Եթե մարդու ու իր համար ազգ հասկացությունն ընդհանրապես անցյալի մնացուկ է, ինչպե՞ս կարող է այդ իշխանությունը նշել ազգային տոները, այդ մարդիկ իրենց կյանքը պատկերացնում են ստամոքսն ու դրանից ներքև սպասարկելը, ոչ ավել , ոչ պակա, հետևաբար իրենց համար ազգային գոյություն չունի։ ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նախապետյանն՝ անդրադառնալով ազգային տոները՝ Բանակի տոնը, Մայիսյան եռատոները այսուհետ նշել- չնշել հարցին։
«Երբ ազգային որևէ բան այդ մարդկանց համար չկա՝ ինչպե՞ս կարող է նման իշխանությունը նշել ազգային տոները, ինչպե՞ս կարող է իրենց համար ազգայինը առաջնահերթ լինի։ Ես կարծում եմ, որ ցանկացած նման տոն հայ մարդը պետք է նշի, այլ հարց է, թե ինչու պետական ինստիտուտները դա չեն նշում։ Չեն նշում, որովհետև պետական ինստիտուտների ղեկի մոտ գտնվում են մարդիկ, որոնց համար ազգայինը խանգարող գործոն է։ Իհարկե, պետք է նշվի նաև Մայիսյան եռատոնը, այդ թվում՝ Շուշիի ազատագրման օրը, որովհետև Շուշին ազատագրել էին մեր ընկերները, մեր հայրերը։ Այլ հարց է, որ գործակալական ծառայությունները՝ այլ երկրների հատուկ օգնությամբ բերվեց իշխանության, որը սպասարկեց մեր ոչ բարեկամ երկրների ազգային պետական շահերը։ Մեր պարտության բուն պատճառը դա է։ Այդուհանդերձ, ցանկացած հաղթանակ պետք է նշվի, որովհետև, երբ դու նշում ես հաղթանակը, դու հիշում ես նաև նրանց, ովքեր այդ հաղթանակի համար դրեցին իրենց կյանքը, հիշում ես հրամանատարներին, ովքեր ռազմական խորագիտությամբ կարողացան անհնարինը հնարավոր դարձնել, նշում ես, քանի որ դա քո ազգի համար մեծագույն նվաճում է։ Հետևաբար, այո, պետք է նշվի։ Այս մարդկանց համար Շուշին խորոված ուտելու տեղ էր, հարբած պարելու տեղ էր, այլասերումներով զբաղվելու տեղ էր, այս մարդիկ որևէ հոգևոր արժեք չունեն, իրենց հոգևոր արժեքները ստամոքսն ու դրանից ներքև է, իսկ ազգային նրանց համար մահացու վտանգ է, լինի տոն, նկարագիր թե կրթություն, թե պատմություն»։

