ՀՀ Քննչական կոմիտեի քննիչ Արկադի Օսիպյանին աշխատանքից հեռացրել են ոչ պատշաճ լուսանկար ֆեյսբուքում հրապարակելու համար։ Այս մասին Օսիպյանը տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում։ Նա հրապարակել է իրեն աշխատանքից ազատելու պատճառ դարձած լուսանկարը և օգտատերերից մեկի հետ լուսանկարի մեկնաբանություններում ունեցած զրույցը։ Մեկնաբանություններում օգտատերը նշել է, որ համակարծիք է քննչական կոմիտեի պաշտոնատար անձանց հետ, որ նման լուսանկար հրապարակելուց հետո վերջինս պետք է հեռացվեր աշխատանքից։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ Օսիպյանը նման լուսանկար է հրապարակում մարզասրահից։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
