Արտաքին գործերի նախարարությունը պատրաստվում է 4200 հատ զուգարանի թուղթ գնել. 2021թ-ի գնումների պլանը
Exclusive
ՀՀ ֆինանսների նախարարության գնումների համակարգում հրապարակվել է 2021 թվականի գնումների պլանը։
Ըստ այդմ 2021թ-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ներկայացուցչական ծախսերի համար կվճարի 55,185,500դրամ, ևս 18,500,000 դրամ կվճարի փոստային առաքման համար:
Ռեգուլյար տեսակի բենզին գնելու համար նախարարությունը բյուջեից կհատկացնի 8,827,000 դրամ, իսկ դիզելային վառելիքի համար 1,920.000 դրամ:
Եւս 350,000 դրամ կհատկացվի լուսանկարչական ծառայությունների, իսկ 540,000 դրամ հեռուստա-ռադիոհաղորդուների հեռարձակման համար:
Նախարարությունը նախատեսում է նաև 4200 հատ ընդհանուր 525,000 դրամ արժեքով զուգարանի թուղթ գնել: