ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Գոռ Գևորգյանը, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին նշեց, որ պատերազմից հետո Ադրբեջանում գործող հակահայկական հռետորաբանությունը մեծ ծավալների է հասել, իր մեջ պարունակում է սպառնալիքներ, անգամ դրոշմանիշ է ստեղծվել։ Նա հետաքրքրվեց, թե մենք այս ամենին ինչպես ենք հակազդում։
«Պատերազմն ունի հետցնցումներ: Մեր խնդիրն է կառավարել այդ իրավիճակը, Հայաստանի և Արցախի շուրջ որոշակի կայունություն ապահովելը: Իհարկե, Ադրբեջանի կողմից դրոշմանիշի հրապարակումը անընդունելի է և ֆաշիստի դրսևորում է: Նման բան տեղի է ունեցել մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում: Չեմ կարծում, որ այստեղ միայն կառավարությունն ունի անելիք, անելիք ունի նաև ԱԺ-ն, և այդ դրոշմանիշը պետք է ի ցույց դնել միջազգային հարթակներում։ Ադրբեջանը պետք է կողմնորոշվի՝ ինքը գնում է խաղաղությա՞ն, թե՞ պատերազմի ճանապարհով, և մենք նույնպես պետք է կողմնորոշվենք»:

