ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը հետաքրքրվեց Ադրբեջանի հետ տրանսպորտային հաղորդակցությունների մասին հայտարարությունից:
«Կարծում եմ՝ արդիական է այս հարցը և հաճախ իշխանական շրջանակներից է հնչում, որ այն Հայաստանի շահերից է բխում։ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը չի փոխվել։ Ակնհայտ է, որ այս հաղորդակցության վերականգնումը բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից: Ով և ինչի հիման վրա է որոշել, որ տվյալ դեպքում մեր երկիրը շահելու է»,-նշեց պատգամավորը։
Հարցին պատասխանեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նշեց, որ պատգամավորի թվարկումները միանգամայն ճիշտ են. «Եվ տնտեսական, և տրանսպորտային ապաբլոկավորման պարագայում չկա որևէ բաղադրիչ, որը հաշվի չպետք է առնվի։ Պետք է ձևավորվի հարթակ, որտեղ այդ հարցերը քննարկվեն, իմպուլսներ ստացվեն»։

