Այսօր կառավարության նիստում ընդգրկված է նաև Արման Աշոտի Ասրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին հարցը։
«Արման Աշոտի Ասրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտելիքների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեությունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:
Արման Աշոտի Ասրյանը ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշմամբ ստանալով տարկետում, ընդունվել և շարունակել է գիտահետազոտական գործունեությունն ԵՊՀ-ի «Բնակարանային ֆոնդի կառավարման բարելավման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» մասնագիտությամբ ասպիրանտուրայում «Կառավարման և գործարարության» ամբիոնում:
2020 թվականի օգոստոսի 24-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի 015 մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան՝ «Բնակարանային ֆոնդի կառավարման բարելավման հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում» մասնագիտությամբ: Աշխատում է Հայաստանի ամերիկյան համալսարանի «Զաւէն և Սոնիա Ագեան բնագիտության և ճարտարագիտության» ֆակուլտետում, որպես դասախոս, և տվյալ ամբյոնի հետ համատեղ իրականացնում է գիտատեխնիկական հետազոտություն հեռավար կրթության կազմակերպման առցանց հարթակների ու գործիքների վիճակագրական մշտադիտարկման և արդյունավետության բարձրացման վերաբերյալ: Իր գիտական գործունեության ընթացքում իրականացրել է հետազոտություններ՝ վերլուծել է հեռավար կրթության կազմակերպման Moodle առցանց հարթակի տվյալները հարթակի վիճակագրական վերլուծության կիրառությամբ մշտադիտարկման ու արդյունավետության բարձրացման նպատակով:
Արման Աշոտի Ասրյանը աշխատում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի «ԱՄԲԵՐԴ» հետազոտական կենտրոնում, որպես կրտսեր հետազոտող և որպես դասախոս աշխատում է նաև «ՄԱՐՏԻՆԳ» Արտաքին տնտեսական կապերի համալսարանի տնտեսագիտական դեպարտամենտում:
Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:
«Արման Աշոտի Ասրյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը, Ա․ Ասրյանին՝ որպես լավագույն մասնագետի, հնարավորություն կընձեռի գիտական գործունեություն ծավալելու նպատակով, աշխատելու որպես դասախոս՝ իրականացնելով «Բիզնես վերլուծություն» առարկայի դասախոսություն և գործնական պարապմունքներ։

