ArmDaily.am-ը շարունակում է «Ինչպես ընտրել...» շարքը։
Մեր ընթերցողին ներկայացնում ենք, թե ինչպես ընտրել ճիշտ սնունդ, որպեսզի այն լինի ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար և անվնաս:
Այս շաբաթ ձեզ ենք ներկայացնում կարևոր փաստեր կաղամբի մասին:
Կաղամբ շատերը կոչում են առաջին բանջարեղենը, ընդգծելով դրա օգուտը եւ համը: Չնայած նրան, որ մենք ծանոթ ենք այս բանջարեղենինվաղուց, կարծես թե ամեն ինչ նրա մասին գիտենք, այնուամենայնիվ, որոշ դեպքերում այն ճիշտ ընտրել չի ստացվում:
Միայն ինտուիցիային հաստատ չարժե ապավինել, այնպես որ նույնիսկ կաղամբի գիտակներին օգտակար կլինի կարդալ հետեւյալ առաջարկությունները՝ այս բանջարեղենի ճիշտ ընտրության համար, հատկապես, որ կաղամբի տեսակները նույնպես շատ են:
Սպիտակ կաղամբ
Այս տեսակի ճիշտ ընտրության համար անհրաժեշտ է այն ամուր սեղմել ձեռքում: Հասունացած կաղամբ կմնա նույն ձեւով, այն չի դեֆորմացվում: Ոչ հասունացած կաղամբի մեջ ավելի քիչ վիտամիններ կան, այն վատ է պիտանի թթվի համար, չունի սովորական հաճելի ճռճռոց: Լավ կաղամբը պետք է ունենա առաձգական սպիտակ տերեւներ, հաճելի հոտ, ճաքերի եւ մութ կետերի բացակայություն: Կարեւոր կետ՝ իր հիմքի վրա չափազանց հաստ տերեւներ ունեցող կաղամբի մոտ աճի ժամանակ տեղի է ունեցել նիտրատների գերհագեցվածություն: Բացի այդ, դուք պետք է ուշադիր նայեք կաամբի գլխի հիմքին, եթե չափից շատ տերեւներ են կտրվեն, ապա հին է, եւ պարզապես ցանկանում են վերին շերտերը կտրելով նրան թարմ տեսք հաղորդել: Երբ գնում եք կտրված կաղամբի գլուխ պետք է ուշադրություն դարձնել, որ կտտվածքը սպիտակ լինի: Շագանակագույն երանգները խոսում են գերհասուն կաղամբի մասին:
Բրոկկոլի
Բրոկկոլիի ծաղկափունջը պետք է տարբերվի հաճելի հոտով, պետք է գեղեցիկ տեսք ունենա: Ծաղկափունջը պետք է ընտրվի բարակ ցողուններով: Խիտ եւ հաստ ցողունները խոսում են կաղամբի գերհասունության մասին: Ծաղկափնջերի վրա չպետք է լինեն սեւ կետեր, բծեր, վնասներ: Եթե կաղամբները դեղին են, եւ նրանց ծաղիկները թոռոմած են, նրանք նույնպես չպետք է ուտել, դրանք կլինեն թելքավոր եւ կոշտ: Կաղամբ առավելագույն քանակությամբ վիտամիններով կաղամբը պետք է լինի մուգ կանաչ, մանուշակագույն եւ մուգ կարմիր երանգները ևս թույլատրվում են:
Պեկինյան կաղամբ
Լավ որակի Պեկինյան կաղամբը պետք է ունենա առաձգական, ուժեղ տերեւները առանց հետքերի, լորձի, փտածության եւ վնասվածքների: Ավելի լավ է, որ ընտրեք խիտ գլուխներ, բայց համոզվեք, որ դրանք չափազանց ամուր չլինեն: Չափը ավելի լավ է վերցնել միջին, գույնը պետք է լինի սպիտակ: Կանաչ գլուխները տարբերվում են կոշտ համով եւ թելքավորությամբ, ի տարբերություն հյութալի եւ համեղ սպիտակների: Դեռ փափկություն ունեցող կաղամբը դեռ վերջնականապես չի հասունացել, այն մի քիչ ջրալի կլինի:
Կոլրաբի
Կոլրաբին ինչ-որ բանով նման է շաղգամին: Դրա մակերեւույթը պետք է լինի առանց ճաքերի եւ բծերի, տերեւները պետք է լինեն կանաչ, ոչ թոռոմած: Ճիշտ ընտրված Կոլրաբիի համը քաղցր եւ հյութալի է: Լավագույն պտուղները փոքր են, քաշով ոչ ավելի, քան 150 գրամը, եթե կոլրաբին մանուշակագույն է: Ավելի մեծ պտուղները ևս թույլատրվում են: Կտրականապես խորհուրդ չի տրվում վերցնել ավելորդ խոշոր կաղամբ, քանի որ դա կլինի շատ կոպիտ եւ ամուր. Եթե կոլրաբիի մակերեւույթը ունի կետեր կամ ճաքեր, տերեւները այտուցված են եւ թոռոմած, դա նշանակում է, որ այն գերհասունացած է եւ փճացած: Նման պտուղներից ավելի լավ է հեռու մնալ:
Բրյուսելյան կաղամբ
Լավ բրյուսելյան կաղամբը պետք է լինի վառ կանաչ: Նրա ցողունը պետք է լինի ուժեղ եւ կանաչ, տերեւները սերտորեն միմյանց կպված լինեն: Բրյուսելյան կաղամբը հայտնի է իր քաղցր ընկույզի համով։ Ավելի լավ է ընտրել փոքր եւ խիտ գլուխներ, դրանք կլինեն քաղցր եւ նուրբ ճաշակի: Խոշոր պտուղները տարբերվում են մի փոքր դառը համով: Եթե գլուխները խոնավ են, ապա խորհուրդ չի տրվում դրանք վերցնել, քանի որ ներսում դրանք կարող են նեխած լինել: Ավելի լավ է ընտրել այն կաղամբները, որոնք ճյուղի վրա են, դրանք ավելի երկար են պահպանվում:
Սավոյական կաղամբ
Բարձր որակի Սավոյական կաղամբի գլխարկը պետք է լինի ծանր, կոճը՝ կատարյալ սպիտակ: Եթե ընտրել ճիշտ գլուխներ, դա կլինի նուրբ, փափուկ, համեղ եւ սննդարար: Եթե դուք ընտրում եք Սավոյական կաղամբ տաք ուտեստների համար, դուք կարող եք վերցնել ցանկացած չափի գլուխներ, սառը ուտեստների համար՝ փոքր տեսակի: Արտաքին տերեւները չպետք է չոր լինեն, այս դեպքում կաղամբը հին է:
Ծովային կաղամբ
Ծովային կաղամբի գույնը կարող է տարբեր լինել՝ շագանակագույն եւ մուգ կանաչից մինչեւ բաց ձիթապտղի գույն: Մակերեւույթը պետք է ծածկված լինի մի փոքր ծովի աղով: Ի դեպ, դա ոչ թե կաղամբ է, այլ ջրիմուռ, պարզապես նրանք ստացել են նման անուն: Լավ որակի ծովային կաղամբը պետք է լինի հարթ, մաքուր, լավ հոտով:

