«Մոտ հազար դիակ կա, որոնք դեռ պետք է հողին հանձնեն և որոնք գտնվում են սառցարաններում,ԴՆԹ տեստ պիտի հանձնեն, և մեր ապիկար իշխանությունը դեռևս չի լուծել ԴՆԹ-ի սարքերի խնդիրը»,- ADTV «Հարցազրույցի» եթերում ասաց Գագիկ Գինոսյանը:
Նա նշեց, որ աններելի են ամնեօրյա այն խնդիրները, որոնց բախվում են այդ թեստերի արդյունքներին սպասող ծնողները: Խնդիրները չեն լուծվում նաև տարածքներ հանձնելով, քանի որ այսօր խնդիր է Կապան կամ Արցախ գնալը:
Անդրադառնալով Նժդեհին, Գինոսյանը նշեց, որ Նժդեհին մերժում են միայն նրանք, ում միտքը հասու չէ Նժդեհի արտահայտած մտքերին:
«Սերունդը պետք է կրթվի, որը վաղը ելնի ինքնաճանաչ, հայրենատեր սերունդը՝ տեր կանգնելու իր հայերնիքին: Այսօրվա պղտոր ջրերի մեջ կարծում եմ աղբյուրի ակունքը պղտորել են մտածած,սմբակներով, ոչ թե ձեռքերով: Ամենամաքուր աղբյուրն անգամ ոնց էլ անես տակը տիղմ ունի,նստվածք ունի,բայց մենք խմում ենք վերևից: Խառնեցին, տրորեցին աղբյուրի ջուրը և այս պահին խմելու չի ջուրն այդ աղբյուրից, պետք է սպասել խոսքով, հոգով հանդարտեցնել, որպեսզի այդ տիղմը նստի և հետևից եկող մաքուր, զուլալ ջուրը, հայ մոր արգանդից բխող մաքրամքուր սերունդը գա և ամեն ինչ անել, որ այս աղջամուղջը չպղտորի նաև նոր սերնդին»,-ասում է Գինոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

