Միջադեպ ԲԴԽ-ում. Ջհանգիրյանը ստացավ Վարդազարյանի մեքենան, իսկ աշխատասենյակի համար պայքարը շարունակվում է Սամվել Բաբայանը 2020 թ-ի ամռանը պնդում էր, թե Ղարաբաղի օդը փակ է, թե ինչպես էր փակ այդ օդը՝ մենք տեսանք. Կարեն Վրթանեսյան Աղվան Չատինյանը «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում կստանա Չիչոյանը արձակուրդ է գնացել, Ջհանգիրյանը որոշումներ կայացնելու համար ձայնի խնդիր ունի Երբ է առաջացել քաղաքացու օրը նշելու գաղափարը և ինչպես է նշվել տոնը նախկինում. Պահպանելով ավանդույթները Գագիկ Ջհանգիրյանի ունեցվածքը 501 հազար 500 դրամ է. նա շարժական ու անշարժ գույք չի հայտարարագրել Ես չեմ աշխատում ինչ-որ մեկին դուր գալու համար. Արման Թաթոյանը՝ իր դեմ հնարավոր արշավ սկսելու մասին Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել. Սամվել Բաբայանը` ձախողված օպերացիայի մասին Ստացվում է՝ արբանյակը թիվ մեկ անվտանգային երաշխիքն էր լինելու․ Նաիրի Հոխիկյանը՝ այդպես էլ ձեռք չբերված արբանյակների մասին ՀՀ նախագահը թողնում է ստորագրելու պատասխանատվությունը Արարատ Միրզոյանի վրա․Դանիել Իոաննիսյան
Երևան, 19.Ապրիլի.2021,
00
:
00
Արտահերթ ընտրություններ 2021 Լավագույն տեսանյութերը. Youtube

Իրավիճակը Հանրապետությունում՝ այս պահին. Թարմացվող

00:11Փետրվարի 26-ին, ժամը 11-ին ԱԺ խորհրդի նիստ կգումարվի. օրակարգում ռազմական դրության վերացման հարցն է

Փետրվարի 26-ին, ժամը 11-ին նախատեսված է Ազգային ժողովի խորհրդի նիստ։

«Օրակարգում մեկ հարց է՝ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած հարցը՝ ռազմական դրության վերացում և երկրում ստեղծված իրավիճակի քննարկում», - լրագրողներին ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Ուզում եմ հավատալ, որ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների մեջ կգտնվեն բավարար չափով արժանապատվություն ունեցող այնպիսի գործընկերներ, որիոնք կներկայանան խորհրդի նիստին և կհաստատեն օրակարգը», - ասաց Տոնոյանը։

22:03Վազգեն Մանուկյանը դիմել է «Իմ քայլի» պատգամավորներին

21:28ՀՐԱՏԱՊ. Այս պահին ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի աշխատասենյակում են. դուռը ներսից կողպել են պահանջում են հրաժարական տա: Այս մասին գրում է Mediaport տելեգրամյան ալիքը:

20:26Պուտինը եւ Փաշինյանը քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հայաստանում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

«Քննարկվել է իրավիճակը Հայաստանում…Պուտինը կողմ է արտահայտվել Հայաստանում հասարակական կարգի եւ հանդարտության պահպանմանը, օրենքի շրջանակում իրավիճակի կարգավորմանը:

ՌԴ նախագահը բոլոր կողմերին զսպվածության կոչ է արել»,-հայտնել է Պեսկովը:

19:01Դադարեցնում ենք մեր ակցիաները, մինչև այդ մասին նոր հայտարարություն կլինի. Փաշինյանն ավտոշարասյունով հեռացավ

Նիկոլ Փաշինյանի աջակիցների երթն ավարտվեց Գարեգին Նժդեհի փողոցում: Փաշինյանը հայտարարեց, որ իր առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ Արմեն Սարգսյանը պետք է պաշտոնից ազատի Օնիկ Գասպարյանին, կամ վերջինս պետք է դիմում գրի ու հեռանա:

«Դադարեցնում ենք մեր ակցիաները, մինչև այդ մասին նոր հայտարարություն կլինի: Ես հիմա գնում եմ կառավարություն: Կեցցե ազատությոը, կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց իր ելույթը Փաշինյանը և ավտոշարասյունով հեռացավ:

17։53Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները օղակի մեջ են վերցրել և թույլ չեն տալիս աջակիցներին մոտենալ

Հանրապետության հրապարակում ելույթ ունենալուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը աջակիցների հետ քայլերթ սկսեց։

Արդեն երթի ընթացքում նա հայտարարեց, որ այսօրվա ակցիայից հետո ակցիաները դադարեցվում են՝ նույն կոչն անելով նաև ընդդիմությանը:

Նիկոլ Փաշինյանին և նրա թիմակիցներին օղակով շղթայի մեջ են վերցրել անվտանգության աշխատակիցները ու ոստիկանները։

17։42ՌԴ ԴԽ միջազգային հարցերով հանձնաժողովը ՀՀ-ում իրավիճակի շուտափույթ կայունացման հույս է հայտնել

ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչովը հույս է հայտնել, որ Հայաստանում իրավիճակը շուտափույթ կկայունանա օրենսդրության շրջանակներում: ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ ռուս սենատորները խորհրդարանական իրենց հայ գործընկերների հետ գտնվում են կապի մեջ:

«Հետևում ենք, բնականաբար՝ մտահոգությամբ: Մաղթում ենք մեր եղբայրական հայ ժողովրդին իրավիճակի շուտափույթ կայունացում Սահմանադրության և գործող օրենսդրության հիման վրա: Կապի մեջ ենք խորհրդարանական մեր հայ գործընկերների հետ»,-ասել է Կոսաչովը: Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակը ինքնիշխան Հայաստանի ներքին գործն է:

17։32Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի հայրենակիցներ,

Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների, զերծ մնալ անօրինական գործողություններից և նախազգուշացնում, որ նմանատիպ ցանկացած քայլ կարժանանա իրավական գնահատականի:

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է լիարժեքորեն իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները»:

17։30- ՌԴ Դաշնության խորհրդում մտահոգված են Հայաստանում ստեղծված իրավիճակով

Հայաստանում իրավիճակը մեծ մտահոգություն է առաջացնում, ցանկացած հեղափոխական փոփոխություն միայն վատթարացնում է քաղաքական իրավիճակը Ռուսաստանի բարեկամ երկրներում, հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Դաշնության խորհրդի միջազգային կոմիտեի անդամ Սերգեյ Ցեկովը:

«Անձամբ ինձ մոտ իրավիճակը Հայաստանում մտահոգություն է առաջացնում, քանի որ հեղափոխության նման ցանկացած ճգնաժամ մեր բարեկամ երկրներում վատ է»,- ասել է խորհրդարանականը:

