Ինչպես արդեն հայտնել ենք, ԿԳՄՍ նախարարությունը մերժել է Երևանում Ալբերտ Հովհաննիսյան արձանըի տեղադրելու մասին դիմումը։ Ըստ նախարարության՝ 2021 թվականի պետական բյուջեով հատկացումներ նախատեսված չեն։
ArmDaily.am-ի հետ զրույցում Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, հայտնեց, որ ընդհանրապես թեմայից տեղյակ չէ։ «Ինձ հետ այդ հարցով նախապես որևէ քննարկում չի եղել»։
Անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության այն պատճառաբանությանը, որ բյուջեում գումար չկա նախատեսված՝ Հովհաննիսյանը նշեց. «Համաձայն եմ, բյուջեում գումար չկա, բայց լիքը մարդիկ իմ հասցեին ինչ որ բաներ է գրել։ Ես այդ օրերին շատ գումարներ, որ փորձել են ինձ փոխանցել, ասել եմ ուղղեք հիմնադրամին՝ խոսքը մեծ գումարների մասին է, իրենք կարող էին ավելի կոռեկտ պատասխան տալ, բայց ոչ այդպես, իսկ ինչ վերաբերում է, որ ես նման բան նախաձեռնեմ, ես երբևիցե չեմ նախաձեռնի»։
Հովհաննիսյանի խոսքով նախարարություն նման խնդրանքով դիմող անձինք իրեն անծանոթ են. «Լրիվ անծանոթ մարդիկ են, ես չեմ ճանաչում իրենց, այդ տեղեկությունը ես երեկ 1։30 եմ ստացել՝ անձնական նամակով ու հետո տեսա, որ ամբողջ համացանցով պտտվում է։ Իսկ ովքեր, որ փորձում են ասել, որ առանձնացնում ենք, ես իհարկե ոչ մեկին չեմ առանձնացնում, իսկ եթե առանձնացնելու խնդիր ունենամ, ես կարող եմ որպես մարդ իմ արածները առանձնացնել, բայց ես երբևէ չեմ բարձրաձայնում, ես նման խնդիր չունեմ կայանալու կամ բարձրաձայնելու»։
«Մեկ այլ նախաձեռնություն կա, որ 2-3 ամիս առաջ ես հավանության եմ արժանացրել, բայց այն ընդհանրապես պետության հետ և այդ մարմինների հետ կապ չունի՝ անհատական նախաձեռնություն է։ Ես իրենց իմ պատասխանի մեջ միշտ ասել եմ, որ բոլորի մասին է խոսքը, միայն Ալբերտի հարցը չէ այստեղ։ Ու հիմա ինչ, որ իրենք նախաձեռնել են, այդտեղ բոլորն են, անկախ ամեն ինչից՝ դա կլինի Ալբերտի պատկերով, թե մի քանի պատկերներով, բայց կլինի մոտ ապագայում»,- ասաց նա։

