Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, քրեական գործում հաստատապես ոչ մի ապացույց չկա հակառակը հիմնավորող։
Այս մասին AD TV «Հարցազրույց» հաղորդման ընթացքում ասաց հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի տեղակալ, սրբազանի պաշտպան Արմինե Ֆանյանը։
«Ես ոչ միայն համոզված եմ, որ իմ պաշտպանյալն ամբողջությամբ անմեղ է, այլև գործով հավաքված փաստերն են այդ մասին խոսում։ Քրեական գործը հարուցվել է 2012 թ-ից, այդ քրեական գործը քննվել է, այն ժամանակ սրբազանին որևէ մեղադրանք չի առաջադրվել, որովհետև հիմք էլ չի եղել։ Ներկայումս էլ չկա այդ հիմքը։ Ես կարծում եմ, որ սա ավելի շատ եկեղեցու դեմ ուղղված արշավ է՝ հաշվի առնելով արքեպիսկոպոս Կճոյանի ազդեցիկ կերպարը՝ իր միջոցով ուզում են թիրախավորել եկեղեցին։ Ինչ վերաբերում է հեռախոսազրույցի ձայնագրությանը, ապա եթե քրեական գործի փաստերին տեղեկացված չեք՝ ձայնագրությունը գուցե և այդպիսի տպավորություն թողնի, բայց այն ընկերությունը, որի մասին խոսք է գնում հեռախոսազրույցում՝ օֆշորային գոտում գրանցված չէ, քրեական վարույթն իրականացնող մարմինն է այդ ընկերությունը ինչ-որ կերպ իր ենթադրությամբ կապում այդ օֆշորային ընկերության հետ։ Իմ պաշտպանյալը որևէ կերպ այդ ընկերության կառավարման կամ բանակցության չի մասնակցել, տուժող Փայլակ Հայրապետյանի հետ գեթ մեկ անգամ չի հանդիպել, որևէ բան չի քննարկել, որևէ բան չի ներդրել, որևէ բան չի ստացել»։
Մանրամասները տեսանյութում.