Նա հույս է հայտնել, որ «կողմերը կկարողանան համաձայնության գալ, եւ ամեն ինչ կանցնի խաղաղ ճանապարհով»:

17։26ՊՆ-ն հայտարարություն տարածեց

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը լիարժեք իրականացնում են մեր Հայրենիքի սահմանների պաշտպանությունն ու ապահովում անվտանգությունը: Բանակը ապաքաղաքական կառույց է, և անթույլատրելի են զինված ուժերին քաղաքական որեւէ գործընթացում ներգրավելու բոլոր փորձերը:

Յուրաքանչյուր նման փորձ սպառնում է Հայաստանի Հանրապետության կայունությանն ու անվտանգությանը: ՀՀ պաշտպանության նախարարությունն ըստ արժանվույն կարձագանքի յուրաքանչյուր նման գործողության:

17։01Զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձ բարձրացնողին դավաճանություն մեջ է մեղադրում. Նիկոլ Փաշինյան

Հրապարակներում ինձ փորձում են մեղադրել դավաճանության մեջ։ Բա ինչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում, նրանք ձեզ են փաստացի ուզում մեղադրել դավաճանության մեջ։ Այս մասին այսօր Հանրապատության Հրապարակում դիմելով հավաքվածներին, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հեսա ասեմ՝ որն է դավաճանությունը։ 17 կուսակցություն կոչված ֆորմատի այսպես կոչված վարչապետի թեկնածուն ասում է, որ ես դեռ հոկտեմբերին զանգում է բանակին, ասում է իշխանությունը վերցնենք։ Նրանք անընդհատ բանակին կոչ են անում կռվել ոչ թե թուրքի դեմ, կոչ են արել կռվել ժողովրդի դեմ։ Սա է տեղի ունեցել»,- ասաց վարչապետը։

«Էդ ում են մեղադրում դավաճանության մեջ, զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձ բարձրացնողին դավաճանություն մեջ է մեղադրում»,- ասաց նա։

16։54- Նիկոլ Փաշինյանի աջակիցների և նրա հրաժարականը պահանջող քաղաքացիների միջև ծեծկտուք եղավ (տեսանյութ)

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր Երևանում լարված իրավիճակ է։

Հանրապետության հրապարակում հավաքվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի աջակիցները, իսկ Ազատության հրապարակում՝ վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները։

Մի պահ ծեծկռտուք սկսվեց երկու ճամբարների ներկայացուցիչների միջև։ Հավաքվածները արագ չեզոքացրին ծեծկռտուքի մասնակիցներին և կոչ արեցին չբորբոքվել։

16։37- ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցները կոչով դիմում են ԱԱԾ տնօրենին

ՀՀ ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցները հայտարարություն են տարածել.

ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Աբազյանին,
ԱԱԾ բարձրաստիճան սպաներին,
բոլոր աշխատակիցներին

Ս.թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված հայտարարությունից հետո հայրենի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը վկայում են այն մասին, որ այս իշխանությունը ոչ միայն ի զորու չէ լուծելու մեր պետականության առջեւ ծառացած խնդիրները, վերականգնելու եւ ամրապնդելու անվտանգային համակարգը, այլեւ ճիշտ հակառակը՝ իշխանության բոլոր քայլերը պատերազմական գործողությունների հետեւանքով խորը ճգնաժամի մեջ հայտնված երկիրը տանում են կործանման։ Դեռ ամիսներ առաջ մենք՝ ԱԱԾ նախկին բարձրաստիճան աշխատակիցներս, հանդես եկանք կոչով՝ նախազգուշացնելով, որ ուժային մեթոդներով ընդդիմախոսներին լռեցնելու գործելաոճը միայն ավելի է սրելու ներքաղաքական վիճակը եւ խորացնելու հասարակության պառակտումը։ Ցավոք, մեր զգուշացումներն անտեսվեցին, եւ այսօր կանգնած ենք քաղաքացիական պատերազմի շեմին։

Հարգելի պարոն Աբազյան, հարգելի գործընկերներ, սիրելի սպաներ, հորդորում ենք՝ ձեռնպահ մնալ քաղաքական ղեկավարության անօրինական հրամանները կատարելուց, խնդրում ենք՝ լինել մեր ժողովրդի կողքին, միանալ ՀՀ զինված ուժերի հրամանատարական կազմի պահանջին։ Այսօր, երբ խաթարված է մեր ազգային անվտանգությունը, գործելու ժա’մն է, եւ եթե այս վճռորոշ պահին դուք պաշտպանեք մեր պետության օրինական շահը, վստա’հ եղեք՝ որևէ մեկն ապագայում չի մոռանա ձեր ազգանվեր դիրքորոշումը։

16։36Դատախազությունը հրահանգ կատարող չէ և չկա առհասարակ նման բան. Գոռ Աբրահամյան

Գլխավոր Դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբույան իր էջում գրել է. «Հարթակներից հնչող ու լրատվամիջոցներից տարածվող տեղեկությունները, թե իբր «Նիկոլ Փաշինյանի հրահանգով դատախազությունը սանկցիա է պատրաստում, որպեսզի շտուրմի ու զինված խմբերի միջոցով սանկցիա կիրառի, մտնի ՊՆ ու ձերբակալի հայկական բանակի գեներալներին», իրականությանը չի համապատասխանում: Դատախազությունը հրահանգ կատարող չէ և չկա առհասարակ նման բան»։

16։31Նիկոլ Փաշինյանը հրաման տվեց զինվորներին, սպաներին ու գեներալներին

Որպես ՀՀ ժողովրդի ընտրված ներկայացուցիչ, ՀՀ վարչապետ՝ իմ հրամանը Զինված ուժերի բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին՝ զբաղվում եք ձեր գործով՝ ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ։ Սա իմ հրամանն է և որևէ մեկը չի կարող համարձակվել դրժել այդ հրամանը։ Այս մասին այսօր Հանրապետության Հրապարակում ելույթի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով այսօր տեղի ունեցած իրադարձություններին, Փաշինյանը նշեց. «Այո, մեր բանակին, մեր Զինված ուժերին ոմանք փորձել են ներքաշել հակաժողովրդական, հակասահմանադրական պրոցեսի մեջ և այսօր ես հստակ գնահատել եմ, որ Գլխավոր շտաբի կողմից նախաձեռնված հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է և ժողովուրդը թույլ չի տա ռազմական հեղաշրջում Հայաստանում»։

16։22Ոստիկանության բարձրաստիճան սպաները հրաժարական են պահանջում

Պատերազմից հետո երկրում ստեղծված ճգնաժամային իրավիճակը շուտափույթ հանգուցալուծում է պահանջում: Մենք մեր զորակցությունն ենք հայտնում բանակի հրամանատարական կազմին և միանում ենք հայրենիքի հանդեպ մտահոգութունից ծնված հայտարարությանը: Կոչ ենք անում ոստիկանության ծառայողներին՝ չենթարկվել Նիկոլ Փաշինյանի անօրինական հրահանգներին և ուժ չկիրառել ժողովրդի դեմ:

Կոչ ենք անում հանրությանը չենթարկվել սադրանքների և ձեռնպահ մնալ պարտված իշխանությունների կյանքը երկարաձգելուն ուղղված ցանկացած քայլից: Երկրում ստեղծված իրավիճակի միակ հանգուցալուծումը իշխանությունների հրաժարականն է, կոչ ենք անում գործող իշխանություններին խաղաղ, անցնցում հեռանալ՝ ձեռնպահ մնալով երկրում իրավիճակն ապակայունացնելուց:

1. գեներալ մայոր Աշոտ Գիզիրյան
2.գեներալ լեյտենանտ Արարատ Մահտեսյան
3.գեներալ լեյտենանտ Գրիգոր Գրիգորյան
4.գեներալ լեյտենանտ Սաշիկ Աֆյան
5.գեներալ Ռաֆայել Հովհաննիսյան
6.գնդապետ Իշխան Իշխանյան

7.գնդապետ Կարեն Բաբաքեխյան
8.գնդապետ Նվեր Հովհաննիսյան
9.գնդապետ Մանվել Հարությունյան
10.գնդապետ Արմեն Դաշյան
11.գնդապետ Կամո Շաբոյան
12. գնդապետ Անդրանիկ նիկողոսյան
13. գնդապետ Ռուբեն Նազարյան
14. գնդապետ Հովիկ Հակոբջանյան
15. գնդապետ Մարինե Գասպարյան
16. գնդապետ Հրաչ Ղուկասյան
17. գնդապետ Արարատ Օվչյան
18. գնդապետ Գայանե Վարդանյան
19. գնդապետ Արսեն Աֆրիկյան
20. գնդապետ Գառնիկ Կիրակոսյան
21. գնդապետ Տիգրան Նավասարդյան
22. գնդապետ Արտաշ Խաչատրյան
23. գնդապետ Համլետ Մկրտչյան
24. գնդապետ Արմեն Խաչատրյան
25. փոխգնդապետ Արմեն Մարտիրոսյան
26. փոխգնդապետ Մարտին Սարգսյան
27. գնդապետ Արթուր Խաչատրյան
28. գնդապետ Նվեր Ավագյան
29. գնդապետ Տիգրան Պետրոսյան
30. գնդապետ Գեւորգ Մկրտչյան

16։02Ժողովուրդը հավաքվել է Հանրապետթյան հրապարակում, իսկ Նիկոլ Փաշինյանը նշված ժամից ուշանում է

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժամը 16։00-ին լինելու է Հանրապետության հրապարակում, որտեղ ելույթ է ունենալու։

Այս պահին Նիկոլ Փաշինյանի աջակիցները հավաքվել են Հրապարակում, սակայն վարչապետը դեռ չի միացել նրանց։ Վերջինս քայլերթից հետո կառավարության շենք է մտել։

15:59- Յուրի Խաչատուրովը միացավ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ընդդիմության ներկայացուցիչները Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքվել են Ազատության հրապարակում։

Քիչ առաջ հանրահավաքի մասնակիցներին միացավ գեներալ Յուրի Խաչատուրովը։

Իշխան Սաղաթելյանն էլ գեներալ Խաչատուրովի օրինակով կոչ արեց բոլոր գեներալներին գալ և կանգնել իրենց կողքին։

15:55ՀՀ ԱԳՆ ղեկավարը Սերգեյ Լավրովին տեղեկացրել է երկրում տիրող իրավիճակի վերջին զարգացումների մասին

Փետրվարի 25-ին կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:

«Ա. Գ. Այվազյանը տեղեկացրել է ՀՀ-ում տիրող իրավիճակի վերջին զարգացումների մասին: Ռուսական կողմն ընդգծել է, որ իրավիճակը դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ, հույս ունենք, որ այն կկարգավորվի խաղաղ հունով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

15:54- Հրատապ նախաձեռնում եմ քայլեր. Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով

Հանրապետության նախագահի կոչը ստեղծված իրավիճակի վերաբերյալ.

«Սիրելի' հայրենակիցներ,

Այսօր, երբ դեռևս չենք հաղթահարել Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքները, երբ ունենք հազարավոր զոհեր ու վիրավորներ, երբ առկա են լրջագույն տարածաշրջանային սպառնալիքներ, մենք, ցավոք սրտի, նորից գտնվում ենք ծայրահեղ պայթունավտանգ իրավիճակում, որը հղի է մեր պետության և պետականության համար անկանխատեսելի հետևանքներով և կարող է հանգեցնել անդառնալի կորուստների:

Երկրում ռազմական դրություն է: Արտաքին վտանգն իրական է՝ զինադադարի հայտարարությունը խաղաղության պայմանագիր չէ: Բազմաթիվ են Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները:

Կոչ եմ անում բոլորին՝ պետական մարմիններին, ուժային կառույցներին, քաղաքական ուժերին, բոլոր քաղաքացիներին՝

դրսևորել զսպվածություն և ողջախոհություն. յուրաքանչյուր չկշռադատված խոսք կամ գործողություն մեծացնում է լարվածությունը և էլ ավելի խորացնում ճգնաժամը.

չտրվել սադրանքների և ձեռնպահ մնալ ատելության ու անհանդուրժողականության կոչերից. մեր ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ պառակտում, պետք է մերժել պետությունը ապակայունացնելու և պետականությունը վտանգելու ցանկացած փորձ.

անվերապահորեն գործել Սահմանադրության շրջանակներում:

Եվս մեկ անգամ հաստատելով նախագահական ինստիտուտի՝ որպես հավասարակշռող կառույցի դերը՝ հրատապ նախաձեռնում եմ քայլեր լարվածության թուլացման և իրավիճակի խաղաղ հանգուցալուծման ուղիներ գտնելու նպատակով:

Երկիրը ցնցումների տանելն անարգանք կլինի պատերազմում զոհված մեր հազարավոր զավակների հիշատակին:

Բոլորիդ զգաստության, սթափության ու զսպվածության կոչ եմ անում»։

15:30- Թուրքիան դատապարտել է Հայաստանում հեղաշրջման փորձը

Թուրքիան Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները գնահատում է որպես հեղաշրջման փորձ և վճռականորեն դատապարտում է այն, հինգշաբթի հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է РИА Новости-ն։

«Որտեղ էլ որ աշխարհում հեղաշրջում տեղի ունենա, մենք դա դատապարտում ենք։ Մենք նաեւ վճռականորեն դատապարտում ենք այս փորձը (Հայաստանում)։ Կարելի է քննադատել, պահանջել կառավարության հրաժարականը, դա նորմալ է։ Ոչ միայն կառավարության տապալումը բանակի օգնությամբ, այլ նույնիսկ նրա կողմից կոչն անընդունելի է»,–ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Բուդապեշտում, որտեղ նա գտնվում է աշխատանքային այցով։

15:26Ոստիկանությունը հայտարարություն է տարածել

ՀՀ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգի պահպանությունը և հասարակական անվտանգությունը՝ իր գործառույթներին համապատասխան:
Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ ոստիկանությունը բոլորին հորդորում է խստագույնս պահպանել հասարակական կարգը, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների:

15:20Հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից. Գլխավոր շտաբ

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար կազմի փետրվարի 25-ի առավոտյան տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ։ Դա գեներալների և սպաների հստակ համոզմունքն է ու դիրքորոշումը, որի նպատակը մեկն է՝ այս օրհասական պահին ծառայել հայրենիքի փրկությանը։

Մեկ անգամ ևս հաստատում ենք մեր հստակ դիրքորոշումը։

15:15- ՀՀ դատախազությունը հայտարարություն է տարածել

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի փետրվարի 25-ի հայտարարության ռիսկերը, դրանց վերաբերյալ հանրային ու սոցալական հարթակներում ծավալվող քննարկումներն ու մեկնաբանությունները Հանրապետությունում ստեղծել են ներքին հանրային, քաղաքական ապակայունացման նախադրյալներ, որոնց հնարավոր զարգացումները, համակողմանի անհաշվենկատ որոշումներն ու քայլերը կարող են հանգեցնել անկանխատեսելի, մեր պետության և ժողովրդի անվտանգության տեսանկյունից աղետալի հետևանքների՝ իրավակարգին և սահմանադրական կարգին ուղղված լրջագույն սպառնալիքներով:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը կոչ է անում մնալ ՀՀ Սահմանադրության կարգավորումների շրջանակներում և խուսափել անպատասխանատու քայլերից, ձեռնպահ մնալ երկրում իրավակարգը վտանգող ցանկացած նախաձեռնությունից, զինված ուժերը ներքին՝ իրենց սահմանադրական գործառույթներից դուրս գործընթացների մեջ ներգրավելու ոչ իրավաչափ փորձերից, հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած գործողությունից, թույլ չտալ քրեական օրենքով արգելված արարքներ և առաջնորդվել ողջամտությամբ և սառնասրտությամբ:

ՀՀ անվտանգության պաշտպանության առաքելությունը կրող զինծառայողներին, ինչպես նաև բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում դրսևորել իրավահպատակ և օրինապաշտ վարքագիծ:

ՀՀ դատախազությունն զգուշացնում է, որ որևէ հակաիրավական, հակասահմանադրական գործընթացի սանձազերծում, դրանցում ներգրավվում, անկախ նրանից՝ ում կողմից դրանք կիրականացվեն, արժանանալու են ամենախիստ իրավական գնահատականների, հետապնդվելու են օրենքի ամբողջ ուժով ու խստությամբ:

Դատախազությունը հետամուտ է լինելու երկրում իրավակարգի պահպանությանը, հնարավոր հանցավոր դրսևորումների հեղինակներին քրեական պատասխանատվության ենթարկելուն:

15:11- ՀՀ նախագահը չի ստորագրել Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը

ՀՀ նախագահը ստացել է ՀՀ ԳՇ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու որոշումը, բայց դեռ չի ստորագրել այն։ Այս մասին ArmDaily.am-ին հայտարարել են ՀՀ նախագահի աշխատակազմից։ Կստորագրի նախագահը որոշումը, թե կառարկի՝ այս հարցերը թողեցին առանց մեկնաբանության։ Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է ՀՀ ԳՇ պետի տեղակալին և ԳՇ պետին, որին հետևել է ԳՇ-ի հայտարարությունը, որով նրանք պահանջում էին Փաշինյանի հրաժարականը։

Երեկ ԳՇ պետի տեղակալ Տիրայր Խաչատրյանը, նախագահի հրամանագրով, ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

15:09- Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաք Երևանում. ՈՒՂԻՂ

14:56ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար կդիմեն Արարատ Միրզոյանին

ArmDaily.am-ի տեղեկություններով՝ խորհրդարանական ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն և մի քանի անկախ պատգամավորներ պատրաստվում են դիմել ԱԺ նախագահին՝ արտահերթ նիստ հրավիրելու համար։

Նիստի նպատակը Հայաստանում հայտարարված արտակարգ եւ ռազմական դրությունը վերացնելն է։ Ընդդիմադիրները ցանկանում են արտահերթ նիստ հրավիրել այսօր, այժմ զբաղված են կազմակերպչական աշխատանքներով, համապատասխան ստորագրություններ հավաքելով։

Նշենք, որ արտահերթ նիստ հրավիրելու համար անհրաժեշտ է 33 պատգամավորի ստորագրություն։

14:52Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ

Փետրվարի 25-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, որում ասվում է․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, տեղեկանալով բարձրագույն հրամանատարական կազմի և դրան հաջորդած ՀՀ վարչապետի հայտարարություններին, խոր մտահոգությամբ հետևում է դրանց շուրջ ընթացող զարգացումներին։ Հետպատերազմյան ճգնաժամային այս իրավիճակում, երբ հայրենիքը դիմագրավում է քաղաքական, տնտեսական և հասարակական բազմաթիվ մարտահրավերների, մեղադրանքների և քաղաքական հաշվեհարդարների չընդհատվող կոչերը վտանգում են ազգային միաբանությունն ու անվտանգությունը։

Մայր Աթոռը անթույլատրելի և կործանարար է համարում իրավիճակի հետագա սրումը՝ կոչ անելով մեր ժողովրդին դրսևորել խոհեմություն և պատասխանատվություն, չտրվել սադրանքներին և զերծ մնալ քաղաքացիական բախումներից։
Մայր Աթոռը հորդորում է ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ նախագահին, կառավարության անդամներին և բոլոր քաղաքական ուժերի առաջնորդներին ստեղծված ծանրագույն իրավիճակից ելքեր փնտրել բանակցային սեղանի շուրջ՝ ի սեր մեր հայրենիքի և ժողովրդի։

Թող Ամենախնամն Աստված իր Սուրբ Աջի հովանու ներքո խաղաղության և անդորրի մեջ պահի մեր հայրենի պետությունն ու մեր ժողովրդին»։

