Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ Հայաստանը երբեք նման խորը քաղաքական ճգնաժամի մեջ չի եղել: Այս մասին հայտնում է «Sputnik մերձավոր արտասահմանի» Telegram-ալիքը։
Նրա խոսքով՝ օտարերկրյա կառավարություններն ու ոչ կառավարական կազմակերպությունները, որոնք նախկինում «խոսում էին ժողովրդավարության մասին» Հայաստանում, այժմ «աչք են փակում այդ ամենի վրա»:
Ալիևը վստահ է, որ ներկա իրավիճակում մեղավոր է ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
