ArmDaily.am-ը քաղաքացուց աքհազանգ էր ստացել, որ ցանկացել է հանդիսավոր կերպով ամուսնությունը նշել Ամուսնության պալատում, սակայն իրեն ասել են, որ այն չի գործում այս պահին։
Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն ArmDaily.am-ի հետ զրույցում պարզաբանեց. «Ամուսնությունների պալատը նոր հասցեում է գործելու՝ ամուսնության հանդիսավոր գրանցման համար ավելի շքեղ պայմաններով: Առաջիկա օրերին լավ լուրի մանրամասները պաշտոնապես կհայտարարենք»։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
