«Ես մարդ գիտեմ, որ ինքը 400 հազարին մոտ գումար է ստացել, բայց 3 օր չի եղել մեր հետ: Ո՞նց, ինչի՞ համար... Ես զանգել եմ զորամաս, ասել՝ ձեզնից զենք եմ ստացել, համազգեստ: Ասում են՝ չկա ձեր անունները, կցված չեք զորամասի վրա... Ես ոչ մի անկնալիք չունեմ, բայց ինձ պետք ա, որ իմ մարտական ուղին կցվի»,- ՊՆ-ի դիմաց ակցիայի ժամանակ հայտարարել է պատերազմի մասնակից կամավորներից մեկը:
«Կամավորական հիմքով մեկնել ենք պատերազմ, առաջնագծից վերադարձել ենք նոյեմբերի 30-ին: Իմացել ենք, որ դրամական աջակցություն է հասնում, տարբեր մարմինների դիմել ենք, բայց որևէ մեկը հստակ լուծում չի տվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը՝ հավելելով. «Թող մեզ ստույգ պատասխան տան՝ գումարները ե՞րբ կլինեն: Մեր տվյալներով՝ 2700 հոգու չեն փոխհատուցել»:
Նշենք, որ այսօր՝ հունվարի 22-ին, պատերազմի մասնակիցները բողոքի ակցիա են իրականացնում ՊՆ-ի դիմաց՝ նշելով, որ չեն ստացել իրենց աշխատավարձերը: Պատերազմին մասնակցած քաղաքացիները պահանջում են իրենց հասանելիք փոխհատուցման գումարը:

