Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 667 նոր դեպք. ունենք 671 առողջացած և 24 մահվան դեպք Մայիսի 9-ի եռատոնը պետք է նշել. ԱՀ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Իշխանությունը՝ сам себе режиссер, նախագահը՝ ինքնամաքրման ճանապարհին Երևանի հ.87 հիմնական դպրոցը կանվանակոչվի «Հայաստան» համահայկական հիմնադրամին 500 000 դոլար փոխանցած ամերիկահայերի անունով Ինձ համար ակնհայտ է, որ Ապրիլի 24-ը փողբաշխոցիի է վերածվում, նպատակը դա է, ոչ թե համերգը, «Ռեքվիեմը», նկարների շոուն. Հայկ Դեմոյան Իշխանության հետ, թե առանց իրենց բարձրանալու եմ Ծիծեռնակաբերդ. Քաղաքացիները՝ Եղեռնի օրվա մասին (տեսանյութ) Ինչպես են բաշխվել ձայները ԲԴԽ-ում. Չիչոյանի արձակուրդի պատճառով Կուրեխյանը 6-րդ ձայնը չստացավ Ադրբեջանցի զինվորականները Կապան չեն գալիս. Գևորգ Փարսյան Ինձ չի հետաքրքրում, դուռը բացեք ոնց ուզում եք. Ջհանգիրյանը «ներխուժել» է Վարդազարյանի աշխատասենյակ ԲԴԽ դերը վերջին զարգացումների համատեքստում. Հասմիկ Հարությունյան
Երևան, 20.Ապրիլի.2021,
00
:
00
Արտահերթ ընտրություններ 2021 Լավագույն տեսանյութերը. Youtube

Ռուս-թուրքական համատեղ Մոնիթորինգային կենտրոնը Թուրքիայի առաջին` իրական և գործուն քայլն է դեպի Արևելք. հաջորդը Հայաստանի հաշվին` Մեղրիի վրայով կապն է լինելու Ադրբեջանի հետ. քաղաքագետ

ArmDaily.am-ը զրուցել է քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր Հայկ Մարտիրոսյանի հետ:

-Պարոն Մարտիրոսյան, լուրեր տարածվեցին, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Լի Լիցենբերգերը շնորհավորել է Ադրբեջանին՝ տարածքային ամբողջականությունը վերականգնելու կապակցությամբ և հայտնել ԱՄՆ պատրաստակամությունը մասնակցել պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքների վերակառուցման աշխատանքներին, ինչն արժանացել է ԱՄՆ, մասնավորապես՝ կոնգրեսմեն Բրեդ Շերմանի կոշտ արձագանքին: Ինչպե՞ս եք մեկնաբանում այս իրավիճակը, որովհետև այն խիստ բացասական է մեկնաբանվում։

-Ինչպես պարզվեց` դա կեղծ տեղեկատվություն էր։ Պետդեպարտամենտը հստակեցրեց այդ հանգամանքը և պաշտոնական պատասխանից հայտնի դարձավ, որ ոչ մի շնորհավորանք էլ չի եղել, այլ` ադրբեջանական հերթական պրոպագանդիստական կեղծիքն է։ Ընդ որում` պետական մակարդակով կեղծիք։ Իսկ թե ով ինչպես է մեկնաբանում` դա արդեն այլ հարց է։ Պրոպագանդիստները հիմա ամեն բան գլխիվայր են շուռ տալիս։ Իրենց գործն է` այդպես է իրենց ձեռնտու մեկնաբանել։

-Կոնգրեսմեն Շերմանը նամակով Լիցենբերգերին հիշեցրել է, որ ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացի ակտիվ անդամ է և պետք է շահագրգռվածություն ունենա արցախյան հակամարտության այնպիսի կարգավորման հարցում, որը կապահովի Արցախի անվտանգությունն ու կբացառի պատերազմի վերսկսումը: Արդյո՞ք սա նշանակում է, որ ԱՄՆ-ը չի ճանաչում, այսպես կոչված, «վերականգնված ադրբեջանական տարածքային ամբողջականությունը» և խնդրի լուծումը տեսնում է բանակցային ձևաչափում՝ ԵԱՀԿ Մինկսի խմբի շրջանակում:

-Այն, որ ԱՄՆ-ը խնդրի լուծումը շարունակում է տեսնել Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում` անվիճելի է և ակնհայտ։ Բայց ստորին պալատի որևէ ներկայացուցչի, որևէ սենատորի խոսքերը, եթե, իհարկե, արտաբերողը եզակի գերազդեցիկ պատգամավոր չէ` ինչպես, օրինակ Նենսի Փելոսին կամ Միչ ՄքՔոննելը, խոսքերը դեռևս չեն նշանակում, որ դրանք հանդիսանում են ԱՄՆ արտաքին քաղաքականության պաշտոնական դիրքորոշում։ Դրանք կարող են արտահայտել Վաշինգտոնի ուղղությունն ու մոտեցումները, բայց միշտ չէ, որ անպայմանորեն արտահայտում են պետության մոտեցումը։ Սա այն դեպքերից է, երբ երկու տեսակետները համընկնում են։ Ինչո՞ւ։ Որովհետև ԱՄՆ-ը խիստ անհանգստացած է թուրք-ռուսական աննախադեպ մերձեցմամբ, որ ուղղված է Արևմուտքի դեմ, նաև, որովհետև ժամանակակից Թուրքիան այլևս սպառնում է դուրս գալ համընդհանուր վերահսկողությունից և չարաշահելով ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը` աննախադեպորեն մեծացնել սեփական ազդեցությունը ոչ միայն տարածաշրջանում, այլև` աշխարհում։ Վաշինգտոնում այլևս հասկացել են, որ Թուրքիան միայնակ և լիովին անկախ խաղացող է, որ ահռելի` աշխարհացունց նկրտումներ ունի։ Իսկ դա ոչ միայն Վաշինգտոնին, այլև որևէ այլ բանական ուժի չի կարող անտարբեր թողնել։ Բայդենի վարչակազմն այլևս ակտիվ և նախաձեռնողական է և այս ամենից Հայաստանը, սեփական դավաճանների ռեժիմից ազատվելուց հետո, պարտավոր է օգտվել։

-Աղդամում կայացավ ռուս-թուրքական մոնիթորինգային կենտրոնի բացումը: Ինչպես նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն հայտարարությունը, այնպես էլ այս մոնիթորինգային մեխանիզմի ներդրումը տեղի ունեցավ Մինսկի խմբի եռանախագահողներից միայն մեկի՝ Ռուսաստանի նախաձեռնությամբ ու ակտիվ մասնակցությամբ՝ գործընթացներից դուրս մղելով մյուս երկուսին՝ Ֆրանսիային ու ԱՄՆ-ին: Այս հանգամանքներն ինչպիսի՞ պայմաններ է ստեղծում եռանախագահող կողմերի համար և ի՞նչ ազդեցություն կունենա նրանց աշխատանքի էֆեկտիվության վրա, երբ Արցախի հարցը նորից վերադառնա բանակցային սեղան:

-Նախ` անհասկանալի է, թե ինչ կապ ուներ Թուրքիան և ինչպե՞ս կարող էր Ռուսաստանը թողնել նրան այդպիսի ձևաչափով նույնպես վերահսկողության տակ վերցնել Արցախը։ Թեև անհասկանալի չէ, լավ էլ հասկանալի է։ Մոսկվան այլևս ամեն բան զիջում է Անկարային` մաս առ մաս, բաժին առ բաժին։ Մոնիթորինգի կենտրոնը, որ իրականում Արցախում հայկական կողմի դեմ հետախուզական և կատարյալ վերահսկողության ամենաբիրտ մեխանիզմ է` չի կարող դուր գալ ոչ միայն ԱՄՆ-ին ու Ֆրանսիային, այլև` ողջ Արևմուտքին ընդհանրապես։ Սա Թուրքիայի առաջին` իրական և գործուն քայլն է դեպի Արևելք։ Հաջորդը Հայաստանի հաշվին` Մեղրիի վրայով կապն է լինելու Ադրբեջանի հետ։ Թյուրքական փաստացի նեոկայսրության արդեն շատ իրական հեռանկարը նոր իրականություն է ստեղծում աշխարհում և հեռատես ուժերն ու երկրները դրանից շատ են անհանգստացած։ Պաշտպանական և արձագանքային առաջին գիծը հենց Մինսկի խմբի առիթով պահում են Ֆրանսիան և ԱՄՆ-ը և հենց նրանք էլ Երևանի դավաճանական ռեժիմի հեռանալուց հետո, եթե, իհարկե փոխարինելու չգան նոր դավաճաններ, անպայմանորեն փորձելու է սատարել Հայաստանին և դժվարացնել ռուս-ադրբեջանա-թուրքական դաշինքի գործը Հարավային Կովկասը կլանելու հարցում։

