Ավանի փոխթաղապետ Ներսես Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է արել՝ հայտնելով, որ հեռացնում է Արփինե Հովհաննիսյանի մասին նախորդ գրառումը.
«Արփինեի հետ կապված գրառումս հիմա կհեռացնեմ, բայց եթե մեկդ հանկարծ մտածի որ կարողա վախեցել եմ չարաչար կսխալվեք։
Ուղղակի հասկացե'ք որ չի կարելի մարդկանց ընտանիքներին վիրավորել»:
Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանը ֆեյսբուքյան հերթական սկանդալային գրառումն էր արել՝ հայտնելով, թե իր «սիրտն Արփինե Հովհաննիսյան է ուզում»: Գրառմանն արձագանքել էր Արփինե Հովհաննիսյանի ամուսինը` Արշակ Մնացականյանը: ArmDaily.am-ի հետ զրույցում նշել էր, որ խոսում է Արփինե Հովհաննիսյանի ամուսնու հետ. «Ես հենց հիմա իր հետ եմ խոսում, իսկ հաշտության եզրեր գտնում ենք,թե ոչ՝ դա մեր խնդիրն է»:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
