ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) արևմտյան տարածքային կենտրոնի աշխատակիցները հերթական ստուգայցով դիտարկել են Արարատի մարզի մի շարք դպրոցներ, առևտրի կետեր և սպասարկման գրասենյակներ:
Որոշ դպրոցներում խախտումներ են արձանագրվել ախտահանման ռեժիմի և գրանցամատյանների վարման կարգում, բացակայել են իրազեկման թերթիկները:
ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանման տեսուչները առկա թերություններն ու խախտումները վերացնելու հանձնարարական են տվել։
Տեսչական մարմինը տեղեկացնոմ է, որ շարունակում է դիտարկել առողջապահության նախարարի հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանումը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
