Պետպատվերի շրջանակում հնարավորություն կունենան պատվաստվելու ռիսկային խմբում ներառված քաղաքացիները: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Նախարարի հրամանով հաստատվել է այդ ցանկը, դրանք 65 տարին լրացած անձինք են, բուժաշխատողները, քրոնիկ հիվանդություններով տառապող քաղաքացիները, փակ հաստատություններում գտնվող շահառուները և իհարկե աշխատակիցները և այդպես հերթականությամբ այն բոլոր խմբերը, ովքեր հնարավորություն կունենան պետության միջոցներով պատվաստվել»,- ասաց Ավանեսյանը:
Նա նշեց, որ այս պահին երեխաները պատվաստման ծրագրում ներառված չեն:
Ավանեսյանը նաև ընդգծեց, որ պատվաստումները պարտադիր բնույթ չեն կրելու:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
