Դոպլեր հետազոտությունը հղիության ընթացքում. ինչու է այն կարևոր և երբ են այն նշանակում Այսօր գործող իշխանությունը սպառնալիք է համարվում ոչ միայն երկրի սահմանների, այլ նաև ներքին անվտանգության համար. Ռոբերտ Մարգարյան Խորհուրդներ սեքսոլոգից. Կյանքն առանց սեքսի. Արդյոք սեքսի բացակայությունը վտանգավոր է առողջության համար և ինչ հետևանքներ կարող է ունենալ (18+) Տիրան Խաչատրյանի համեստ ունեցվածքը Մարտին կլինի ոչ աշխատանքային 9 օր «Հայաստանը թվերով»․ 2020 թ-ին ավելի քիչ ապրանք է ներմուծվել և արտահանվել, քան 2018 թ-ին, 2021 թ-ի հունվարին՝ 2020 թ-ի դեկտեմբերի համեմատ անկումը կազմել է 46 տոկոս Ինչպե՞ս է դավաճան Նիկոլը պատկերացնում, որ ինքը մնում է վարչապետ, իսկ հայկական բանակի սերուցքը հեռանում է․ Գագիկ Համբարյան Նախագահը միացել է ռազմական հեղաշրջման փորձին.Հովիկ Աղազարյան Բարձրագույն կրթության մասին օրենքում խախտվում է ԲՈՒՀ-երի ինքնակառավարման մասին սահմանադրական դրույթը. Արմեն Ավետիսյան Գնդակն Արմեն Սարգսյանի դաշտում է. Ինչ կարող է անել նախագահը վարչապետի կողմից երկրորդ միջնորդությունից հետո
Երևան, 01.Մարտի.2021,
00
:
00
Իրավիճակը սահմանին Լավագույն տեսանյութերը. Youtube

ԱՍԱԼԱ-ն վերանայում է «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը․ հայտարարություն

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) վերանայում է «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը:

Կազմակերպության տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Հայ ժողովրդի ներկայիս դիմագրաված դժնդակ եւ օրհասական պայմանները, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 46-ամյակը հպարտ վերհիշումնրից եւ հերոսական վկայակոչումներից հարկադրաբար տեղափոխում են լրջագույն տագնապների, անձկագին մտորումների եւ ստեղծված իրավիճակից արժանապատիվ ելքեր որոնելու հարթություն:

Թուրք-ազերիական թշնամական ճամբարի կողմից Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների դեմ շղթայազերծված վերջին պատերազմում հայոց պետականության պարտությունը, ամենավերջին օղակը եւ տրամաբանական ավարտն էր ընկրկումների ու ձախողումների շղթայի, որը սկիզբ առավ Հայաստանի Հանրապետության վերանկախացումով եւ շարունակվում է առ այսօր:

Չարհամարհելով վերջին պատերազմի անբարենպաստ արդյունքի ձեւավորման մեջ ժամանակակից սպառազինությունների ծանրակշիռ դերակատարությունը, այդուհանդերձ անվարան կարելի է պնդել, որ մենք պատերազմում նախապես էինք պարտվել:

Պարտվել էինք, որովհետեւ երեսուն տարի շարունակ տապալեցինք կրթությունը, ոտնահարեցինք գիտությունը, խաթարեցինք մշակույթը, աղավաղեցինք արժեքները, թալանեցինք ազգային հարստությունը, եւ ամենակարեւորը՝ արհամարհեցինք ու նվաստացրինք մարդուն՝ ՀԱՅ ՄԱՐԴՈՒՆ, արժանապատիվ, ամուր եւ կենսունակ հասարակության ու պետության կերտման ամենառաջնային բջիջը:

Մինչդեռ դասագրքային ճշմարտություն է այն, որ նվաստացված ու արհամարհված անհատների հանրագումարը չի վերաճի ԱԶԳԻ, լավագույն դեպքում կդառնա անդիմագիծ ու անողնաշար խառնամբոխ, հետեւաբար՝ ձեռնածության եւ ներքին ու արտաքին չարկամ ուժերի կողմից տարաբնույթ օգտագործման հեշտորեն ենթարկվող անկամ հավաքականություն:

Հարյուրամյակներ հետո, Արցախյան առաջին հերոսամարտով ազատագրված մեր պատմական հայրենիքի մի հատվածը, շուրջ երկուսուկես տասնամյակ հետո անփառունակ կորցրինք՝ ո՛չ այն պատճառով, որ հավատացինք «ո՛չ մի թիզ հող» սկզբունքին, այլ՝ չկիրառեցինք «ո՛չ մի կոպեկ թալան», «ո՛չ մի նվաստացված մարդ», «ո՛չ մի անտեսված արժեք», «ո՛չ ոք՝ օրենքից վեր» եւ պետականակերտման համար «ո՛չ մի կորցրած պահ ու առիթ» սկզբունքները:

Առկա իրավիճակը, անտարակույս, փաստում է, որ տվյալ պատմաքաղաքական փուլում Հայաստանի Հանրապետության ղեկավարումը ստանձնած վարչախումբը՝ պատերազմի արդյունքի ձեւավորման մեջ իր ունեցած ահռելի պատասխանատվությանը զուգահեռ, փաստացի հիմքերի վրա պետք է ստանա իրավաքաղաքական գնահատական, պետական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ համաբովանդակ ու բազմաբնույթ անվտանգության համակարգերի ապահովման իր առաքելությունն ու գործառույթները, որ պետական կենսագործման իմաստավորումն է, գործնականորեն զիջել եւ փոխանցել է օտար ուժի հայեցողությանն ու տնօրինմանը:

Միջազգային առումով եւ տարածաշրջանային մակարդակով Հայաստանի Հանրապետության հեղինակության եւ դերակատարության համար այս վարկաբեկիչ իրողությունը մեր պետականությունը նվաստացնող հանգամանք է, անկախ այն իրողությունից, որ այդ օտար ուժը, թեկուզ տարակուսանքով, հաճախ ռազմավարական դաշնակից է անվանվում:

Վերոնշյալ դատողության համար հիմք է ծառայում այն իրողությունը, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ փաստացի հրաժարվել է Արցախի Հանրապետության եւ նրա բնակչության անվտանգության երաշխավորի իր ստանձնած հանձնառությունից ու պարտավորությունից, եւ հանցավոր անգործություն է դրսեւորում Հայաստանի միջազգայնորեն ճանչցված սահմանների անձեռնմխելիությունն ու հուսալի պաշտպանությունը ապահովելու հացում:

Տվյալ պարագայում, Հայաստանի Հանրապետությունն ինքնակամ, թէ հարկադրուած հրաժարվում կամ դադարեցնում է համահայկական իղձերի, նպատակների եւ շահերի արտահայտիչը եւ պաշտպանը հանդիսանալու իր առաքելությունն ու պարտավորությունը՝ համահայկական իրականության մեջ առաջացնելով նոր իրողութիւններ, որոնք, ըստ ամենայնի, պետք է հաշվի առնվեն:

Հատկապես, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանական եւ իշխանամերձ շրջանակների կողմից քարոզվում ու շեշտադրվում են գաղափարախոսական եւ տնտեսական քաղաքականության բանաձեւեր, որոնք մեղմ որակումով, հակադրվում են համահայկական շահերի ու նպատակների պաշտպանության եւ հետապնդման հայեցակարգի հիմնադրույթներին:

Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը, Հայաստանի վերանկախացման հետ, կարեւորելով պետականակերտման, ազգային ու պետական անվտանգության ապահովման եւ պետության հզորացման գործընթացի անխափան եւ անվտանգ իրականացման առաջնահերթ անհրաժեշտությունը նաեւ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության դերակատարության անփոխարինելիությունը համահայկական շահերի պաշտպանության եւ առաջ մղման գործում, ընդառաջելով իրեն հասցեագրված պաշտոնական դիմումներին, համաձայնեց «մարտավարական դադար» տալ ազգային - ազատագրական զինյալ պայքարի իր գործունեությանը:

ՀԱՀԳԲ հույս ունեցավ, որ հզոր Հայաստանն, իր ամուր պետականությամբ, համահայկական շահերի պաշտպանության հիմնական եւ անփոխարինելի կռվանն ու գրավականը պիտի հանդիսանա:

Ըստ այդմ, իրերի ներկա դրությամբ, արձանագրելով Հայաստանի Հանրապետության ինքնուրույն դերակատարության կրճատումը եւ ինքնիշխանության սահմանափակումը, Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակը կոչված է վերանայման ենթարկելու «մարտավարական դադար»-ի իր որդեգրած վարքագիծը, մշակելով աշխարհաքաղաքական եւ ուժերի հարաբերակցության ներկա իրողութուններից բխող ողջամիտ գործունեության մի նոր մարտավարություն, որը համահունչ եւ համարժեք պիտի լինի պատմականորեն համահայկական շահերի պաշտպանի իրեն ամրագրված առաքելությանը:

Այս ուղերձն ուղղված է ի գիտություն՝ մասնավորապես նախ այսպես կոչված դաշնակիցներին եւ բարեկամներին, ապա թշնամիներին:

Հարգանք, խոնարհում եւ հավերժ փառք՝ Արցախյան պատերազմի եւ ազատամարտի մեր բյուրավոր նահատակներին:

Ազատություն բոլոր գերեվարված հայորդիներին:

Մխիթարություն եւ սփոփանք նահատակների ընտանիքներին եւ հարազատներին:

Կեցցեն՛ Հայաստանի եւ Արցախի ինքնիշխան Հանրապետությունները:

Կեցցե՛ ազգային - ազատագրական նորագույն զինյալ պայքարը:

Կեցցե՛ Ամբողջական Հայաստանը:

Հաղթանակը մերն է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Էդմոն Մարուքյանը Փաշինյանին առաջարկում է անհապաղ ցրել խորհրդարանն ու արտահերթ ընտրություններ նշանակել (տեսանյութ) Սա ձեր վերջին հնարավորությունն է. հետհաշվարկն ավարտվել է. Գրիգորի Պողոսյան (տեսանյութ) Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան ընկել է ձորը. կան տուժածներ Ջալալ Հարությունյանի մեկնաբանության մեջ մի բան մտահոգեց. Տիգրան Աբրահամյան Մի օր շատ ծավալուն անդրադառնալու եմ այդ ամենին. Արսեն Ջուլֆալակյան Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հույս ունի մահանալ Հռոմում Հայաստանի 6 մարզերում ձյուն է տեղում. Ոստիկանությունը զգուշացնում է Հայ բռնցքամարտիկները Բուլղարիայից հայրենիք կբերեն 4 մեդալ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 ավտոմեքենա, 14 քաղաքացու ցուցաբերել օգնություն Բոլոր նման լուրերը բացարձակ ապատեղեկատվություն են. ԱՀ նախագահի խոսնակը՝ երևանյան հանրահավաքներին Արցախից մասնակցության կեղծ լուրի մասին ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում, Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են ԱՄՆ հայ համայնքը շարունակում է պայքարը թուրք-ադրբեջանական ստահոդ արշավների դեմ Ի՞նչ են հուշում աստղերը մարտի 1-ի համար Լույս չի լինի Ինչպես կարող են նախագահին պաշտոնանկ անել Մարդը սահմանին ունի հողատարածք, բայց չի կարող օգտվել, քանի որ նշանառության տակ է. Արման Թաթոյան Մեր ավանդական արտաքին թշնամուց բացի մենք այսօր ունենք նաև ոչ պակաս անտանելի ներքին թշնամի. Սենոր Հասրաթյան Վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավա՞ք» է իրականացվում վաղվա հանրահավաքի ու երթի համար Թուրքական որևէ լրատվամիջոց մարտի 1-ի միջոցառումը լուսաբանելու հայտ չի ներկայացրել. ՀՀ ԱԳՆ Մոտ հազար դիակ սառցարաններում սպասում են ԴՆԹ թեստի իրենց հերթին, քանի որ այս ապիկար իշխանությունները չլուծեցին ԴՆԹ սարքերի հարցը.Գագիկ Գինոսյան ԱԱԾ-ն հերքում է Հայաստան Թուրքիայի զինուժի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկությունը Դոպլեր հետազոտությունը հղիության ընթացքում. ինչու է այն կարևոր և երբ են այն նշանակում Իրանում ՀՀ դեսպանն այցելել է 2020-ի Արցախյան պատերազմում զոհված Ավետիս Պուլուզյանի ընտանիքին Խորհրդարանի «ամենահզոր» իրավաբանը, մեր օրերի Գուգո Գրոցին, ՀՀ նախագահին սպառնացել է իմպիչմենտով. Նաիրա Զոհրաբյան Սրանց նպատակն է Հայաստանը հանձնել թուրքերին ու վերջ. Հրանտ Բագրատյան Սպասվում են տեղումներ ձյան տեսքով Միացե՛ք ազգային արժանապատվության վերականգնմանը մղվող այս պայքարին. Արտակ Թովմասյան «Հայրենիքի փրկության շարժում»-ը հանրահավաք կանցկացնի մարտի 1-ին` ժամը 18։00-ին, Բաղրամյան պողոտայում Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերիների ու անհետ կորածների որոնման հարցերը.ՄԻՊ Զարեհ Սինանյանը ՌԴ փոխարտգործնախարարի հետ քննարկել է Արցախի վերականգնմանն առնչվող հարցեր Ուկրաինայում հարգել են սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը Այսօր գործող իշխանությունը սպառնալիք է համարվում ոչ միայն երկրի սահմանների, այլ նաև ներքին անվտանգության համար. Ռոբերտ Մարգարյան Նախագահն աջակցում է Սահմանադրության խախտմանը. ՀԿ-ների հայտարարությունը Խորհուրդներ սեքսոլոգից. Կյանքն առանց սեքսի. Արդյոք սեքսի բացակայությունը վտանգավոր է առողջության համար և ինչ հետևանքներ կարող է ունենալ (18+) Քիմ Քարդաշյանը կիսվել է սադրիչ լուսանկարով Մարտի 1-ից կգործի 99 համարի երթուղին՝ 13 նոր կոմպակտ ավտոբուսով Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը կոչ է անում մասնակցել մարտի 1-ին Հանրապետության հրապարակում անցկացվելիք հանրահավաքին ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մտնում է ուժի մեջ Վաղվա հանրահավաքին մասնակցելը ժողովրդի իշխանության անբեկանելիության ակտ է ինձ համար. էկոնոմիկայի նախարար Ճակատագիրը քեզ համար նախատեսել էր անժամանակ անմահության ճանապարհ. ԱՀ նախագահը շնորհավորել է Ալեքսանդր Հարությունյանին «Ազատություն քաղբանտարկյալ Արա Սաղաթելյանին». ստորագրահավաք՝ Բաղրամյան պողոտայում. ուղիղ Առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար. Վահագն Հովակիմյան Քրեական հետապնդման մարմինները փաստացի գործում են իշխանության ձեռքին որպես կացին․ Րաֆֆի Ասլանյան Արագածոտնի մարզում Opel-ը, մի քանի պտույտ շրջվելով, գլխիվայր հայտնվել է դաշտում. կա վիրավոր Ուղղակի փորձեք, եթե ուզում եք հասնել ինքնաոչնչացման վերջնական հանգրվան. Մարուքյանը` նախագահին պաշտոնանկ անելու մասին «Հայդուկ» ջոկատը միանում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին Բանակի կողքին եմ՝ կխոսեմ վիրահատությունից հետո. Ջալալ Հարությունյան. Irakanum.am Թուրքական լրատվամիջոցները մասնակցելու են Փաշինյանի հանրահավաքին․ WarGonzo Արցախում կորոնավիրուսով վարակման նոր դեպք չի գրանցվել Արմավիրում բախվել են ԱԱԾ աշխատակցի Nissan-ն ու 22–ամյա վարորդի Hayasa մոտոցիկլը. կան վիրավորներ /Տեսանյութ/