14։36ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Հայաստանում տիրող իրավիճակը՝ այն անվանելով հանրապետության ներքին գործը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը պահանջել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Փաշինյանը հայտնել է, որ իր հրաժարականի մասին զինված ուժերի պահանջից հետո պաշտոնից ազատել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին: Վարչապետի առաջարկով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքից ազատել է ԳՇ պետի տեղակալ Տիրան Խաչատրյանին, որը, լրատվամիջոցների տվյալներով, ծաղրել է «Իսկանդեր» համալիրների մասին կառավարության ղեկավարի խոսքերը:

Պատասխանելով այդ իրադարձությունները մեկնաբանելու խնդրանքին՝ ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ դա «Հայաստանի ներքին գործն է»: Գերատեսչությունն ասվածին ոչինչ չի հավելել:

14։27Վստահ չեմ, որ իմ հրաժարականը կարող է հարցի լուծում լինել. Նիկոլ Փաշինյան

Այսօր Հանրապետության հարապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին լրագրողները հարց ուղղեցին՝ չի կարծում, որ հարցի լուծումը կարող է լինել միայն իր հրաժարականը։

Ի պատասխան՝ վարչապետը նշեց. «Վստահ չեմ, որ դա հարցի լուծում կարող է լինել, ես մի քանի առաջարկներ արել եմ, ցավոք մերժել են։ Կարծում եմ, որ ժողովրդի իշխանությունը պետք է պահպանվի և պաշտպանվի»։

14։19«Իմ քայլը» խմբակցությունը սատարում է ՀՀ վարչապետին. հայտարարություն

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունն անթույլատրելի է համարում առանձին զինվորականների կողմից հնչեցված քաղաքական հայտարարությունը՝ գնահատելով այն ռազմական հեղաշրջման փորձ։

Այս մասին նշվում է խմբակցությունից «Արմենպրես»-ին տրամադրված հայտարարության տեքստում: «Այս հակասահմանադրական քայլը միտված է զավթելու ժողովրդի իշխանությունը և ցնցումների ենթարկելու պետությունն այս փխրուն հետպատերազմյան վիճակում, ինչը հղի է նաև արտաքին անվտանգային սպառնալիքներով։ Ցավալի է, որ երկրի անվտանգության համար պատասխանատու անձինք միտումնավոր դրսևորում են անպատասխանատու վարքագիծ։ ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցությունը միասնական է և վճռական՝ պահպանելու պետության կայունությունն ու ժողովրդի իշխանությունը և սատարում է վարչապետին։

Կոչ ենք անում մեր քաղաքացիներին մեզ հետ միասին գնալ Հանրապետության Հրապարակ՝ խաղաղ, ոչ բռնի կերպով իրացնելու մեր սահմանադրական իրավունքը»,-նշվում է խմբակցության հայտարարության մեջ։

14։16ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է զերծ մնալ ազգային անվտանգությանը սպառնացող գործողությունների իրագործելուց եւ նախազգուշացնում, որ ցանկացած անօրինական գործողություն կարժանանա իրավապահ մարմինների համարժեք արձագանքին: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել:

«Կոչ ենք անում մեր քաղաքացիներին չտրվել սադրիչ գործողությունների, պահպանել իրավակարգն ու զգոնություն: ՀՀ պետական կառավարման մարմինները լիարժեք իրականացնում են իրենց գործառույթները:

Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հնարավոր նման գործողությունները կարող են սպառնալ Հայաստանի Հանրապետության անվտանգությանը եւ ցանկացած նման քայլ կարող է դիտվել որպես պետությունը թուլացնելու կոնկրետ նպատակ:

Ազգային անվտանգության ծառայությունն իր լիազորությունների շրջանակում շարունակում է ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու անվտանգությունը, տարածքային անձեռնմխելիությունը ապահովելու եւ պաշտպանելու համար»,- ասված է հայտարարության մեջ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է ռազմական հեղաշրջման փորձ՝ իր կողմնակիցներին կոչ անելով հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում: ՀՀ վարչապետը ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում հանդես կգա ելույթով:

14։13Զինված ուժերն այս պահին ենթարկվում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին և Զինված ուժերը ենթարկվում են վարչապետին. Նիկոլ Փաշինյան

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԳՇ-ի տարածած հաղոդագրությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ այսօր լինելու է Հանրապետության հրապարակում։

Քիչ առաջ Փաշինյանը ժամանեց Հանրապետության հրապարակ։ Հրապարակում հավաքված քաղաքացիները ծափերով և «Նիկոլ, վարչապետ» վանկարկումներով նրան դիմավորեցին։

Լրագրողների հարցին՝ այս պահին բախումների վտանգ տեսնում է՝ Փաշինյանը պատասխանեց. «Վտանգը միշտ էլ կա՝ լարված է, բայց մենք բոլորս պետք է պայմանավորվենք, որ նման բան Հայաստանի Հանրապետությունում տեղի չի ունենա, ամենակարևորը, որ հանդարտ ենք բոլորս, մենք Հայաստանի ներսում թշնամիներ չունենք, սա ամենակարևոր արձանագրումն է, բայց հարցեր կան, որ պետք է քննարկենք անպայման և այդ հարցերի քննարկումն է մեր այսօրվա հավաքի նպատակը»։

Հարցին՝ այս պահին Զինված ուժերը ո՞ւմ են ենթարկվում՝ վարչապետը պատասխանեց. «Զինված ուժերն այս պահին ենթարկվում են Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և Զինված ուժերը ենթարկվում են վարչապետին, այլ տարբերակ չկա»։

Անդրադառնալով հեղաշրջման վտանգի մասին հարցին՝ Փաշինյանն ասաց. «Հեղաշրջման վտանգը մեծ հաշվով կառավարելի է, ես կարծում եմ, որ դա հուզական արձագանք է և մեր եղբայրներին մենք չպետք է խիստ վերաբերվենք, ուղղակի հրամանատարության ներքաշել են մեր ընկերներից ոմանց, բայց նույնիսկ նրանց, ում աշխատանքից ազատելու որոշում կայացրել ենք, նրանք բոլորը իմ եղբայրներն են, մեր եղբայրներն են, էս հայրենիքի զինվորներն են, այնպես որ հանգիստ եղեք»։

14։03Կոչ ենք անում մեր անդամներին եւ համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում. ՀՀԿ ԳՄ

ՀՀԿ ԳՄ հայտարարությունը
Սիրելի հայրենակիցներ,

Կապիտուլյանտ իշխանությունները Հայաստանը կազմաքանդելու իրենց դավադիր ջանքերի շրջանակներում փորձում են հրահրել քաղաքացիական բախումներ։
Մեզ բոլորիս ազգային աղետի եզրին հասցրած ոհմակը սեփական իշխանությունը պահելու համար պատրաստ է նոր ստոր եւ դավաճան քայլերի։
Եկել է Հայաստանի եւ Արցախի ապագայի համար վճռական քայլերի ժամանակը։
Կոչ ենք անում.

Մեր անդամներին եւ համակիրներին այսօր ժամը 15:00-ին հավաքվել Ազատության հրապարակում։

Բոլոր հայրենասեր քաղաքացիներին ցուցաբերել բացարձակ զգոնություն եւ քաղաքացիական կամք՝ չտրվելով իշխանության սադրանքներին։

Ուժային կառույցների ղեկավարներին եւ աշխատակիցներին չկատարել ազգակործան կապիտուլյանտի ապօրինի հրամանները եւ հանուն մեր պետության վաղվա օրվա լինել ժողովրդի կողքին։

ՀՀԿ Գործադիր մարմին

13։56Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդես է եկել հայտարարությամբ

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է.
«Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով։ Քաղաքացիական պատերազմը թուրք-ադրբեջանական դաշինքին մեծագույն նվեր լինելուց բացի, կործանարար կլինի թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի, և թե՛ ողջ հայության համար։

Ուզում եմ հուսալ, որ ազգի ճակատագրով մտահոգ կուսակցությունները, հասարակական-քաղաքական խմբերը, ուժային կառույցները, մտավորականության հեղինակավոր ներկայացուցիչները և ընդհանրապես պատասխանատվության զգացում ունեցող բոլոր ուժերը կգործադրեն իրենց ողջ ազդեցությունը՝ նման աղետալի հեռանկարից խուսափելու համար»։

13։53- Մեծ է բախումների և նոր «Մարտի 1»-ի վտանգը. «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի հայտարարությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի հայտարարությունը.

«Երկրում քաղաքական ճգնաժամը խորանում է, և գործընթացները քաղաքական հուն անհապաղ վերադարձնելու անհրաժեշտություն կա։

Հակառակ պարագայում մեծ է բախումների և նոր «Մարտի 1»-ի վտանգը։

Մենք երբեք չպետք է մոռանանք այդ դասն ու թույլ չտանք, որ կրկին Հայաստանում հայը հայի վրա ձեռք բարձրացնի։

Գործընթացները պետք է մնան սահմանադրականության շրջանակներում, և իրականացվի անցնցում իշխանափոխություն:

Ճգնաժամի հանգուցալուծումն առանց վարչապետի հրաժարականի այլևս անհնար է»։

13։51- Մենք անհանգստությամբ ենք հետևում Հայաստանում իրադարձությունների զարգացմանը. Պեսկով

Կրեմլում անհանգստությամբ են հետևում Հայաստանում տիրող իրավիճակին, բայց տեղի ունեցողը համարում են Կովկասում Ռուսաստանի կարևոր և մտերիմ դաշնակից երկրի ներքին գործը:

Ինչպես հաղորդում է ՌԻԱ նովոստին, այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Մենք անհանգստությամբ ենք հետևում Հայաստանում իրադարձությունների զարգացմանը: Մենք դա համարում ենք Հայաստանի՝ Կովկասում մեր շատ կարևոր և մտերիմ դաշնակցի ներքին գործը»,- ասել է Պեսկովը:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է ռազմական հեղաշրջման փորձ՝ իր կողմնակիցներին կոչ անելով հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում: ՀՀ վարչապետը ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում հանդես կգա ելույթով:



13։30
- Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր. ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:
Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում:
Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում:
Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան»։

13։17- Հանրապետության Հրապարակում ելույթ կունենամ ժամը 16.00-ին. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հանրապետության Հրապարակում ելույթ կունենամ ժամը 16.00-ին:
Մինչ այդ հավաքվենք հրապարակում: Ոստիկանությունը եւ մյուս իրավապահ մարմինները ապահովում են հավաքի անվտանգությունը»։

13։01Իրավիճակը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ

12։49Հարգելի և սիրելի մի քանի գեներալների դուր չի գալիս որ մենք կարող ենք իրենց հարցեր ունենալ. Նիկոլ Փաշինյան

Ամենակարևոր խնդիրը, որ այսօր մենք ունենք՝ ժողովրդի և քաղաքացիական իշխանության պահպանելն է։ Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այն ինչ տեղի է ունենում, ես որակում եմ որպես ռազմական հեղաշրջման փորձ։ Դուք գիտեք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը ես վերցրել եմ իմ վրա և փորձել եմ ամեն ինչ անել, որ բոլոր հարցերին ես ինքս պատասխանեմ, բայց մենք եկել ենք մի փուլի, որտեղ ցավոք սրտի մեր բոլոր բարձրաստիճան զինվորականների հարցեր տալուց չեն կարող խուսափել, քանի որ եթե մենք ուզում ենք, որ պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը հայտնի դառնա, մենք մեր մի քանի բարձրաստիճան զինվորականների չենք կարող հարցեր չտալ, բայց հարգելի և սիրելի մի քանի գեներալների դուր չի գալիս որ մենք, հանրությունը քաղաքացիական իշխանությունը, կառավարությունը, կարող են իրենց հարցեր ունենալ՝ մի քանի դրվագների վերաբերյալ, բայց դա անխուսափելի է, դա չի նշանակում, որ հարցերի պատասխանների արդյունքում պիտի անպայման ինչ որ բաներ տեղի ունենա, բայց դա անխուսափելի է, դա չի նշանակում, որ այդ ամենի արդյունքում պիտի անպայման ինչ որ բաներ տեղի ունենա, բայց մենք պետք է իմանանք մի շարք հարցերի պատասխաններ՝ կոնկրետ մարտական, ռազմական դրվագների հետ կապված պատասխաններ, պիտի հասկանանք, թե ինչ կապեր են գոյություն ունեցել որոշ բարձրաստիճան սպաների և որոշ քաղաքական շրջանակների միջև, ովքեր էին, որ պատերազմի ընթացքում կապվում էին բանակի հետ և փոխանակ ասեն, որ ձեր մարտերը տարեք, նրանք անընդհատ հորդորում էին, որ պետք է իշխանության խնդիրը լուծեն»,- ասաց վարչապետը, հավելելով. «Էլ չեմ ասում նոյեմբերի 9-ի հեղաշրջման փորձը, երբ որ պարզվեց, որ կան շրջանակներ, ովքեր պատրաստվում են հարձակվել կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների վրա, հաշվեհարդար տեսնել, որպեսզի նաև պատերազմի վերաբերյալ ամբողջ ճշմարտությունը ի հայտ չգա»։

Նա նշեց, որ այս հարցերի շուրջ է իր աջակիցներին հրապարակ հրավիրում։

12։43Այս պահին գտնվելով Երևանում՝ ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետությունում վերջին ներքաղաքական զարգացումները խիստ մտահոգիչ են, և հորդորում եմ բոլոր կողմերին սթափություն ու ողջամտություն ցուցաբերել, այլապես մեր պարտությունը շատ ավելի խորն ու ճակատագրական է լինելու: Բավ է, որքան արյուն ենք թափել, այժմ ժամանակն է ճգնաժամերը թոթափելու և անցնելու երկարատև զարգացման ու զորացման ճանապարհով:
Այս պահին գտնվելով Երևանում՝ Ես պատրաստ եմ իմ միջնորդական առաքելությունը բերել այս քաղաքական ճգնաժամը պատվով հաղթահարելու գործում»։

