Այսօր՝ հունվարի 28-ին նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման 29-րդ տարեդարձը։ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները Վարչապետ Նիկոլ փաշինյանի գլխավորությամբ այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում զոհվածների հիշատակին: Այս տարի բանակի օրը նշվում է առանց տոնական միջոցառումների:
Բանակի օրվա առիթով ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ շնորհավորական ուղերձներ են հղել։ Նիկոլ Փաշինյանն իր ուղերձում մասնավորապես ասել է, որ մենք պետք է կարողանանք ապագային նայել լավատեսորեն։ Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը նշել է, որ Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայ¬կական օջախներն ավերելու նենգ մտադրությունից:
Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականի պահանջով հանրահավաք է տեղի ունեցել։ Ակցիայի մասնակիցները երթով շարժվել են դեպի Գլխավոր դատախազության շենք՝ Գլխավոր դատախազից պահանջելով կալանավորել Նիկոլ Փաշինյանին:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երեկ մի շարք լրատվամիջոցների տված հարցազրույցում ասել է, որ արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին է իշխանության կողմից առաջ բերվող խոսակցություններն արեն իսկ ձեռքբերում են: Քոչարյանը նաև նշել է, որ արտահերթ ընտրություններին պետք է մասնակցել, քանի որ չի կարելի հանրությանը մենակ թողնել այս իշխանության հետ։ նա ասել է «Այո, մասնակցելու ենք և կրելու ենք»:
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն հաստատել է , որ հունվարի 30-ին Մոսկվայում կայանալու է Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը, որի օրակարգում ճանապարհների ապաշրջափակման հարցն է: Դեռեւս հանդիպման օրակարգի շրջանակները զուտ հունվարի 11-ի հայտարարությունն է»,-ասել է նա
«Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանն հրավիրվել է ԱԱԾ։ Այսօր Եռաբլուրում նա ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է վերանա ու հեռանա։ «Եթե չի հեռանում՝ կվերացնենք ֆիզիկապես, զենքով։ Ես սկսելու եմ կազմակերպել»։
Առաջիկա օրերին փոփոխություններ կլինեն դասարաններում սովորողների առավելագույն թվի, նախադպրոցական հաստատություններում ընդունելության հարցերով; Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված որոշակի սահմանափակումներ վերանայելու նպատակով քննարկում է տեղի ունեցել Առողջապահության, ԿԳՄՍ նախարարությունների և քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ։

