Մասնագիտական հանձնաժողովը հավանություն է տվել Հայաստանում «Спутник V», «AstraZeneca» և «Pfizer» պատվաստանյութերի օգտագործմանը, լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նա նշեց, որ միայն «Pfizer»-ի մասով ջերմային ռեժիմի ապահովման հետ կապված հարցեր կան, որոնք պետք է կարգավորվեն:
Ավանեսյանի խոսքով արդեն փոքր քանակությամբ, բայց պատվաստումներ իրականացվում են:
Հարցին, այն քաղաքացիները, ովքեր ցանկանում են պատվաստվել, բայց ներառված չեն պետպատվերի շրջանակներում պատվաստվողների որևէ խմբում, վճարովի պատվաստվելու հնարավորություն կունենան` Ավանեսյանը պատասխանեց, որ այն անձինք, ովքեր կցանկանան պատվաստվել, կունենան վճարով պատվաստվելու հնարավորություն, սակայն նշեց, որ այս պահին չի կարող պատվաստման արժեքը նշել:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
