Այսօր՝ հունվարի 28-ին նշվում է ՀՀ զինված ուժերի կազմավորման՝ Հայոց բանակի 29-րդ տարեդարձը։
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմում զոհվածների հիշատակին: Այնտեղ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արա Այվազյանը, ԱԺ պատգամավորներ ու կառավարության այլ անդամներ:
Նշենք, որ այս տարի բանակի օրը նշվում է առանց տոնական միջոցառումների:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