- Վերադառնանք Հայաստան: Այստեղ իշխող խմբակցությունը հայտարարություն տարածեց որով հայտնեց` քանի որ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը հրաժարվում են ընդունել իրենց առաջարկած տարբերակը և, ըստ իրենց, քանի որ չկա հանրային զանգվածային պահանջ, ապա հրաժարվում են արտահերթ ընտրություններ անցկացնելու գաղափարից: Սրանք այն պատճառաբանություններն են, որոնք բարձրաձայնվում են, իսկ որո՞նք են իրական, խորքային պատճառները:

-Դա, իհարկե, նիկոլական ցածր, էժան, բայց մեր ժողովրդի կողմից հերթական անգամ մարսվող կամ ներվող սուտն է։ Ուզուրպատորների խմբակը կառչած է մնում իշխանությունից և դրանում որևէ կասկած չկա, իսկ այդ որոշումը հենց դրա լավագույն ապացույցներից է։ Մյուս պատճառն այն է, որ հստակ գիտեն, որ այլևս երբևէ չեն ունենալու այն ահռելի մեծամասնությունն ու անվերապահ իշխանությունը, որ մեր ժողովուրդը, առանց մտածելու, առանց հասկանալու` տվեց նրանց երկու տարի առաջ։ Եվ հիմա, երբ ակտիվորեն սկսել են բռնատիրություն կառուցել և այլևս թքած ունենալ հասարակության, օրենքների և ամեն ինչի վրա` իրենց անհրաժեշտ է առավելագույնս երկար մնալ երկրի ղեկին։ Մյուս կողմից գլխավոր դավաճանը վստահ չէ, որ ընտրությունների նախաշեմին կամ անմիջապես դրանից հետո պալատական կամ պառլամենտական և կամ այլ տիպի հեղաշրջում տեղի չի ունենա ու ի սկզբանե էլ որոշել էր կեղծ տեսիլք ստեղծել, թե գնում է ընտրությունների, իսկ երբ այդ թեման շատ լրջացավ` այլևս կասեցրեց քննարկումներն անգամ։ Ինքը հուսով է, որ մնացած ժամկետում կկարողանա կոնսոլիդացնել իր իշխանությունը, ընդդիմության առավել անզիջում անդամներին ճաղերի հետևում տեղավորել, առավել կռել մակուրտներից ու ադրբեջանաբարոներից բաղկացած իբրև թե իրավապահ համակարգն ու դրանց վրա հենվելով` այլևս վերարտադրվել։ Բացի այս ամենը չմոռանանք նաև, որ նրան անհրաժեշտ է առավելոգույնս երկար մնալ Հայաստանի ղեկին` ի բարօրություն իր ժողովրդի` Ադրբեջանի հասարակության, որի առաջնորդի պատվերը նա կատարում է և որի հանուն Հայաստանը նա կործանում է։

-Իշխանությունը համառորեն չի ցանկանում թողնել երկրի ղեկը՝ հենվելով 70 տոկոս մանդատի վրա, ընդդիմությունը, սպառված համարելով սահմանադրությամբ թույլատրելի մեթոդները, խոսում է ոչ սահմանադրական ուղիով իշխանությանը հեռացնելու մասին, սրան էլ գումարած Ռ. Քոչարյանը, որը հայտնեց քաղաքականություն վերադառնալու իր մտադրության մասին: Ինչպե՞ս կբնութագրեք քաղաքական բեմահարթակի վրա ընթացող այս ներկայացումը և դերակատարների դասավորությունն ու իրար նկատմամբ ունեցած հարաբերությունները։

