Ես ուզում եմ այդ հարցը տաք նրանց, ովքեր նման անհեթեթությունը դնում են շրջանառության մեջ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն՝ անդրադառնալով իր՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին խոսակցություններին։
«Ես որևէ պատճառ չունեմ խմբակցությունը լքելու և ինձ հայտնի չէ այն մոտվացիան, որով ինչ-որ շահագրգիռ մարդիկ նման թեզ դնում են շրջանառության մեջ, եթե կա որևէ պատճառ, ապա ես կուզենայի ձեզանից լսել այդ պատճառը»,- ասաց Զոհրաբյանը։
Նա նաև նշեց, որ Գագիկ Ծառուկյանի հետ ամենօրյա կապի մեջ է և եթե իր անձի հետ կապված որևէ խնդիր լինի, ապա Ծառուկյանը որևէ կերպ կաշկանդված չէ այդ մասին ասելու։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
