Հունվարի 19-ին, Երևանի Հաղթանակ թաղամասում շների ոհմակը ավելի քան 200 ոչխար է հոշոտել։ Անասնապահությամբ զբաղվող, ազգությամբ եզդի 23-ամյա Սամվել Քոչարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ առավոտյան ժամը 7-ի սահմանում են նկատել, որ շները հոշոտել են ոչխարներին։
Քոչարյանը նշեց, որ առավոտյան ոչխարների մարմինները հոշոտող շների մեջ նկատել են այնպիսիններին, որոնց ականջին ստերջացումից հետո փակցվող տարբերանշան է եղել։
Սամվել Քոչարյանի հայրն էլ նշեց, որ ավելի քան 10 մլն դրամի վնաս են կրել, իսկ ոչխարները գնելու համար իրենց տունը գրավադրել էին։
Մեր նկարահանման պահին ևս շները եկան ու սկսեցին հոշոտել ոչխարների մարմինները, որոնց մեջ կային նաև ստերջացված շներ։
Մանրամասները՝ տեսանյութում.
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
