Ես առաջին օրն էլ ասել եմ՝ նետեք աղբանոց. այո, Նիկոլ Փաշինյանին պետք է նետենք Սերժ Սարգսյանի անվան աղբանոցը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Պավլիկ Մանուկյանը:
Դիտարկմանը, որ ինքն այս իշխանության շնորհիվ է, որ հայտնվել է ազատության մեջ, նա արձագանքեց. «Ես իմ ազատության համար չէի դուրս եկել, ես հայրենիքիս ազատության համար էի դուրս եկել: Հիմա իմ վրա 9,5 տարվա հոդված է դրված: Դատախազը այդքան է պահանջել, ես թքել եմ այդ ազատության վրա: Ինչի՞ է նման սա, կիսով չափ մեռած ենք, կիսով չափ արթուն: Շուշին 90 տոկոսով թուրքերի՞նն էր: Հիմա մեր հինավորց մայրաքաղաք Կարսում զորավարժություն է գնում»:
Մանրամասները՝ տեսանյութում.
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
