Քիր առաջ ՌԴ պաշտոնական աղբյուրները և ՀՀ կառավարությունը հաղորդագրություններ են տարածել՝ հայտնելով, որ տեղի է ունեցել ՌԴ նախագահի և ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը, քննարկվել է Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը: Զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ:
Ուշագրավ է սակայն այն, որ ՌԴ պաշտոնական աղբյուրների հաղորդագրությունն ու ՀՀ կառավարության հաղորդագրությունը բովանդակությամբ փոքր-ինչ տարբերվում են միմյանցից, ինչը չի վրիպել մի շարք օգտատերերի աչքից:
«Քննարկվել է իրավիճակը Հայաստանում: Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում հասարակական կարգի եւ հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը: ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել»,- տեղեկացնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը:
Իսկ ըստ ՀՀ կառավարության տարածած հաղորդագրության Պուտինն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի օրինական իշխանություններին և հույս հայտնել իրավիճակի շուտափույթ կարգավորման կապակցությամբ:

