Թշնամանքը, ատելությունը, հայի կողմից հային ատելը այն է, ինչ ուզում է Նիկոլը: Այս մասին այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
«Նիկոլի հիմնական խաղաքարտն ատելությունն է, Նիկոլի հիմնական խաղաքարտը հային հայի դեմ հանելն է: Նիկոլի միակ հենարանը մնացել է չարությունը, մաղձը եւ ատելությունը։ Ես միշտ փորձել եմ հասկանալ, թե նվազագույն դաստիարակություն եւ ինտելեկտ, զրո հայրենասիրություն ունեցող այդ մարդն ինչո՞վ է կարողացել 2 տարի առաջ մանիպուլյացնել մեր հարյուրհազարավոր անկեղծ հայրենակիցներին»,- նշեց Զոհրաբյանը։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