12։33- Որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալին և ԳՇ պետին. Նիկոլ Փաշինյան

Հենց հիմա իշխանության բոլոր կողմնակիցներին հրավիրում եմ Հանրապետության հրապարակ։ Այս մասին այսօր ֆեսյբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես երեկ և այսօր որոշումներ եմ կայացրել պաշտոնից ազատել ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալին և ԳՇ պետին, այսինքն ես թղթերը արդեն ստորագրել եմ, որից հետո հետևել է Գլխավոր շտաբի հայտարարությունը, որով զինվորականները պահանջում են իմ հրաժարականը»,- ասաց վարչապետը։

12։17-ԳՇ հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ. Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ:
Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»։

 

12։04- ՀՀ զինված ուժերը պահանջում են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը. ԳՇ-ն հայտարարություն է տարածել

ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈւԺԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբն իր վճռական բողոքն է արտահայտում անհեռատես և չհիմնավորված պատճառներով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալին պաշտոնից ազատման առնչությամբ, որն իրականացվել է առանց Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերը հաշվի առնելու՝ հիմնվելով միայն անձնական և հավակնոտ զգացմունքների վրա: Երկրի համար այսպիսի ծանր պայմաններում նման որոշումը հակապետական և անպատասխանատու քայլ է:
ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում:
ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վար

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Միջադեպ ԲԴԽ-ում. Ջհանգիրյանը ստացավ Վարդազարյանի մեքենան, իսկ աշխատասենյակի համար պայքարը շարունակվում է Թշնամին խուճապահար փախնո՞ւմ էր, թե՞ չունեինք ռեսուրս դիմադրելու. Սամվել Բաբայան VS Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Սամվել Բաբայանը 2020 թ-ի ամռանը պնդում էր, թե Ղարաբաղի օդը փակ է, թե ինչպես էր փակ այդ օդը՝ մենք տեսանք. Կարեն Վրթանեսյան Ինչ միջոցառումներ են սպասվում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ուղիղ Զորավարժություններ՝ մարտական հսկաների ներգրավմամբ. Սմերչ համակարգերը խոցել են թիրախները (տեսանյութ) Աղվան Չատինյանը «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում կստանա Չիչոյանը արձակուրդ է գնացել, Ջհանգիրյանը որոշումներ կայացնելու համար ձայնի խնդիր ունի Շուտով. Արամեն և կինը հանդես կգան զուգերգո՞վ Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել. «փողերի լվացմամբ» է զբաղվել. մանրամասներ Տարկետում կտրվի միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած քաղաքացիներին «Մենք պիդ կանգնինք». «Դորիանս»-ի նոր երգը՝ 10 տարվա դադարից հետո Զորամասին պատկանող ստորգետնյա մալուխները գողանալու պահին բերման է ենթարկվել 3 տղամարդ Վարժանք Փոքր Մանթաշում. գործարկվելու է համայնքի շչակը, տեղի է ունենալու տարհանում Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք. ունենք 1551 առողջացած և 17 մահվան դեպք В Чечне сын Кадырова выиграл в турнире по боксу. Ему присудили победу сразу после того, как его начал бить соперник (WP) Կսահմանվի ընտանեկան գերեզմանում հուղարկավորվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը ենթարկվեց փոփոխությունների Ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար ավտոմեքենա 120 grammi ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը․ ՀՀ ԱԳՆ Բերման ենթարկվեց հենց «Զվարթնոց» օդանավակայանից ԱԺ-ն շարունակում է քառօրյայի աշխատանքները. ՈՒՂԻՂ 2019 թվականի ապրիլին հայտնի չհաջողված դերասանը հյուրախաղերի էր մեկնել Նորագավիթի ավտոմաքսատուն. Էդգար Ղազարյան Թուրքիան հավանություն է տվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությանը Кубинские старцы. Фидель и Рауль Кастро правили Кубой больше 60 лет. Как заканчивается их эпоха? (WP) ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Արփա գետից ավտոմեքենա է դուրս բերվել․ ԱԻՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին Ինչ են հուշում աստղերը ապրիլի 19-ի համար Նոր Երզնկա համայնքում խաչքարեր են ջարդել Հարգանքի եւ խոնարհումի ոգեկոչման խորհուրդ՝ Մեծ Եղեռնի հուշահամալիրում (տեսանյութ) Լույս չի լինի Ավտովթար՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին. կան տուժածներ Советник Байдена ответил на вопрос о встрече президентов России и США (WP) Կոտայքի Ողջաբերդ գյուղում հրդեհ է բռնկվել Grand Cherokee-ում. վերջինս վերածվել է մոխրակույտի «Տղա՛ս, թուրքը թուրք է, ինչ էլ անի, խոսի կամ գրի, պետք չէ վստահել թուրքին…». Արամ Ա Ինչ բեմ են հավաքում Ծիծեռնակաբերդի մոտ Եթե հանկարծ հավատացել եք, շտապ փոխեք գաղտնաբառը․ Սամվել Մարտիրոսյան Եթե Արցախի միացումը առաջնային դարձրած լինեինք՝ այս պատերազմը չէր լինի․ Ժիրայր Սեֆիլյան Արդեն 15 օր է,որ ես չեմ հանդիսանում Պետական Կամերային Երաժշտական Թատրոնի տնօրենը. Հռիփսիմե Առաքելյան «Իմ հայ թագուհի»․ Ինչպես է Քիմ Քարդաշյանը շնորհավորել քրոջ ծննդյան տարեդարձը Բաքվի «պուրակի» այցելուների հերթն է, իսկ մեր երկրում բանակի ժամկետն են կրճատում. Րաֆֆի Ասլանյան Կարծես ոչ թե ՀՀ վարչապետն է խոսում, այլ Ալիևի ոսկե ձկնիկը․ Պավլիկ Մանուկյան Երևանում «յաշիկների» ուղեկցությամբ BMW-ի վարորդը չկարողացավ խուսափել Երևանի ճանապարհային ոստիկաններից (լուսանկարներ) Երբ է առաջացել քաղաքացու օրը նշելու գաղափարը և ինչպես է նշվել տոնը նախկինում. Պահպանելով ավանդույթները Կասկած չունեմ, որ այցելելու եք Արցախ՝ սեփական աչքերով ու ձեռքերով շոշափելու բոլոր «հորինված թեզերը». Միքայել Մինասյանը՝ Վեհափառին Երբ և ինչպես ընտրել ծննդատուն Դրանք բանակն ու երկիրը վերջնականապես կործանելու գաղփարաներ են, որոնք զգայական ֆոնով փաթեթավորված են մատուցուվում․ Կարեն Հովհաննիսյան Բժիշկների պնդմամբ՝ Նավալնիի վիճակը ծայրահեղ ծանր է Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին. Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն Ով է առաջարկել Փաշինյանի մարզային այցերի ժամանակ երեխաներին առաջին շարք բերել
Միջադեպ ԲԴԽ-ում. Ջհանգիրյանը ստացավ Վարդազարյանի մեքենան, իսկ աշխատասենյակի համար պայքարը շարունակվում է Թշնամին խուճապահար փախնո՞ւմ էր, թե՞ չունեինք ռեսուրս դիմադրելու. Սամվել Բաբայան VS Արծրուն Հովհաննիսյան (տեսանյութ) Սամվել Բաբայանը 2020 թ-ի ամռանը պնդում էր, թե Ղարաբաղի օդը փակ է, թե ինչպես էր փակ այդ օդը՝ մենք տեսանք. Կարեն Վրթանեսյան Ինչ միջոցառումներ են սպասվում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը. ուղիղ Զորավարժություններ՝ մարտական հսկաների ներգրավմամբ. Սմերչ համակարգերը խոցել են թիրախները (տեսանյութ) Աղվան Չատինյանը «Երևանի պատվավոր քաղաքացու» կոչում կստանա Չիչոյանը արձակուրդ է գնացել, Ջհանգիրյանը որոշումներ կայացնելու համար ձայնի խնդիր ունի Շուտով. Արամեն և կինը հանդես կգան զուգերգո՞վ Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել. «փողերի լվացմամբ» է զբաղվել. մանրամասներ Տարկետում կտրվի միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումը չավարտած քաղաքացիներին «Մենք պիդ կանգնինք». «Դորիանս»-ի նոր երգը՝ 10 տարվա դադարից հետո Զորամասին պատկանող ստորգետնյա մալուխները գողանալու պահին բերման է ենթարկվել 3 տղամարդ Վարժանք Փոքր Մանթաշում. գործարկվելու է համայնքի շչակը, տեղի է ունենալու տարհանում Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք. ունենք 1551 առողջացած և 17 մահվան դեպք В Чечне сын Кадырова выиграл в турнире по боксу. Ему присудили победу сразу после того, как его начал бить соперник (WP) Կսահմանվի ընտանեկան գերեզմանում հուղարկավորվելու իրավունք ունեցող անձանց շրջանակը «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի հարկային արտոնությունների օրինագիծը ենթարկվեց փոփոխությունների Ռուսական կողմում կա մոտ 250 կուտակված բեռնատար ավտոմեքենա 120 grammi ճարտարապետական ընկերությունը վերահաստատում է, որ իրենք ոչ մի կերպ մասնակցություն չեն ունեցել Ադրբեջանում «Հաղթանակի թանգարանի» կառուցմանը․ ՀՀ ԱԳՆ Բերման ենթարկվեց հենց «Զվարթնոց» օդանավակայանից ԱԺ-ն շարունակում է քառօրյայի աշխատանքները. ՈՒՂԻՂ 2019 թվականի ապրիլին հայտնի չհաջողված դերասանը հյուրախաղերի էր մեկնել Նորագավիթի ավտոմաքսատուն. Էդգար Ղազարյան Թուրքիան հավանություն է տվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությանը Кубинские старцы. Фидель и Рауль Кастро правили Кубой больше 60 лет. Как заканчивается их эпоха? (WP) ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Արփա գետից ավտոմեքենա է դուրս բերվել․ ԱԻՆ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. եղանակը Հայաստանում՝ առաջիկա օրերին Ինչ են հուշում աստղերը ապրիլի 19-ի համար Նոր Երզնկա համայնքում խաչքարեր են ջարդել Հարգանքի եւ խոնարհումի ոգեկոչման խորհուրդ՝ Մեծ Եղեռնի հուշահամալիրում (տեսանյութ) Լույս չի լինի Ավտովթար՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին. կան տուժածներ Советник Байдена ответил на вопрос о встрече президентов России и США (WP) Կոտայքի Ողջաբերդ գյուղում հրդեհ է բռնկվել Grand Cherokee-ում. վերջինս վերածվել է մոխրակույտի «Տղա՛ս, թուրքը թուրք է, ինչ էլ անի, խոսի կամ գրի, պետք չէ վստահել թուրքին…». Արամ Ա Ինչ բեմ են հավաքում Ծիծեռնակաբերդի մոտ Եթե հանկարծ հավատացել եք, շտապ փոխեք գաղտնաբառը․ Սամվել Մարտիրոսյան Եթե Արցախի միացումը առաջնային դարձրած լինեինք՝ այս պատերազմը չէր լինի․ Ժիրայր Սեֆիլյան Արդեն 15 օր է,որ ես չեմ հանդիսանում Պետական Կամերային Երաժշտական Թատրոնի տնօրենը. Հռիփսիմե Առաքելյան «Իմ հայ թագուհի»․ Ինչպես է Քիմ Քարդաշյանը շնորհավորել քրոջ ծննդյան տարեդարձը Բաքվի «պուրակի» այցելուների հերթն է, իսկ մեր երկրում բանակի ժամկետն են կրճատում. Րաֆֆի Ասլանյան Կարծես ոչ թե ՀՀ վարչապետն է խոսում, այլ Ալիևի ոսկե ձկնիկը․ Պավլիկ Մանուկյան Երևանում «յաշիկների» ուղեկցությամբ BMW-ի վարորդը չկարողացավ խուսափել Երևանի ճանապարհային ոստիկաններից (լուսանկարներ) Երբ է առաջացել քաղաքացու օրը նշելու գաղափարը և ինչպես է նշվել տոնը նախկինում. Պահպանելով ավանդույթները Կասկած չունեմ, որ այցելելու եք Արցախ՝ սեփական աչքերով ու ձեռքերով շոշափելու բոլոր «հորինված թեզերը». Միքայել Մինասյանը՝ Վեհափառին Երբ և ինչպես ընտրել ծննդատուն Դրանք բանակն ու երկիրը վերջնականապես կործանելու գաղփարաներ են, որոնք զգայական ֆոնով փաթեթավորված են մատուցուվում․ Կարեն Հովհաննիսյան Բժիշկների պնդմամբ՝ Նավալնիի վիճակը ծայրահեղ ծանր է Իտալական ընկերությունը հերքել է մասնակցությունն Ադրբեջանի նախագծին. Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսություն Ով է առաջարկել Փաշինյանի մարզային այցերի ժամանակ երեխաներին առաջին շարք բերել