Այսօր կառավարության նիստում ընդգրկված է նաև նախագիծ, որով առաջարկվում է նախարարությանը ամրացված համակարգչային և հարակից տեխնիկան վերոնշյալ խնդրի լուծմանը նպաստելու նպատակով նվիրաբերել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը:
Հաշվի առնելով Արցախի Հանրապետության դեմ 2020թ.-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Արցախի պետական մարմինների ինֆրակառուցվածքների կրած կորուստները, նաև Արցախի Հանրապետության ԱՍՀՄ նախարարության դիմումները նշված հարցում աջակցություն տրամադրելու վերաբերյալ՝ առաջարկվում է նախարարության առկա պահուստի մի մասը նվիրաբերության կարգով հանձնել Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությանը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2019 թվականի ընթացքում նախարարության ստորաբաժանումների համակարգչային տեխնիկան թարմացնելու նպատակով ստացել է բավարար քանակի համակարգչային և հարակից տեխնիկա, որի արդյունքում որոշ քանակի համապատասխան տեխնիկա փոխարինվել է և դեռ փոխարինվում է: Արդյունքում առաջանում է փոխարինված համակարգչային որոշ քանակի պահուստ, որը տեխնիկապես և համակարգչային տեխնիկային ներկայացվող չափանիշների տեսանկյունից դեռ ենթակա է հետագա շահագործման:

