացառեն վիրավորանքի ու անհանդուրժողականությունն ավելացնող բառապաշար ու գործողություններ:

16. Վերը նշվածից բացի, երեկ ու այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում արձանագրել է հրապարակումներ, այդ թվում տեսանյութեր այն մասին, որ վարչական ռեսուրսի օգտագործմամբ պետական կառավարման մարմինների ու հատկապես մարզպետարանների միջոցով կազմակերպվում է մարդկանց (այլոց թվում նաև դպրոցներից) մասնակցությունը իշխանության մարմինների կողմից հայտարարված այսօրվա հավաքին:

Նման ահազանգեր են ներկայացվել նաև Մարդու իրավունքների պաշտպանին, ինչպես նաև այդպիսի հրապարակային պնդումներ են արել մի շարք հանրային գործիչներ՝ կապված մարզպետարանների անմիջական ներգրավածության հետ:

17. Առհասարակ, վարչական ռեսուրսի օգտագործմամբ հավաքների կազմակերպումն անթույլատրելի է ու առավել ևս անթույլատրելի է, եթե դա անում են իշխանության մարմիններն իրենց իսկ կազմակերպմամբ տեղի ունեցող հավաքին:
Ուստի, հաշվի առնելով նշված տեղեկությունների զգալի ծավալը, երկրում ստեղծված իրավիճակը ու խաղաղ հավաքների ազատությունը երաշխավորելու պետության պոզիտիվ պարտավորությունը՝ այդ տեղեկությունները պետք է հիմնավոր կերպով հերքվեն հավաքի կազմակերպիչների՝ իշխանության մարմինների կողմից, եթե դրանք չեն համապատասխանում իրականությանը:

18. Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը արձանագրել է նաև Ոստիկանության 2021թ. փետրվարի 16-ի հայտարարությունն առ այն, որ որոշ գործատուներ, իրենց լծակներն օգտագործելով, աշխատողներին պարտադրում են մասնակցել ընդդիմության հանրահավաքներին:
Պաշտպանի աշխատակազմն արձանագրել էր նաև սոցիալական ցանցերում հրապարակված նույնաբնույթ տեղեկություններ` կապված 2021թ. փետրվարի 25-ին Հանրապետության հրապարակում իշխանության կազմակերպած հավաքին մարդկանց մասնակցության հետ:

19. Ողջ վերը նշվածի ամփոփմամբ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ արձանագրում է, որ միայն ժողովրդավարական գործընթացներն են ունակ ապահովել անհանդուրժողականության բացառում, զսպել լարվածությունը և երաշխավորել իրադարձությունների զարգացումը համերաշխության պայմաններում:

Չպետք է որևէ պարագայում թույլ տալ, որպեսզի տեղի ունենան ծայրահեղական բնույթ ունեցող զարգացումներ:

20. Ժողովրդավարությունն ու մարդու իրավունքների համակարգն են ընկած նաև երկրի անվտանգության հիմքում:

21. Մարդու իրավունքներն ու ազատությունները կարող են երաշխավորված լինել միայն ժողովրդավարության պայմաններում:

Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
ՄԻՊ-ը լրագրող Անի Գևորգյանի ու իր երեխային սպառնալու կապակցությամբ գրություն կուղարկի Ոստիկանություն Ես ինձ չեմ համարում ընդդիմադիր ճակատ՝ ես երրորդ ուժ եմ. Արտակ Թովմասյան (տեսանյութ) Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը․ տուժել է 4 քաղաքացի Եթե նման բան անեին, նույն վայրկյանին կասեի դիմումդ գրի գնա. Փաշինյանը՝ տարածքները հանձնելու մասին Ժուռնալիստների միությունն իրավապահ մարմիններից պահանջում է քննել լրագրողներին թիրախավորելու դեպքերը Խաղաղապահներն Արցախում ականազերծել են շուրջ 1979 հա տարածք «Ես քեզ չեմ ատում, ես խղճում եմ քեզ». Նիկոլ Փաշինյանի քառատողն Ալիևին Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն Դուք ասել եք՝ Արցախն Ադրբեջան է, մենք էլ ասել ենք՝ Արցախը Հայաստան է. Վարչապետ Արցախի ԱԺ նախագահն ընդունել է Հայկ Բաբուխանյանի գլխավորած պատվիրակությանը Ինչու մինչև այժմ չի հրապարակվել Ապրիլյանի հանձնաժողովի զեկույցը. մանրամասնում է վարչապետը Ունենք 3621 զոհ, 321 անհետ կորած, ԴՆԹ հետազոտման մեջ 201 մասունք. Փաշինյան Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքների վերաբերյալ հրապարակումները Դատախազությունն ուղարկել է Ոստիկանություն Արտակ Դավթյանը մասնակցել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստին ՌԴ-ից 1 մլն դոզա պատվաստանյութ ձեռք կբերվի․ նախարար ԱԳ նախարարը՝ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մասին Դեկտեմբերի 10-ին Օնիկ Գասպարյանը տեսակցություն է խնդրել Սերժ Սարգսյանից. Փաշինյան Փրկարարները մարել են Հյուսիսային պողոտայում բռնկված հրդեհը Ինչ փոփոխություններ են եղել Ընտրական օրենսգրքում. Քո իրավունքը Լևոն Տեր-Պետրոսյանը վարակվել է կորոնավիրուսով Մնում է մեդալները շարի դոշին, իրեն մարշալի կոչում տա, մի հատ էլ գտնի մեկին, որին անընդհատ կպաչի ու լրիվ Բրեժնևը կդառնա. Կարեն Քոչարյանը՝ Նիկոլ Փաշինյանի ելույթի մասին Ի դեպ. ԱԺ-ում ղարաբաղյան հարցով վարչապետի հայտարարությունների մասին Ի՞նչ միջոցառումներ են նախատեսված Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. նախապատրաստման աշխատանքներ են ընթանում Մեկ օրում բացահայտվել է 53 հանցագործության դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված Միայն պետական և ռազմական կառավարումից հեռու մարդիկ կարող են պետական գաղտնիք հանդիսացող երևույթները հրապարակավ մեկնաբանել. Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին Ինչու է ԲԴԽ-ն կարծում, որ դատարաններին անպայման պետք է ճնշի այսօրվա իշխանությունը, բոլոր դատավորներին ճնշում է նախկին իշխանությունը. Սարգիս Քլոյան ՀՀ ՄԻՊ-ի ֆինանսական անկախության վերացումը կվտանգի Երեխաների հարցերով օմբուդսմանների ցանցում լիիրավ անդամակցությունը. ENOC-ի ղեկավարը բաց նամակով դիմել է Արարատ Միզոյանին Վրաերթի ենթարկված 45-ամյա տղամարդը մահացել է. վարորդը դիմել է փախուստի 28 համարի երթուղային ավտոբուսը վթարի է ենթարկվել Մարտ ամսվա աջակցությունը կտրամադրվի սահմանված ժամկետում` մայիսի սկզբին. ՊԵԿ Որոշակի սահմաններ կան, որ զինվորականը պետք է չանցնի. Անդրանիկ Քոչարյանը՝ Մուրադովի մասին (տեսանյութ) Սպանություն՝ դիմակ չկրելու պատճառով, ծափահարություններ՝ Փաշինյանի ելույթից հետո. ապրիլի 14-ն ամփոփ Ապրիլի վերջին տասնօրյակում հրաժարական կտամ. Նիկոլ Փաշինյան Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա - Твой Ангел Կոմիտասի պողոտայում «Միցուբիշին» բախվել է կայանված 3 ավտոմեքենաների. 63-ամյա վարորդը հիվանդանոցում մահացել է Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ մանկապարտեզներում սահմանափակումների վերացման մասին հարցին (տեսանյութ) Ալիեւը խոստովանեց, որ իր արմատները Հայաստանից են, նա անձնական բարդույթներ ունի. Անժելա Էլիբեգովա Ուղիղ. Խոշոր հրդեհ Հյուսիսային պողոտայում Ծառայության վայրն ինքնակամ լքելու համար կարգալույծ է հռչակվել Մայր Աթոռի միաբան Տ․ Սիփան վարդապետ Գևորգյանը Մեղադրանքներ, ծափահարություններ, բացահայտումներ, պոեզիա եւ հանդիմանանք. Փաշինյանի մի քանի ժամը ԱԺ-ում Քաղաքապետարանը այդ տարածքում շինթույլտվություն չի տվել, իսկ հողի օտարումը կատարվել է տարիներ առաջ. Խոսնակ Գերիների հարազատները համաձայնել են դադարեցնել Շիրակի մարզպետարանի շենքի շրջափակումը. Պարզաբանում են մարզպետարանից Սպանություն Երեւանում, երթուղայինի մեջ. հարուցվել է քրեական գործ Ուզում եմ խմբակցությունից իմ դուրս գալու հարցը մեկընդմիշտ փակվի և այլևս չշահարկվի. Գոռ Գևորգյան (տեսանյութ) Ղրիմում Թուրքիան ճնշում է բանեցնում Ռուսաստանի վրա, որպեսզի պայմանավորվածից ավելի շուտ և ավելի էժան գնով ստանա Հայաստանը. Հայկ Մարտիրոսյան Արցախի Մարտունու շրջանում ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ զոհված զինծառայողի աճյուն Ամերիաբանկը շուկայում տեղաբաշխում է 20 մլն դոլար և 5 մլրդ դրամ ծավալով պարտատոմսերի հերթական թողարկումները Դատարանների անկախությունը չպետք է վտանգվի, անգամ օրենսդրական փոփոխության արդյունքում. Անի Մխիթարյան «Ապրիլի 15-ին կրկին բռունցքվելու է հայկական Սփյուռքը». Հրանուշ Հակոբյանը հանդես է եկել կոչով Սա հին կեղծիքների ռեմիքս էր՝ ադրբեջանական մուղամի նոր ելեւէջներով․ Աշոտյանը՝ Փաշինյանի ելույթի մասին