-Ռոբերտ Քոչարյանին ջանադրաբար քաղաքականություն վերադարձրեց ինքը` Փաշինյանը։ Սկսել եմ կասկածել, որ դա Քոչարյանին մասսայականություն հաղորդելու մոսկովյան տարբերակ էր, որ իրենց կամակատար Փաշինյանին պարտադրել էին իր տերերը։ Սա, իր հերթին, փորձում է այդ հանձնարությունը կատարելով հանդերձ` թույլ չտալ, որ Քոչարյանը թռիչքաձև առաջխաղացում արձանագրի և դրանով է թերևս բացատրվում դատավարության այսքան երկարելն ու անարդյունք լինելը։ Ինչ վերաբերում է իրենց յոթանասուն տոկոսին, ապա այդ տոկոսը չքվել է։ Այն չկա։ Չի լինում լեգիտիմություն պարտված ղեկավարության ձեռքում։ Իսկ դավաճաններն ընդհանրապես լեգիտիմություն չեն ունենում։ Լեգիտիմության և քվեի այդ հեքիաթը լսում և դրան հավատում են միայն անուղեղները։ Նաև` դավադիրները։ Այս իշխանությունը ո՛չ լեգիտիմություն ունի, ո՛չ լեգալություն և ո՛չ էլ որևէ հենք հայ հասարակությունում։ Սա կոլաբորացիոնիստական, թրքա-ադրբեջանական ռեժիմ է, որ խաբելով գրավեց մեր հայրենիքի ղեկը և հիմա երկրի նավը համառորեն ու շատ ծրագրված ծովի հատակն է տանում։

Իսկ ուղևորները՞։ Ուղևորները նավամատույցին ջութակ են նվագում` մինչ նավը սուզվում է։

«Ամեն բան լավ կլինի, պետք է լավատես լինել»,-ասում է հայկական հին ու հիմար ասացվածքը։

