ArmDaily.am-ի հետ զրույցում միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց, որ Հայաստանն այժմ արտաքին քաղաքականություն չունի: Անդրադառնալով Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի հայտարարությանը, որ իրենք մտահոգված են Հայաստանում ռազմական հեղաշրջմամբ, Սարգսյանն ասաց, որ Թուրքիայի իշխանությունները հասկանում են, որ Հայաստանում ներքաղաքական գործընթացներ են տեղի ունենում,որոնց արդյունքում նոր իշխանություններ կարող են գալ, որոնք չեն շարունակի ներկա իշխանությունների քաղաքական գիծը:
Սուրեն Սարգսյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանի ներկա իշխանությունները ընդունելի են Թուրքիայի համար,քանի որ Թուրքիայի ու Ադրբեջանի կողմից հնչող կոշտ հայտարարություններին այս երեք տարվա ընթացքում համարժեք պատասխան չի հնչել, այդ պատասխանները հիմնականում հնչեցվել են ավելի ցածր պաշտոնական մակարդակներում:

