ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության նախկին պետ Գրիգորի Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսաուղերձով դիմել է ժողովրդին։
«Հարգելի հայրենակիցներ գրեթե 4 ամիս է, ինչ այս երկրի արժանապատիվ զավակները կենազ մահու կռիվ են մղում երկիրը զավթած թրքահպատակ իշխանությունների դեմ։ Այդ նույն 4 ամիսների ընթացքում շատ շատերը կրավորական դիրքով, կողքից դիտորդի հայացքով այսպես զննում են այդ մարտադաշտը։ Փետրվարի 25-ին փոխվեց յադ պայքարի տրամաբանությունը, այս ազգի համար բարձրագույն արժեք հանդիսացող, ազգի ողնաշարը հանդիսացող, ազգի վահանը հանդիսացող բանակը դուրս եկավ պայքարի՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը և իր հրոսակախումբը հանդիսանում են այս երկրի համար ամենամեծ վտանգը՝ պահանջելով կառավարության հրաժարականը։ Նման պարագայում չեզոք կրավորական դիրքը այլևս ընդունելի չէ, նախկինում էլ ընդունելի չէր, բայց այս պարագայում որևէ արդարացում որևէ հիմնավորում չի կարող հնչել։
Խոսքս ուզում եմ ուղղել ուժային մարմինների ներկայացուցիչներին, նախկին գործընկերներիս, սիրելի ընկերներ, հարգելի ընկերներ, բոլորս միջանձնային, անձնական խոսակցություններում հայտնել եք, որ պագոնի տակ եք, որ ուսադիր եք կրում, պարտականություններ եք կրում, լիազորություններ եք իրականացնում, որոնք առանց ձեզ ոչ ոք չի իրականացնի, ամեն մեկդ ներկայացրել եք ձեր խնդիրները՝ արժեքավորելով ձեր ուսադիրները, ձեր երդումը պետության՝ հանդեպ։ Հասկացեք՝ մեր նման երկրում բանակն է պետությունը, բանակն է ազգը։ Չի կարող բարիկադների մի կողմում լինել բանակը մյուս կողմում ինչ որ սպա համարել իրեն այդ բանակի դեմ պայքարող։ Սա Ձեր վերջին հնարավորությունն է, հարգելի ընկերներ, վերգտնելու այն արժանապատիվ կեցվածքը, որով միշտ քայլել եք, վերգտնելու արժեքները որոնց դավանել եք։ կանգնեք բանակի կողքին։ Կանգնեք ձեր ազգի կողքին, սա ձեր վերջին հնարավորությունն է։ Հետհաշվարկն ավարտվել է»,- ասում է Պողոսյանը։