Իզաբելա Սուլթանյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Խաղաղապահները Կարմիր շուկա բնակավայրի ծայրամասում ականազերծել են 5 հա գյուղատնտեսական տարածք Մենք գալիս ենք Հայաստան. «Լադանիվա» խումբն առաջին անգամ հանդես կգա Երևանում Դավիթ Խաչատրյանը վայր է դրել մանդատը, նրան կփոխարինի Աննա Պապյանը Արցախում մեկնարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ բնակչության պատվաստումները Ադրբեջանը հայ գերիների հարցը քաղաքականացնում է, հետևաբար պետք է ճնշումներ ենթարկել. Արման Եղոյան Երևանի թիվ 54 երթուղին սպասարկող «ԳԱԶելի» մեջ 40-ամյա տղամարդուն սպանած անձը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն Ունենք կայուն տնտեսական աճ. Պապոյան Երեւանի ավագանին իր հերթական նիստն է գումարել. ՈՒՂԻՂ Ստացվել է 10 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 667 նոր դեպք. ունենք 671 առողջացած և 24 մահվան դեպք ԱԺ խմբակցությունների ճեպազրույցները. ՈՒՂԻՂ Քաղաքականությունը ոմանց համար դարձել է անտեր անապատ, որ անարգել մտնում ու չեն իմանում՝ ուր են գնում. Սենոր Հասրաթյան Նոր պաշտոնանկություններ՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Թունավորում Գետահովիտ գյուղում․ 12 տարեկան երեխա է մահացել Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով պետք է ստեղծվի անվտանգության գոտի. Մանրամասներ Նախագահի ու ՄԻՊ-ի այցից Եկել եմ իմ աչքերով տեսնելու այն, ինչի մասին լսում եմ․ նախագահ Արմեն Սարգսյան (տեսանյութ) Մի խումբ անձինք ոստիկանության բաժիններում ինքնաձիգներ և այլ հրազեններ են հանձնել Սևանում ավտոտեխսպասարկման կետ է այրվել ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ «Մոսկվան այս քվեարկությամբ հավատարմություն է հայտնում Թուրքիային». Հայկ Մարտիրոսյան «Փաստ». Այս օպերացիայում Նիկոլ Փաշինյանը օգտագործում է բոլորի հնարավորությունները, որոնք պատրաստ են օգտագործվել «Ժողովուրդ». ՀՅԴ-ն ընտրությունների կգնա Քոչարյանի հետ դաշինքով․ ինչ պայման են դրել «Ժողովուրդ». Նոր համայնքներ կմիավորվեն․ ինչ փոփոխություններ են սպասվում. Նաեւ Երևանում կլինեն քաղաքապետի ընտրություններ «Փաստ». Ապավինում են ճանապարհների ապաշրջափակման «մոգական ուժին». ի՞նչ խութեր կան «Փաստ». Փաշինյանի այցերի հասցեներն ընտրվում են դժվարությամբ. նա ցուցակից հանել է Շիրակը, Լոռին, Սյունիքը, Արարատը «Ժողովուրդ». ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին հանդիպել է Նիկոլ Փաշինյանին․ ով է միջնորդել «Փաստ». Ծառուկյանի առաջարկը մեծ աժիոտաժ է առաջացրել Սյունիքի մարզի գյուղերի հարևանությամբ ադրբեջանական ԶՈՒ ծառայողների ներկայությունը չունի որևէ իրավական հիմք, ապօրինի է․ ՄԻՊ «Հրապարակ». Քոչարյանի դաշինքի ցանկն ուրվագծվում է. հնարավոր է այստեղ լինի Արգամիչի որդին, Ծառուկյանի փեսան «Հրապարակ». Որոշ սյունեցիներ հրաժարվել են գալ եւ Սասուն Միքայելյանի ձեռքից մեդալ ստանալ Ինչու են ռուս պատվիրակները դեմ և ձեռնպահ քվեարկել հայ ռազմագերիների հարցն ընդգրկող օրակարգին 8 ժամ ջուր չի լինելու Օրվա աստղագուշակ Լույս չի լինի 3 օրում բացահայտվել է 108 հանցագործություն, որից 1-ը՝ նախկինում կատարված Երևանի թիվ 54 երթուղայինում ուղևորին սպանելու մեջ կասկածվող 58–ամյա տղամարդու նկատմամբ հայտարարվել է հետախուզում Նշվել է ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորային զորամասերից մեկի կազմավորման տարեդարձը Հայ ռազմագերիների հարցը ընդգրկվել է ԵԽԽՎ օրակարգում Իրար կողքի եղեք, աչալուրջ եղեք, օգնեք իրար. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Սյունիքի Խնածախ համայնքի սահմանային բնագիծ Պետք է խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և ապակառուցողական դերը տարածաշրջանում․ Սարգիս Խանդանյանի ելույթը «Եվրանեսթ» ԽՎ-ում ԱԺ-ում իմքայլականներին քննադատած և աշխատանքից ազատված ԱԻ փոխնախարարը Մուրադովի ամենամոտ մարդկանցից է Հատուկ օպերացիա՝ Երեւանում․ 50-ից ավելի քրեական հեղինակություններ են բերման ենթարկվել Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցների պահանջները բավարարվեցին. Թագուհի Թովմասյան Իսահակյան և Թամանյան փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն. ՃՈ ՀՀ ԶՈՒ ԳՇ սպաները հանդիպել են պատերազմի մասնակիցների հարազատների հետ «Այս վանդալիզմը կասեցնել է պետք». Նաիրա Զոհրաբյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում ԱԺ պատգամավորը կանխել է քաղաքացու ինքնասպանության փորձը Ստեփանակերտում առաջիկա 2 տարվա ընթացքում ավելի քան 1000 բնակարան կշահագործվի. Արայիկ Հարությունյան Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր հայտնաբերվել է եւս մեկ հայ զինծառայողի աճյուն Բաքվի «Ռազմավարի պուրակը» պետք է փակվի․ Մարուքյանի կոշտ ելույթը ԵԽԽՎ-ում