ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այսօր ԱԺ ամբիոնից պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ինչ որ զեկույց էր ներկայացնում: Չեմ անդրադառնա պատգամավորի և նրա ներկայացրած զեկույցի որակին ու մակարդակին:
Ուղղակի անդրադառնամ պատգամավորի այն ասածին, որ բանավոր խնդրել է և մի տաս անգամ էլ զանգահարել է ինձ՝ հրավիրելով մասնակցել հանձնաժողովի նիստին:
Հայտնում եմ, որ պատգամավորը ստում է»:
Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովում Մետաղական հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային ծրագրերի շրջանակներում գործադիր իշխանության մարմիններին ներկայացված եւ նրանց կողմից ընդունված ֆինանսական եւ այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը եւ արժանահավատությունը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կատարած աշխատանքների վերաբերյալ զեկույցի քննարկման ընթացքում Սերգեյ Բագրատյանն ասել է, որ 10-15 անգամ զանգահարել է, նիստի ժամանակ հատուկ մոտեցել է, խնդրել է Դավիթ Անանյանին, որ մասնակցի, ոչ մի անգամ չի ասել՝ չէ, բայց չի եկել։

